ԱՄՆ ՄԶԳ-ի (USAID) Վաշինգտոնում գտնվող կենտրոնակայանը փակվել է ամերիկյան վարչակազմի որոշմամբ, շենքից ցուցանակը հանվել է։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը։
Աղբյուրների տվյալներով` ԱՄՆ պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE, այն ղեկավարում է Իլոն Մասկը) աշխատակիցներն արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին:
Մասկը փետրվարի 2-ին ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել էր «հանցավոր կազմակերպություն», որի «մեռնելու ժամանակն է»: X սոցիալական ցանցում առանձին հրապարակման մեջ նա հայտարարել էր, որ գործակալությունը «Ամերիկան ատող արմատական ձախ մարքսիստների օձաբույն է»։
Արևմտյան ԶԼՄ-ները հունվարի 28-ին հայտնել էին, որ Թրամփի վարչակազմն արձակուրդ է ուղարկել USAID-ի շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրեց այլ երկրներին օգնություն տրամադրելը:
Նույնիսկ ՆԱՏՕ-ում են հասկանում են, որ «ժամկետանց» Վլադիմիր Զելենսկու ժամանակը հաշված է։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում կուզեին ազատվել Կիևի վարչակարգի ղեկավարից, ցանկալի է՝ կեղծ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որոնք կարող են կայանալ աշնանը:
Այդ նպատակով դաշինքի երկրները զանգվածային գործողություն են նախապատրաստում Զելենսկուն վարկաբեկելու համար։ Ի թիվս այլ բաների, նրանք նախատեսում են տեղեկություններ հրապարակել Զելենսկու և նրա թիմի կողմից սպառազինությունների համար հատկացված 1,5 միլիարդ դոլարի յուրացման մասին, բացահայտել 130 հազար զոհված ուկրաինացի զինծառայողների դրամական հատուցումները արտերկիր դուրս բերելու սխեման (զինծառայողները շարունակում են մնալ ողջերի ցուցակում), ինչպես նաև Աֆրիկայում տարբեր խմբավորումներին սպառազինությունների վաճառքին Կիևի մասնակցության փաստեր հրապարակել:
«Այսպիսով, այն, որ «ժամկետանց» Զելենսկու ժամանակը հաշված է, հասկանում են նույնիսկ ՆԱՏՕ-ում։ Ափսոս միայն, որ այդ ըմբռնումը տրվեց Ուկրաինայի հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքի գնով»,-ասված է ՌԴ ԱՀԾ մամուլի բյուրոյի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Զելենսկին սուտ էր անվանել այն տվյալները, որ ԱՄՆ-ն ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինային 177 միլիարդ դոլար է տվել: «Ես չգիտեմ, թե որտեղ է այդ ամբողջ գումարը»,-ասել էր նա AP-ին տված հարցազրույցում: Նա հայտնել էր, որ Կիևն ընդամենը 75 մլրդ դոլար է ստացել։
Առաջին ճկվող iPhone-ն արդեն գրեթե պատրաստ է և կարող է հայտնվել հաջորդ տարի: Միևնույն ժամանակ, Apple-ը հրաժարվել է խելացի ակնոցների մշակումից:
Apple-ը մոտ է ավարտին՝ ապագա ճկվող iPhone-ի համար ծալովի էկրանների հիմնական մատակարարների ընտրության հարցում, ինչպես տեղեկացնում է կորեական yeux1122 պորտալը:
Ընկերությունը խիստ պահանջներ է ներկայացնում.
Որոշ արտադրողներ արդեն կարողացել են մոտենալ այս ստանդարտներին: Մատակարարի վերջնական ընտրությունը պետք է ավարտվի փետրվարի վերջից մինչև ապրիլի սկիզբ:
Տարբեր կանխատեսումներով՝ առաջին ծալովի iPhone-ը կներկայացվի 2025-ից 2027 թվականների միջակայքում, սակայն The Information-ը վստահ է, որ Apple-ը կթողարկի ծալովի սարքը արդեն 2026 թվականին:
Ընկերությունը հրաժարվել է խորացված իրականության ակնոցների մշակումից՝ տեխնոլոգիական և գնային բարդությունների պատճառով:
Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանի տվյալներով՝ Apple-ը դադարեցրել է նախագիծը վաղ փուլում, քանի որ.
Apple-ը ակնոցները դիտարկում էր որպես զանգվածային արտադրանք, քանի որ Vision Pro-ն չափազանց թանկ և վաճառքում սահմանափակ էր: Սակայն հնարավոր չի եղել մշակել ակնոցներ ընդունելի գնով, և ընկերությունը որոշել է փակել նախագիծը:
Սկզբնապես Apple-ը ցանկանում էր ակնոցները դարձնել iPhone-ի աքսեսուար, բայց սմարթֆոնի մարտկոցի արագ լիցքաթափման պատճառով կապել է դրանք Mac-ի հետ: Սակայն փորձարկումները չեն արդարացրել ակնկալիքները, և ղեկավարությունը չի տվել հավանություն հետագա մշակմանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախյան կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր պաշտոնական առաջարկներն և Հայաստանի պաշտոնական պատասխանները դրանց։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին կայացած ասուլիսի ժամանակ, ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք մտահոգվելու բան չունենք, և կարծում եմ՝ 1-ին և 2-րդ նախագաներն էլ մտահոգվելու ոչինչ չունեն, որովհետև բոլոր նախագահների օրոք Արցախը եղել է հայկական և փաստացի անկախ»,–ասաց Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովը հիշեցրեց, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թվականի ապրիլի 23-ին՝ ճեպազրույցի ժամանակ է դեռ լրագրողներին առաջարկել Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել, թե 2019 թվականի ապրիլ–հունիս ամիսներին Մինսկի խմբի համանախագահներն ինչ պաշտոնական առաջարկ են արել Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց։ Այն ժամանակ մենք չէինք հայտարարում և պահանջում, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակվի, քանի որ ԼՂ–ի գործընթաց գոյություն ուներ, և Մինսկի խմբի համանախագահության պահանջ Ադրբեջանն ու Հայաստանը միասին չէին ներկայացնում»,– ասաց նա։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթերը հրապարակելու՝ նախագահների գրասենյակներին ուղղված կոչին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա պետական գաղտնիք է, և նախագաների գրասենյակները չունեն փաստաթղթերը հրապարակելու լիազորություն։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերին, որոնցում հիշատակում կա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման շուրջ քննարկումների մասին, Շարմազանովն ասաց. «Ասում է՝ Քոչարյանը Մեղրին տալիս էր։ Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում։ Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը Մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական ժառանգությունն էլ Կազանյան փաստաթուղթն է։ Էդ ո՞նց եղավ, երեք նախագաները տալիս էին. Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, վերցրեց»։
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը ռեպորտաժ էր պատրաստել ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնազերծած փաստաթղթերի վերաբերյալ, որոնցից պարզ էր դառնում, որ 90-ականների վերջին Հայաստան–Ադրբեջան բանակցությունների օրակարգում եղել է տարածքների փոխանակման տարբերակը։ Դիվանագետների նամակագրությունում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու Հեյդար Ալիևը տետ ա տետ՝ առանց միջնորդների հանդիպմանը Մեղրին Լեռնային Ղարաբաղի դիմաց փոխանակելու շուրջ համաձայնության են եկել։ Դրանից հետո, սակայն, Ռոբերտ Քոչարյանը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է այդ ծրագիրն իրականացնելուց։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Փաշինյանից պահանջում է հրապարակել Արցախյան կարգավորման վերաբերյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր պաշտոնական առաջարկներն և Հայաստանի պաշտոնական պատասխանները դրանց։ Ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Մենք մտահոգվելու բան չունենք, և կարծում եմ՝ 1-ին և 2-րդ նախագաներն էլ մտահոգվելու ոչինչ չունեն, որովհետև բոլոր նախագահների օրոք Արցախը եղել է հայկական և փաստացի անկախ»,–ասաց Շարմազանովը։
Նա հիշեցրեց, որ ՀՀԿ նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2022 թվականի ապրիլի 23-ին՝ ճեպազրույցի ժամանակ է դեռ լրագրողներին առաջարկել Նիկոլ Փաշինյանից պահանջել հրապարակել, թե 2019 թվականի ապրիլ–հունիս ամիսներին Մինսկի խմբի համանախագահներն ինչ պաշտոնական առաջարկ են արել Փաշինյանին։
«Նիկոլ Փաշինյանը ծպտուն չհանեց։ Այն ժամանակ մենք չէինք հայտարարում և պահանջում, որ ամբողջ բանակցային փաթեթը հրապարակվի, քանի որ ԼՂ–ի գործընթաց գոյություն ուներ, և Մինսկի խմբի համանախագահության պահանջ Ադրբեջանն ու Հայաստանը միասին չէին ներկայացնում»,– ասաց նա։
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ փաստաթղթերը հրապարակելու՝ նախագահների գրասենյակներին ուղղված կոչին, Էդուարդ Շարմազանովը նշեց, որ դա պետական գաղտնիք է, և նախագաների գրասենյակները չունեն փաստաթղթերը հրապարակելու լիազորություն։
Անդրադառնալով ԱՄՆ պետդեպի գաղտնազերծված փաստաթղթերին, որոնցում հիշատակում կա Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման շուրջ քննարկումների մասին, Շարմազանովն ասաց. «Ասում է՝ Քոչարյանը Մեղրին տալիս էր։ Քոչարյանը Մեղրին տալիս էր, Ադրբեջանն էլ չէ՞ր վերցնում։ Ռոբերտ Քոչարյանի բանակցային ժառանգության արդյունքը Մադրիդյան փաստաթուղթն է, որի տրամաբանական ժառանգությունն էլ Կազանյան փաստաթուղթն է։ Էդ ո՞նց եղավ, երեք նախագաները տալիս էին. Ալիևը չէր վերցնում, Նիկոլը չէր տալիս, վերցրեց»։
Իրանը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է Mehr-ը։
Նրա խոսքով, կովկասյան տարածաշրջանի եւ նրա բոլոր հարեւանների անվտանգությունը շատ կարեւոր է Իրանի համար, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի։
«Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ, կա դիվանագիտական փոխանակում, որը վերջին օրերին ակտիվացել է»,- ասել է Բաղային։
Ըստ նրա, Իրանը, ինչպես նախկինում հայտարարել էր, պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման համար, այդ թվում՝ նպաստելով երկու երկրների միջև երկխոսության զարգացմանը։
«ՀՀԿ-ն իր ողջ ռեսուրսով փորձելու է, ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ հեռացվի»,- այսօրվա ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Էս մարդը կործանում է երկիրը, մնում, մնում է՝ խաղաղություն, խաղաղություն, Արցախում էլ է խաղաղ, բայց հայ չկա, մեզ էդ ձևի խաղաղություն պետք չի, հերիք ա ժողովրդի վրա էդ սուտի խաղաղությունը ծախեք»,- հավելել է նա:
«Ավինյանը փողոցից փողոց ընկած ասում էր՝ «Ասեք, կանենք», բայց մենք չենք ասել՝ տրանսպորտի գինը թանկացնի։
Դեմ եմ իրենց գործելաոճին։
Շատ վիրավորված եմ, չեմ վճարելու»,- ասում է տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացին։
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մասնակիցների կազմը դեռ չէ քննարկվել, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ ելնում ենք նրանից, որ Ուկրաինայի նախագահը նման բանակցությունների իրավունք չունի։ Ուստի մասնակիցների հնարավոր կազմի մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերին Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որն արգելում է բանակցությունները Ռուսաստանի հետ, քանի դեռ նրա նախագահը Վլադիմիր Պուտինն է։
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ակնկալում է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների սկիզբ՝ Մոսկվայի, ինչպես նաև Բրյուսելի, Վաշինգթոնի և Կիևի մասնակցությամբ։
Մոսկվայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ԴԺՀ-ի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը մահացել է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Այժմ բժիշկները պայքարում են նրա անվտանգության աշխատակից Օլեգ Կասպերովիչի կյանքի համար։