Live24
Մայիսի 06, 2025
Live24

Live24

Լուրեր

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտնում է երկրի Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գուբա սեյսմիկ կայանից 14 կմ հարավ-արևմուտք՝ համանուն տարածքում։

3,2 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները չի զգացվել։

«Ամոթի զգացումը սահմաններ չունի»,-այսպես է արձագանքել փաստաբան Աբգար Պողոսյանը ՔԿ քիչ առաջ տարածած հաղորդագրությանը, ըստ որի  Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։

«Թրքահպատակ իշխանությունը շարունակում է իր որսն իրական հայերի նկատմամբ։
Սա պարզապես աննկարագրելի է, սա չունի բացատրություն։ Պատրաստ եմ անվճար ստանձնել հիշյալ քաղաքացու շահերը։ Հիշում եք չէ՞, նման հոդվածով, ինչպես դատարանում սպանեցին մեր հայրենակցին, և հիմա էլ հայասպանները շարունակում են նույն ձև, որովհետև չեն արժանանում դիմադրության»,-նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ ձերբակալված Ղարիբ Բաբայանն արցախցի է։

Հանրապետության հրապարակում մի խումբ օտարերկրացիների մասնակցությամբ տեսանյութ տարածող անձը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսքի, ինչպես նաև այդ նպատակով նյութեր տարածելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված հանցագործության մասին պատշաճ հաղորդման հիման վրա 2025 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական վարույթով կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ղ․Բ․-ն 2025 թվականի հունվարի 30-ին իր կողմից օգտագործվող «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» անվամբ բաց հասանելիություն ունեցող ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հանրապետության հրապարակում օտարերկրյա մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ կատարված տեսագրություն և դրա էությունը խեղաթյուրող մեկնաբանություններ՝ այդ կերպ տարածելով քաղաքական և այլ հայացքներով, անձնական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ՀՀ իշխանությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ ատելություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն ու քարոզելուն ուղղված նյութ և հրապարակային խոսք։

Նշված արարքը կատարելու համար Ղ․Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը)։

Վերջինս ձերբակալվել է և նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նախաքննությամբ պարզվել է, որ վարդապետ Գուջանյանը դուրս է եկել Պուրճ Համուդի տարածքից և ժամանել իր բնակարան։ Բնակարանում սիրիացի բանվորներ են աշխատել, դանակահարել են, գողացել են նրա կրած խաչը, բացի իրեն պատկանող այլ իրերից, փախել։ Այս մասին ասվում է Լիբանանի հայ համայնքի հայտարարության մեջ։

«Դաժան հանցագործության արդյունքում տուժողը դանակի մի քանի հարվածներ է ստացել մարմնի տարբեր մասերում սուր առարկաներով և դանակներով։ Անանիա վարդապետ Գուջանյանը Հայ Առաքելական Եկեղեցու Լիբանանի արքեպիսկոպոսի փոխանորդն է և պատասխանատու է Զահլեի և Այնճարի համայնքային գործերի կառավարման համար»,- նշված է Լիբանանի հայ համայնքի հայտարարության մեջ։

Ավելի վաղմ Լիբանանի հայոց թեմը հայտնել էր, որ այսօր Լիբանանի Բսալիմ քաղաքում գտնվող իր սեփական տանը սպանված են գտել երիտասարդ հայ հոգեւորական Անանիու վարդապետ Գուջանյանին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել է, որ ինքնաթիռում է ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, և մեկնում են ԱՄՆ՝ Վաշինգտոն:

Աննա Հակոբյանը հայտնել է՝ երկար ժամանակով հասանելիություն չի ունենա ինտերնետային կապին և հնարավորություն չի ունենա շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հիշել են՝ այսօր իր տարեդարձն է:

«Երախտապարտ եմ բոլորին շնորհավորանքների և մաղթանքների համար: Ուզում եմ ասել, որ սիրում եմ բոլորիդ: Լավ մնացեք, մինչև վերադառնանք»,- ասել է նա։

Կենսաթոշակի հետվճարի պետական ծրագիրը երկարաձգվել է 1 տարով, հայտնում են ՀՀ կառավարությունից։

Այս ծրագրի մեկնարկից հետո անկանխիկ դրամաշրջանառությունը հատել է 171 միլիարդ դրամը:

Նախկին 10-ի փոխարեն նախորդ տարվա սեպտեմբերից հետվճարն արդեն 12 տոկոս է կազմում:

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի ներքաղաքական թիվ մեկ խնդիրը մոտեցող ընտրություններն են: Պարզ է, որ կառավարող քաղաքական ուժի թիվ մեկ խնդիրն էլ կրկին վերարտադրվելն ու իշխանությունը պահելն է:

Իմ դիտարկումներով պետք է, որ 2025 թ. ամռանը կամ աշնան սկզբներին լինեին արտահերթ ընտրություններ:

Ինչո՞ւ, որովհետև Թրամփի հաղթանակն առավել հավանական է դարձնում ուկրաինական պատերազմի ավարտը, որն իր հերթին առավել հավանական է դարձնում ռուսական գործոնի ազդեցության ուժեղացումը:

Ուրեմն իշխանությունը պահելու տրամաբանության համապատասխան պետք է վերարտադրվել քանի դեռ օտարերկրյա ազդեցության գործոնը չի ակտիվացել: Սա առաջին փաստարկը:

Երկրորդը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Պայմանագրի շուրջ քաղաքական գործընթացները հակասական բնույթ են կրում:

Պայքար մոդերատորության համար Մոսկվայի և Բրյուսել/Վաշինգտոն տանդեմի միջև, էլեկտրոնային դիվանագիտություն Երևան- Բաքու ուղեգծով, Թեհրանի և Անկարայի անդրկուլիսյան բավականին կոշտ ճնշումներ և մեծ հավանականությամբ սեփական շահերից բխող պահանջներ ու նախապայմաններ:

Վերջին թարմ լուրն այն է, որ 17 հոդվածից 15-ն արդեն համաձայնեցվել է: Հանրության և փորձագիտական շրջանակներն այդպես էլ տեղեկացված չեն և կռահելով են միայն կարծիքներ հայտնում: Ակնհայտ է, որ իշխող ուժի համար ավելի նպաստավոր է սկզբում ընտրությունները և հետո պայմանագիրը, որովհետև նրա բովանդակությունն ամենայն հավանականությամբ բացասաբար է անդրադառնալու կառավարողների վարկանիշի վրա:

Սակայն վերջին հարցազրույցի ժամանակ վարչապետն ուղղակի նշեց, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ինչպես կարելի է բացատրել այս հայտարարությունը, եթե իրողությունները այլ բան են թելադրում:

Իմ կարծիքով վարկանիշային անկում նկատվեց կապված շրջանառության նոր հարկային օրենքի, եկամուտների համաընդհանուր հայտարարագրման, տրանսպորտի թանկացման և մի քանի այլ իրադարձություններ հետ կապված, ինչպես օրինակ, մսավաճառների միջադեպը, պաշտոնանկությունները և ներկուսակցական պառակտումները:

Երևանի քաղաքային ավագանու ընտրությունների արդյունքները, երբ մի կերպ հաջողվեց պահել քաղաքապետի աթոռը արդեն հուշում է, որ առավել խնամքով պետք է վերաբերվել վարկանիշին, որպեսզի անակնկալներ չլինեն:

Այդ նպատակով է, որ տրանսպորտի վարձավճարը իջեցվեց, իսկ հայտարարագրումն էլ հետաձգվեց: Մնում է հաղթահարել խաղաղության պայմանագրի ներքաղաքական բացասական ազդեցության հետևանքները, եթե իհարկե այն կնքվի:

Իմ կարծիքով ցեղասպանության, Արարատ-Արագած և նմանատիպ այլ քննարկումները կարող են կապված լինել պայմանագրի որոշ հոդվածների բովանդակության հետ:

Ամփոփելով նշեմ, որ վերոհիշյալ գործոնների հետ կապված արտահերթ ընտրությունների հարցը նորից կարող է օրակարգային դառնալ»:

Ռուսական ուժերը երեկոյան հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի սևծովյան Օդեսա նավահանգստի պատմական կենտրոնին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է: Վնասվել են շենքեր, վիրավորվել է երկու մարդ:

Նահանգապետի խոսքով՝ Օդեսայի հարավային շրջանի վրա գիշերը տեղի ունեցած հարձակումը վնասել է հացահատիկի պահեստը, հիվանդանոց և երկու առանձնատուն:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հարավում հարձակումը կրկին ընդգծում է օդային պաշտպանության բարելավման կարևորությունը: Նա նշել է, որ Կիևն այս պահին կենտրոնացել է զենքի համակարգերի կատարելագործման և մատակարարումների արագացման վրա:

Ռուսական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը և հրետանին հարվածել են ուկրաինական ռազմական օդանավակայաններին և Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի գործարկման համար պահեստավորման և նախապատրաստման վայրերին: Այս մասին հայտնում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերը և ՌԴ Զինված ուժերի խմբավորումների հրետանին խոցել են ռազմական օդանավակայանների ենթակառուցվածքները, անօդաչու թռչող սարքերի պահպանման և գործարկման նախապատրաստման վայրերը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, խոցվել են Ուկրաինայի զինված կազմավորումների կենդանի ուժի և տեխնիկայի կուտակումները 156 շրջաններում։

ՀՕՊ միջոցները խոցել են ԱՄՆ արտադրության HIMARS համազարկային կրակի համակարգի 10 ռեակտիվ արկ և 108 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։

Ռուսաստանից անօրինական միգրանտների արտաքսման ռեժիմ նախատեսող օրենքն ուժի մեջ է մտել փետրվարին: Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

«Ուժի մեջ կմտնի օրենք, որը նախատեսում է ապօրինի միգրանտների արտաքսման ռեժիմ։ Ռուսաստանի տարածքում օրինական հիմքեր չունեցող միգրանտների նկատմամբ, արտաքսման և վարչական վտարման ռեժիմների հետ մեկտեղ, կգործի արտաքսման նոր ռեժիմ։ Նման օտարերկրյա քաղաքացիներին կներառեն հատուկ ռեեստրում, ինչպես նաև նրանք պարտավորվելու են տեղեկացնել ոստիկանության աշխատակիցներին իրենց գտնվելու վայրի մասին։ Բացի այդ, նրանք չեն կարողանա ձեռք բերել բնակարան կամ ավտոմեքենա, վերցնել վարկեր, ամուսնանալ և ազատ տեղաշարժվել երկրի տարածքում։ Վերահսկման պահանջները բազմակի խախտելու դեպքում նրանց նկատմամբ կընդունվի որոշում արտաքսման մասին»,- գրել է Վոլոդինը։

Նա հավելել է, որ փետրվարի 5-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում երկիր մուտք գործելու կամ երկրից դուրս գալու կանոնները խախտելու, ինչպես նաև վերահսկվող անձանց ռեեստրում ընդգրկված միգրանտին այնպիսի ծառայություններ տրամադրելու համար, որոնց մատուցումն արգելվում է:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ իշխանությունները միգրանտներին ներգրավելու հարցում պետք է մտածեն առաջին հերթին երկրի քաղաքացիների շահերի մասին: ՌԴ նախագահն ընդգծել է, որ միգրանտները չեն մերժի ռուսաստանցիներին, եթե իմանան և պահպանեն օրենքները, ինչպես նաև լավ տիրապետեն ռուսերենին:

Ֆոտո

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին

Ֆրիդրիխ Մերցը երկրորդ փորձից Գերմանիայի նոր կանցլեր է ընտրվել