Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Նշվում է, որ փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի կանխատեսում - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2025

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին կարող է թույլ ձյուն տեղալ։

Հայ գիտնականների խումբը հայտնաբերել է նոր թերմոֆիլ (կայուն բարձր ջերմաստիճանի դեպքում) բակտերիաների շտամներ, որոնք կարող են կիրառվել սննդամթերքի ֆերմենտավորման և PCR թեստերի արտադրության ժամանակ։

Թերմոֆիլ բակտերիաները (ստացված Հայաստանի և Արցախի տաք աղբյուրներից) ընտրվել են մի քանի պատճառներով։ Նախ, դրանք պաթոգեն չեն, քանի որ չեն զարգանում մարդու մարմնին մոտ միջավայրում։

Бактерии из рода Anoxybacillus, вырабатывающие фермент амилазу (фото под микроскопом) - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Երկրորդ, դրանց մասնակցությամբ ռեակցիաները բարձր ջերմաստիճանի շնորհիվ շատ ավելի արագ են տեղի ունենում, քան սովորական բակտերիաների մոտ, Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների դոկտոր Հովիկ Փանոսյանը, որը գիտնականների թիմի հետ այդ հետազոտություններն իրականացնում է Հայկական գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ծրագրով։

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Հովիկ Փանոսյան

Բացի այդ, նման բակտերիաների հետ աշխատելիս ստերիլիզացման կարիք չկա. բարձր ջերմաստիճաններում, որոնք դրանց անհրաժեշտ են, այլ միկրոօրգանիզմներ չեն գոյատևում, նշում է գիտնականը:

Գարեջուր, և ոչ միայն

Փորձերի համար ընտրվել են Anoxybacillus բակտերիաները Ջերմուկի և Արզականի տաք աղբյուրներից։ Դրանք արտադրում են ամիլազ ՝ ֆերմենտ, որը օսլան վերածում է շաքարի (այդ պատճառով ամիլազն օգտագործվում է գարեջրագործության, խմորեղենի, հյութերի արտադրության մեջ և այլն)։

Термальный источник в Карвачаре (Нагорный Карабах) - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Որպեսզի այն ավելի հեշտ լինի օգտագործել արտադրության մեջ, գիտնականներն ընտրել են այն բակտերիաները, որոնց մոտ արտադրվող ամիլազը դիմացկուն կլինի մաքրող միջոցների նկատմամբ (արտադրական տարածքների, տարաների համար և այլն):

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

«Մենք լուծել ենք այս խնդիրը, ինչպես նաև կարողացել ենք ստացված ֆերմենտը բավականին երկար պահել արտադրական պայմաններում 100 աստիճան ջերմաստիճանում։ Ուրախ կլինենք, եթե տեղական արտադրողները հետաքրքրվեն այս մշակմամբ։ Երբ հայկական գարեջրի գործարաններից մեկում աշխատում էր իմ ասպիրանտը, նա նրանց առաջարկել է այդ սխեման, բայց, ցավոք, այն հետաքրքրություն չի առաջացրել», - պատմում է Փանոսյանը (գարեջրագործության մեջ նման խմորումն անհրաժեշտ է գարու մեջ պարունակվող օսլայից շաքար պարունակող ածիկ ստանալու, իսկ հետո շաքարը ալկոհոլի վերածելու համար- խմբ․)։

Այնուամենայնիվ, Հայաստանում կենսատեխնոլոգիաների ոլորտում տեղական ընկերություն կա, որը փորձում է ամիլազի արտադրություն հիմնել արդյունաբերական ձեռնարկությունների լայն շրջանակի համար։

PCR թեստերի համար

Փանոսյանի և գործընկերների ստացած թերմոֆիլային բակտերիայի մեկ այլ տեսակ կարելի է օգտագործել PCR թեստերի արտադրության համար, որոնք լայնորեն հայտնի են դարձել COVID համավարակի ժամանակ, սակայն թույլ են տալիս ախտորոշել նաև այլ հիվանդություններ: Այս թեստերի համար անհրաժեշտ է մեկ այլ ֆերմենտ՝ ԴՆԹ պոլիմերազ, և դրա նմուշները՝ ստացված և նկարագրված Փանոսյանի կոլեկտիվի կողմից, ավելի ստույգ արդյունքներ են ապահովում, քան ներկայիս կոմերցիոն նմուշները:

Доцент кафедры биохимии, микробиологии и биотехнологий ЕГУ, доктор биологических наук Овик Паносян - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2025

Փորձի ժամանակ

© Photo : Press Service of Yerevan State University

Այս բակտերիաների շտամը հետազոտել են Երևանի պետական համալսարանի և Նորվեգիայի Բերգենի համալսարանի գիտնականները, ուստի երկու բուհերն էլ դրա նկատմամբ հեղինակային իրավունք ունեն:

Ապագայի ուտելի՞ք

Մյուս նախագիծը, որը դեռ չի ավարտվել, Փանոսյանն ու նրա գործընկերները իրականացնում են Microharvest միջազգային ընկերության հետ պայմանագրով, որը հիմնադրել են աշխարհի ամենահայտնի մանրէաբաններից մեկի՝ պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի սաները (որը երկար ժամանակ Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորն էր և շարունակում է մնալ իր ոլորտի ամենանշանավոր գիտնականներից մեկը):

Գիտնականները աճեցնում են էքստրեմոֆիլ բակտերիաների փորձնական կուլտուրաներ, որոնք կարող են ծառայել որպես սննդի փոխարինիչ, քանի որ դրանց բջիջները պարունակում են սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, նշում է Փանոսյանը։ Բակտերիաների համար գտնվել է հնարավորինս էժան սննդարար միջավայր՝ գյուղատնտեսական թափոններ, այդ թվում՝ կաթնամթերքի արդյունաբերությունից ստացված շիճուկ։ Փորձարկումները շարունակվում են։

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի տրանսպորտի նախարար Ջո Հեյլենը ներողություն է խնդրել իր նախարարական վարորդին օգտագործելու համար՝ Ավստրալիայի օրվա առթիվ իրեն և իր մի քանի ընկերներին երեք ժամ տևողությամբ լանչի տանելու և հետ բերելու համար, ինչը 750 դոլար է արժեցել, գրում է The Guardian-ը։

«Ես սխալ որոշում եմ կայացրել»,- ասել է Հեյլենը կիրակի օրը՝ ներողություն խնդրելով և հաստատելով, որ կվերադարձնի գումարը Հանթեր-Վելլի 13 ժամ տևած 446 կմ ուղևորության գումարը: Հարցին, թե ինչու նա պարզապես Uber չի պատվիրել, նախարարը լրագրողներին ասել է. «Հետ նայելով հասկանում եմ, որ պետք է այդպես անեի»:

Ավտոմեքենայի գրանցամատյանում նշված է, որ հունվարի 25-ին ուղևորությունը սկսվել է առավոտյան ժամը 8-ին և ավարտվել տեղական ժամանակով 20:50-ին և նշված է որպես «աշխատանքային ուղևորություն՝ աշխատանքային օրվա ընթացքում»:

Հաղորդվում է, որ նախարարական մեքենան եկել է Սիդնեյից, որպեսզի վերցնի Հեյլենին Քեյվզ-Բիչի իր հանգստյան տնից, որը քաղաքից գրեթե 100 կմ հեռու է գտնվում: Այնուհետև նրան և ևս հինգ մարդու, ներառյալ մտերիմ ընկերուհուն, տեղափոխել է Պոկոլբինի Brokenwood Wines ռեստորան: Ավելի ուշ մեքենան նրանց հետ է բերել Քեյվզ-Բիչ, որից հետո վարորդը վերադարձել է Սիդնեյ:

Համաձայն Նոր Հարավային Ուելսի կանոնների, պետական ​​տրանսպորտային միջոցները և վարորդները կարող են օգտագործվել մասնավոր նպատակներով:

Սակայն կոալիցիան Հեյլենին կոչ է արել հրաժարական տալ, իսկ վարչապետ Քրիս Մինսին` հեռացնել նրան:

Մինսն, իր հերթին, հայտարարել է, որ մասնավոր ճաշկերույթի համար վարորդին օգտագործելը «ակնհայտորեն անընդունելի է»:

Քաղաքացիները երրորդ օրն է՝ ինչ շարունակում են բոյկոտել տրանսպորտի թանկացումը: Կան քաղաքացիներ, որոնք արդեն թանկացված սակագնով են վճարում:

Բոյկոտին մասնակցում են ավագանու «Մայր Հայաստան»  խմբակցության անդամները՝ հորդորելով չվճարել ընդհարապես՝ մինչեւ օրինական սակագին կսահմանվի: 

Երեւանի նախկին քաղաքապետ։ Հայկ Մարությանը նախօրեին նշել է, որ հույս ունեն, որ բոյկոտը այսօրվանից մեծ թափ է առնելու, որովհետեւ բոյկոտին միանալու են ուսանողներն ու աշխատող քաղաքացիները:

Հիշեցնենք՝ Երևանի ավագանին 33 կողմ ձայնով ընդունել է որոշումը, որով 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ, գործելու են նաև միասնական տոմսային համակարգի փաթեթները։

Թբիլիսիից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Azimut» ավիաընկերության ինքնաթիռը անսարքության ազդանշան ստանալուց հետո վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ընկերության ներկայացուցիչը։

««Azimut» ավիաընկերության ինքնաթիռում, որն իրականացնում էր Թբիլիսի-Սանկտ Պետերբուրգ չվերթը, անսարքության մասին ահազանգ է ստացվել Մոսկվայի ժամանակով 19:34-ին: Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հայաստանի թենիսի ֆեդերացիան նոր նախագահ ունի։ ՀԹՖ նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Հայաստանի թենիսի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ գործադիր տնօրեն Գեւորգ  Կարամանուկյանը:

Փետրվարի 2-ին Երեւանի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել Հայաստանի թենիսի ֆեդերացիայի  արտահերթ ժողովը, որի օրակարգում ֆեդերացիայի նախագահի ընտրությունն էր։

Միակ թեկնածուն Վարդան Զաքարյանն էր, որն էլ միաձայն ընտրվել է ՀԹՖ նախագահ։

Ժողովի ընթացքում ձեւավորվել է նաեւ ֆեդերացիայի խորհրդի նոր կազմը՝ Գեւորգ Կարամանուկյան,  Վահե Ավետիսյան, Հենրիկ Արսենյան, Լուսինե Գասպարյան, Լուսինե Թորոսյան:

ՀԹՖ-ի նախկին նախագահը գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանն էր, որը ֆեդերացիան ղեկավարել է 2000 թվականից։

Վարդան Զաքարյանը ՀԱՕԿ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի որդին է, գործարար է, Ծաղկաձորի մարզաբազայի սեփականատերն է։

Լուսինե Շահբազյան

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում:

Ինչպես հայտնում է Reuters-ը, ձերբակալվածների թվում է Նիկա Մելիան՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գեորգի Ուգուլավան:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 28-ին Եվրախորհրդարանը հրաժարվեց ճանաչել Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները և կոչ արեց պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» առաջնորդների դեմ։ Նույն օրը Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ Վրաստանը կհրաժարվի Եվրամիությանն անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի վերջ։ Սրանից հետո երկրում բողոքի ցույցեր են սկսվել, որոնք շարունակվում են մինչ օրս․ ցուցարարները պահանջում են չեղարկել ընտրությունների արդյունքները և անցկացնել նոր ընտրություններ։

ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաները միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր բնավորությամբ և համառությամբ բավականին արագորեն կհաստատի կարգուկանոն, եվրոպական էլիտաները «տիրոջ ոտքի մոտ կմնան»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ես ձեզ վստահեցնում եմ՝ Թրամփն իր բնավորությամբ, իր համառությամբ բավականին արագ կարգուկանոն կհաստատի այնտեղ։ Եվ նրանք բոլորը (կտեսնեք` դա տեղի կունենա շուտով) տիրոջ ոտքի մոտ կանգնած թեթևակի պոչիկն են շարժելու»,-Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, ասել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

ՌԴ նախագահը նշել է, որ եվրոպական էլիտաներին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, և նրանք հաճույքով կատարում էին Վաշինգտոնի ցանկացած հրաման: Թրամփն այլ պատկերացումներ ունի լավի ու վատի մասին։ Այդ էլիտաները, ըստ Ռուսաստանի առաջնորդի, միջամտում էին ԱՄՆ-ում նախընտրական գործընթացին և պայքարում էին Թրամփի դեմ, իսկ նրա հաղթանակից հետո շվարել են։

«Պարզապես նրանց (եվրոպական էլիտաներին՝ խմբ.) Թրամփը դուր չի գալիս, նրանք ակտիվորեն պայքարում էին նրա դեմ, իրոք միջամտում էին Միացյալ Նահանգների քաղաքական կյանքին ու նախընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվեցին, երբ Թրամփը հանկարծ հաղթեց։ Եվ հետո Բայդենի բնույթը նրանց ավելի էր դուր գալիս, հասկանո՞ւմ եք` բնույթը»,-ասել է Պուտինը։

Ներկայում Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի բնակվում է 670 հազար մարդ, «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-գնդապետ Ալեքսանդր Գորովոյը։

Նա մանրամասնել է, որ 670 հազար մարդկանցից կեսից ավելին կանայք ու երեխաներ են։

Ըստ Գորովոյի, այս թվով մարդիկ գտնվում են Ռուսաստանի տարածքում ապօրինի կերպով, սակայն 2024 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2025 թվականի ապրիլի 30-ը նրանք իրավունք ունեն կապ հաստատել համապատասխան գերատեսչությունների և ներքին գործերի մարմինների հետ՝ լուծելու իրենց իրավական կարգավիճակի հարցը։

«Մեր հատուկ հաշվառումները ստուգելուց և հասարակական կարգին սպառնացող իրավախախտումների բացակայությունը գնահատելուց հետո մենք կկարգավորենք այդ օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակը։ Եթե ​​ոչ, ապա նրանք պարտավոր են լքել երկիրը»,- հավելել է ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը հայտարարել է, որ հույս ունի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Վաշինգտոնի համագործակցությունը Սիրիայի քրդական YPG խմբավորման հետ, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ուժերի սպանած 23 զինյալները պատկանել են YPG-ի աշխարհազորին և Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK)։ Թուրքիան PKK-ն և YPG-ն նույնական է համարում, մինչդեռ Միացյալ Նահանգները դրանք դիտարկում է առանձին խմբավորումներ՝ արգելելով PKK-ն որպես ահաբեկչական, բայց YPG-ին ներգրավելով որպես Սիրիայում իր հիմնական դաշնակից ԻՊ-ի դեմ արշավում։

«Մենք հուսով ենք, որ պարոն Թրամփը որոշում կկայացնի, որը վերջ կդնի տարածաշրջանում շարունակվող այս սխալին»,- ասել է Ֆիդանը Քաթարի իր գործընկերոջ հետ Դոհայում կայացած մամուլի ասուլիսում։

Նա ասել է, որ YPG-ն ի վիճակի չէ պայքարել «Իսլամական պետության» դեմ և միայն դեր է խաղացել խմբավորման բանտարկյալներին բանտում պահելու գործում՝ հավելելով, որ Թուրքիան, Իրաքը, Սիրիան և Հորդանանը նախնական բանակցություններ են վարել «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար։

Թուրքիան արդեն վաղուց կոչ է անում Վաշինգտոնին դադարեցնել YPG-ին աջակցությունը, իսկ թուրքական զորքերը և նրանց դաշնակիցները Սիրիայում բազմիցս մարտի են բռնվել քուրդ զինյալների հետ դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո:

Թուրքիան հայտարարել է, որ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» կամ SDF-ը` ԱՄՆ-ի աջակցությամբ գործող խմբավորումը, որը ներառում է քրդական YPG-ն, պետք է զինաթափվի, հակառակ դեպքում կբախվի ռազմական միջամտության: ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները Սիրիայում 2000 զինծառայող ուներ, որոնք կռվում էին SDF-ի և YPG-ի հետ կողք-կողքի:

Ֆոտո

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին