Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այն մարդիկ, ովքեր կողմ են տրանսպորտի թանկացմանը, նույնպես բոյկոտում են։ Տեսանյութով արձանագրեցի, որ տիկինը, ով կողմ է թանկացմանը, չկարողացավ 150 դրամով գնել QR կոդ, քանի որ ՔՊ-ի սիրելի TelCell-ը 50 դրամ չի ընդունում։ Արդյունքում, լինելով կողմ թանկացմանը, նա ֆինանսապես ի վիճակի չէր միանվագ վճարել 300 դրամ՝ QR կոդ գնելու համար։ Սա վառ ապացույց է, որ մարդիկ, քաղաքական հայացքներ ունենալով և կողմ լինելով թանկացմանը, իրականում ի վիճակի չեն կրել այդ ֆինանսական բեռը, տրանսպորտի համար 300 դրամ վճարելու համար։ |
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Алые паруса» բնակելի շենքի նախասրահում պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել, РИА Новости-ին հայտնել է մայրաքաղաքի ԱԻ ծառայության ներկայացուցիչը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Պայթյունը տեղի է ունեցել, երբ շքամուտք է մտել ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանը։ Թիկնապահներից մեկը տեղում մահացել է, հայտնում է մայրաքաղաքի առողջապահության վարչությունը։
Նախնական տվյալներով՝ մահափորձն ուղղված է եղել Արմեն Սարգսյանի դեմ։ Տղամարդը ծանր վնասվածքներ է ստացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Նշվում է, որ Սարգսյանը նախկինում եղել է Ուկրաինայի քաղաքացի, նրան բազմիցս սպառնացել են հաշվեհարդարով:
Մոսկվայի հյուսիս-արևմուտքում էլիտար բնակելի համալիրում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արտակարգ ծառայություններից «Ինտերֆաքս»-ին հայտնել են, որ զոհվածը տղամարդ է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ևս չորս մարդ տուժել է։
Մոսկվայի դատախազությունից լրագրողներին հայտնել են, որ գերատեսչությունը հետևում է Ավիացիոննայա փողոցի «Ալիե պառուսա» բնակելի համալիրում տեղի ունեցած միջադեպի հանգամանքների հետաքննությանը։
ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը հայտարարել է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, սակայն չի նշվել, թե որ հոդվածով։
«Ինտերֆաքս»-ի մեկ այլ զրուցակից ավելի վաղ հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, շենքի մուտքի մոտ նռնակ է պայթել։
Վարչապետն ինձ կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն, համարձակության հարց չկա. Տեսանյութ
Թրամփը սկանդալային հայտարարություն է արել՝ կապված ամերիկյան USAID գործակալության հետ։ Լրագրողների հետ շփման ժամանակ նա հայտարարել է, որ USAID գործակալությունը ղեկավարում են մի խումբ կիսախելագար արմատականներ։
«Մենք վռնդում ենք նրանց։ Նախ վռնդում ենք USAID-ը՝ աննորմալ արմատականների ղեկավարությամբ, իսկ հետո արդեն կորոշենք՝ ինչ ենք անելու»,-ասել է նա։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թրամփը քննարկում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) որպես անկախ գործակալություն վերացնելու և Պետքարտուղարության կազմում ընդգրկելու հնարավորությունը։
Ստեղծված իրավիճակում կազմակերպության հազարավոր աշխատակիցներ մեկնել են ծառայողական արձակուրդների, շարունակվում են կադրային զանգվածային կրճատումները, բազմաթիվ ծրագրերի կասեցումներ են տեղի ունեցել: Երեկ խափանվել էր նաև պաշտոնական կայքը:
Նաև տեղեկացրել ենք, որ ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության նոր դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը USAID-ին մեղադրել էր կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունների ֆինանսավորման մեջ, ներառյալ COVID-19-ը: Մասկն ամերիկյան գործակալությունն անվանել էր հանցավոր կազմակերպություն և Ամերիկան ատող ձախ արմատական մարքսիստների որջ։
Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, փետրվարի 3-7-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ այցի շրջանակներում նա Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»։
Նախատեսված են նաև մի շարք այլ հանդիպումներ։
ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտնել է, որ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հանցավոր կազմակերպություն է, որը պետք է փակվի։
«USAID-ը հանցավոր կազմակերպություն է։ Ժամանակն է, որ նա մահանա»,- գրել է նա X-ում: «USAID-ը ձախ արմատական մարքսիստների բույնն է, որոնք ատում են Ամերիկան»,- ավելացրել է SpaceX-ի հիմնադիրը:
Հունվարի վերջին NBC News հեռուստաալիքը հայտնել էր, որ աշխատավարձի եւ արտոնությունների պահպանմամբ վարչական արձակուրդ են ուղարկվել USAID ավելի քան 50 պետծառայողներ։
Այս քայլի պատճառը ստուգումն է «USAID-ում մի շարք գործողությունների բացահայտումից հետո, որոնք, ամենայն հավանականությամբ, ուղղված են նախագահի հրամանագրերի շրջանցմանը»։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Այս մասին հայտնում են դատախազությունից:
Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ իրավական հիմքի՝ երկու աշխատանքային օր չի ներկայացել աշխատանքի:
Կարգապահական վարույթի արդյունքները 2025 թվականի հունվարի 27-ին ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողով:
Էթիկայի հանձնաժողովը 2025 թվականի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված է համարել կարգապահական խախտման առկայությունը և դատախազի մեղավորությունը:
Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «պաշտոնից ազատում» տեսակի կարգապահական տույժ:
Գլխավոր դատախազի՝ 2025 թվականի հունվարի 31-ի հրամանով՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազության դատախազն ազատվել է պաշտոնից:
Երևանում շարունակվում է տրանսպորտի ուղեվարձի թանկացման բոյկոտը, վաղ առավոտից «Մայր Հայաստան» դաշինքի անդամները տարբեր վարչական շրջաններում ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքային իշխանությանը վերանայել թանկացման որոշումը։
Քաղաքացիներից մեկը հակադրվելով ավագանու ընդդիմադիր անդամ Սամվել Հակոբյանի խոսքերին՝ ասաց, որ 150 դրամն այնքան էլ մեծ գումար չէ նոր ավտոբուսների համար։
Զրույցին միացավ մեկ այլ քաղաքացի՝ ասելով. «Իրանք Աստծուն թողել Նիկոլ են պաշտում։
Հերիք ա, զոմբի եք դառել սաղդ, նորմալ ազգն էս ի՞նչ դարձավ»: «Էդքան հարկ եմ տալիս, զինվորի փող եմ տալիս, ո՞ւր ա զինվորի պրոթեզը։ Հարկիս 5%-ը 10% են սարքել»,- շարունակեց նա:
Պետք է համախմբված բոյկոտենք։ Ամեն ինչ թանկացել է՝ գույքահարկ, աղբի գումար, սնունդ, ինչպե՞ս վճարենք։ Միայն Տիգրան Ավինյանը չէ, որ ուզում է լավ ապրի։
100 դրամն էլ է շատ»,- ասում է քաղաքացին՝ նշելով, որ միայն միասնական բոյկոտի դեպքում է հնարավոր հասնել արդյունքի։
«Ընդհանրապես չենք վճարում, իրենց ոչ մի բան չի հասնում։ Ամեն րոպե մի բան են բերում գլխներիս։ Բոլորը պետք է հայտնվեն բանտերում։
Թող իրենց կոռուպցիան վերացնեն։ Ովքեր էլ վճարում են 150 դրամը, ոչ թե գոհ են, այլ ուղղակի հավես չունեն ոչ մի բանի»,- ասում է մեկ այլ անցորդ։
«Նիկոլը, Ավինյանը մարդկանց սարքել են 150 դրամանոց չուլ։ Չեմ վճարելու»,- ասաց մյուս անցորդը: