Ռուսաստանը դիտարկում է Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները՝ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի հնարավոր հանդիպման վայր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով «բանակցությունների ընթացքին ծանոթ ռուսական աղբյուրներին»։
Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները վերջին շաբաթներին այցելել են Սաուդյան Արաբիա և ԱՄԷ՝ նախապատրաստվելով հնարավոր բանակցություններին, հայտնել են գործակալության աղբյուրները:
Աղբյուրներից մեկը հայտնել է նաև, որ Մոսկվայում այդ գաղափարին որոշակի հակազդեցություն կա այս երկրների հետ Վաշինգտոնի «սերտ ռազմական կապերի» պատճառով։
Reuters-ը նշում է, որ և՛ Պուտինը, և՛ Թրամփը բարեկամական հարաբերություններ են հաստատել Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի ղեկավարների հետ։
Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների ավանդական հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Միջոցառման ընթացքում ամփոփվել են Ռուսաստանի նախագահությամբ 2024 թվականին ԱՊՀ ֆորմատով համագործակցության արդյունքները։ Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտներում համագործակցության ավելացման վրա։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում։
Աջակցություն է արտահայտվել այս տարի ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության առաջնահերթություններին։
Պանամայի հասարակական կազմակերպությունները դատապարտել են ամերիկյան նոր վարչակազմի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը երկիր և կոչ են արել բոլոր շարժումներին միավորվել ազգային շահերը պաշտպանելու համար, հաղորդում է Ժողովրդական դաշինքը հանուն կյանքի։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն այցելել էր Պանամա և երկրի նախագահ Խոսե Ռաուլին ասել էր, որ Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ցանկանում պահպանել Պանամայի ջրանցքի հետ կապված ստատուս քվոն՝ հաշվի առնելով տարածաշրջանում Չինաստանի ուժեղացված ազդեցությունը։
«Կոչ ենք անում ժողովրդին, հայրենասերներին բոլոր քաղաքական ու գաղափարական շարժումներից՝ ձեւավորել միասնական ճակատ, համախմբվել՝ պաշտպանելու ազգային արժանապատվությունը, Դոնալդ Թրամփի պարզունակ քաղաքականության դեմ:
Պանամայի բնակիչները պետք է միավորվեն՝ դիմակայելու իմպերիալիստական ագրեսիային»,- ասվում է դաշինքի հայտարարության մեջ, որը ներառում է հասարակական և արհմիութենական տարբեր կազմակերպություններ։
ԱՄՆ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) ԱՄՆ-ի անդամակցությունը դադարեցնելուց հետո, իրացվելիության ճգնաժամի պատճառով, կառույցը կասեցրել է նոր աշխատակիցների հավաքագրումը և սահմանափակել ճանապարհորդությունները: Այս մասին կազմակերպության գործադիր կոմիտեի 156-րդ նստաշրջանում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։
«ԱՄՆ-ի հայտարարությունը սրել է իրավիճակը, և մենք հայտարարել ենք անմիջապես ուժի մեջ մտնող մի շարք միջոցառումների մասին, որպեսզի առավելագույնս պաշտպանենք մեր աշխատանքը և անձնակազմը. մենք իրականացնում ենք ռեսուրսների ռազմավարական համաձայնեցում, դադարեցնում ենք հավաքագրումը, բացառությամբ ամենակարևոր ոլորտների, և զգալիորեն կրճատում ենք գործուղումների ծախսերը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, Դոնալդ Թրամփն առաջինների թվում ստորագրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից և կլիմայի վերաբերյալ Փարիզյան համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին հրամանագրրը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է կաթնամթերք արտադրող մի շարք գործարարների, որոնց արտադրանքը իրացվում է ոչ միայն Հայաստանում այլև արտահանվում է արտերկիր, մանավորապես՝ Ռուսաստանի Դաշնություն: Քննարկվել են Ռուսաստան կաթնամթերք արտահանելու հետ կապված առկա խնդիրները, կարևորվել է հումքի հետագծելիության համակարգի ներդրման հարցը։
Տեսչական մարմնից հայտնում են, որ Ա. Դանիելյանը խոսել է արտադրատեսակի պատրաստման համար անհրաժեշտ հումքին ներկայացվող պահանջների մասին՝ հստակեցնելով. արտահանվող կաթնամթերքը պետք է լինի բացառապես տեղական:
«Արտահանվող կաթնամթերքի յուրաքանչյուր խմբաքանակի համար անհրաժետ է ապահովել հետագծելիություն, որի ժամանակ հստակ ապացուցելի կլինի օգտագործված հումքի հայկական ծագումը», - նշել է Արմեն Դանիելյանը:
Տնտեսավարողները վստահեցրել են, որ օգտագործում են միայն տեղական կաթ և պատրաստ են ներկայացնել հետագծելի տեղեկատվություն: Նրանք նաև բարձրաձայնել են իրենց խնդիրները՝ նշելով, որ արտահանման այլ ուղղություներ բացելու համար ունեն Տեսչական մարմնի օգնության կարիքը:
ԱՄՆ-ն դառնում է ոչ գաղափարականացված երկիր. Սովետական Միության փլուզումից հետո դա պետք էր վաղուց տեղի ունենար։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Չինական Ին-Յան սկզբունքի համաձայն, ցանկացած գաղափարախոսություն պետք է իր ախոյանն ունենա և այդ երկուսը իրարից պետք է սնվեն և ազդեցություն ձեռք բերեն։
Ուկրաինական և հայաստանյան ռեժիմները կորցնում են իրենց միջազգային լեգիտիմևթյունն «ազատ աշխարհ-ավտորիտար աշխարհ» խոսույթի տապալման հետ միասին։
Այս ամենի տակ մնում է նյութական չոր հաշվարկն, ինչ ես կորցրել ու ինչ ես ձեռք բերել։ Մեր դեպքում մենք միայն կորցրել ենք։
Հայաստանի մարդակեր ու դեմագոգիկ ռեժիմն այլևս ոչ մի հենարան չունի և կախված է իներցիայի բարակ թելից»։
Սկսվում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (փետրվար) մրցութային հայտերի ընդունումը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.
1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
2)Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,
3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝
ա. «Հայոց լեզու և գրականություն»,
բ. «Հայրենագիտություն»,
գ. «Օտար լեզուներ»,
դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,
ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»,
զ. «Արվեստ և արհեստ»,
է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,
4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,
5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,
6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,
7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,
Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,
9)Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,
10)Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),
11)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,
12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,
13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:
Մրցույթին կարող են մասնակցել.
1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,
2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,
3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,
4) Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։
Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին)՝ մինչև փետրվարի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.
Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:
Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին»:
Հայաստանի իշխանությունները տեղեկատվական հող են նախապատրաստում նոր զիջումների համար, այս դեպքում խոսքը Սյունիքով անցնող «միջանցքի» մասին է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով «Ազատություն» ռադիոկայանի աղմկահարույց ռեպորտաժը։
«Ազատություն» ռադիոկայանն օրերս ռեպորտաժ է պատրաստել ԱՄՆ Պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթղթերի հիման վրա։ Հրապարակման էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։
«Հիմա մեծ վտանգ կա, որ վաղը կամ մյուս օրը Մեղրիի տարածքից այդ «միջանցք» կոչվածը տալու հարցն է առաջ գալու։ Հանրությանը նախապատրաստում են, որ ասեն՝ Մեղրին մենք չտվեցինք, արդեն տված էր»,–ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով` իշխանությունները պատրաստվում են նոր կենսական զիջումների գնալ։
Ռուստամյանը հիշեցրեց, որ Արցախը տալուց առաջ իշխանավորները հայտարարում էին, որ Արցախի հարցը վաղուց լուծված էր։
«Ասում էին` մեզնից առաջ տվել են ու բանակցություններին միշտ գնացել են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար։ Հիշո՞ւմ եք այս բարբաջանքները։ Դրա արդյունքը եղավ այն, որ Արցախը հանձնվեց»,–ասաց ԱԺ պատգամավորը։
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին` Ռուստամյանը նշեց, որ Ադրբեջանը ոչ մի տեղից չի պատրաստվում նահանջել։ Այն տարածքներն էլ, որ իրենցն են համարում, սահմանազատման ճանապարհով են ստանալու։
«Հետաքրքիրն այն է, որ իշխանությունը համարում է, թե սահմանազատման և սահմանագծման միջոցով խաղաղ ճանապարհով կստանանք մեր ուզած սահմանները, բայց իրականում այդ խաղաղ ճանապարհով Ադրբեջանը ստանում է այն, ինչ ուզում է։ Հիմա էլ անկլավների հարցն է առաջանալու։ Տավուշում դեռ ամեն ինչ ավարտված չէ. մեր ամենալավ կահավորված առաջնագիծը քանդեցին ու մեզ անպաշտպան թողեցին»,–ասաց Ռուստամյանը։
Պատգամավորի խոսքով` կա մի հարց, որի պատասխանը դեռևս չի հնչել` Կիրանցից դեպի Վրաստանի սահման տանող միջպետական ճանապարհից որևէ հատված անցնո՞ւմ է ադրբեջանական վերահսկողության տակ, թե՞ ոչ։
«Պատասխան չի տալիս, որովհետև եթե ասի՝ այո՛, անցնում է, ժողովուրդը կընդվզի։ Եթե ասի՝ ո՛չ, չի անցնում, Բաքվից կասեն՝ ո՞նց թե չի անցնում։ Դրա համար էլ ամեն ինչ լղոզում է»,– նշեց Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով` իշխանությունները կարծում են, որ նման անհեթեթություններով կարող են անվերջ կերակրել սեփական քաղաքացիներին։ Բայց արդեն եկել է այն պահը, երբ նրանց ցանկացած հայտարարություն կաշխատի իրենց դեմ։
Հիշեցնենք` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ավելի վաղ մեկնաբանել էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը` նշելով, որ դա միջին մակարդակի քարոզչական նյութ է, որևէ սենսացիոն բան չկա։
Փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։ Այդ մասին հայտնում են ԱՍՀՆ-ից:
Նախարարությունը ներկայացրել է ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը:
«ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
ՔԱՅԼ 3։ Ձեր տվյալների նույնականացման համար համակարգը Ձեզ կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը
ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել Ձեր հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա՝ ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտի վրա, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։
Ուշադրություն
Բջջային նույնականացման քարտ (mID) և նույնականացման քարտ չունեցող անձինք կարող են մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ (հասցեները՝ https://socservice.am/offices )։
Հիշեցնենք, որ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից կարող են օգտվել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորություն ունեցող այն անձինք, ում ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի։
Ծրագրին կարող են դիմել նրանք, ովքեր ունեն ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն։
Աջակցության չափը կկազմվի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն հաջորդող ամսվա 1-ից։
Շահառու ճանաչվելու դեպքում աշխատավարձից վարկի սպասարկման համար բռնագանձվող գումարի չափը նախատեսվում է սահմանել 20%՝ 24 ամիս ժամկետով (այժմ սահմանված մինչև 50%-ի փոխարեն)»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կենտրոնակայանի շենքը Վաշինգտոնում կորցրել է իր ցուցանակները՝ ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի՝ գործակալությունը փակելու խոստման ֆոնին, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ԱՄՆ Կոնգրեսի աղբյուրներին։
«Ցուցանակները հանվել են ԱՄՆ ՄԶԳ կենտրոնակայանից՝ Ռոնալդ Ռեյգանի շենքում, Վաշինգտոնում», - ասվում է զեկույցում:
Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատակիցները, որը ղեկավարում է Մասկը, արդեն հասանելիություն են ստացել գերատեսչության համակարգչային համակարգերին։
Փետրվարի 2-ին Մասկը ԱՄՆ ՄԶԳ-ն անվանել է «հանցավոր կազմակերպություն», որին «ժամանակն է մեռնել»։ X սոցիալական մեդիայի առանձին գրառման մեջ նա ասել է, որ գործակալությունն «օձի բույն է արմատական ձախ մարքսիստների համար, ովքեր ատում են Ամերիկան»:
Հունվարի 28-ին արևմտյան լրատվամիջոցները հայտնել են, որ Թրամփի վարչակազմը ԱՄՆ ՄԶԳ-ի մոտ 60 բարձրաստիճան պաշտոնյաների արձակուրդ է ուղարկել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները դադարեցրել է օգնությունն այլ երկրներին: