Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում անցկացվեց պարային զույգերի կարճ ծրագիրը։
Հայաստանի ներկայացուցիչներ Քրիստիան Դոբրոսերդովան եւ Ալեսանդրո Պելեգրինին գրավեցին նախավերջին տեղը (29-րդ)։
Պայքարը շարունակում է եւ ազատ ծրագրին կմասնակցի 20 զույգ։
Կարճ ծրագրից հետո առաջին տեղում է Իտալիայի Շառլեն Գինյար - Մարկո Ֆաբրի զույգը։
Գերիների հարցը մեր օրակարգում է։ Այս մասին, այսօր՝ հունվարի 31-ին, ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը՝ դիմելով վարչապետին ասաց. «Երբ արտահոսքի համար ՔՊ-ից հեռացվեց Հովիկ Աղազարյանը, հետագայում պարզվեց, որ թեման եղել է ձեր և Իլհամ Ալիևի խոսակցությունը գերիների մասին, երբ դուք նրանից չէիք պահանջել գերիներին, այդ թվում նաև Ռուբեն Վարդանյանին. «Սակայն նոր նշեցիք, որ Բաքու ուղարկված փաստաթղթերում գերիների մասին կետեր կան։ Այդ դեպքում ինչի չկան հաջողված դեպքեր, երբ որ մենք ունենք գերիների վերադարձ»:
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեր խնդիրը նրա մեջ չի, որ այ կոնկրետ այս թեմայով մամուլում որևէ արտահոսք է եղել։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ բարձրագույն մակարդակով բարձրագույն մարմնի հետ կիսվում է տեղեկատվություն և այդ տեղեկատվությունը հայտնվում է լրատվամիջոցում, դա արդեն նույնիսկ մեկնաբանելու բան չկա: Դրան ի՞նչ անուն դնես»:
Հունվարի 27-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ ոստիկանության Նուբարաշենի բաժնում ստացված օպերատիվ տվյալներով իրականացնում են օպերացիա, որի արդյունքում էլ ոստիկանության Նուբարաշենի բաժին է տեղափոխվում Երևանի բնակիչ 31-ամյա Գրիգոր Խ-ն., հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանության Նուբարաշենի բաժնում օպերաատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գրիգոր Խ.-ն իր մոտ պահում է թմրամիջոց և հնարավոր է, որ նաև օգտագործում է: Տեղում Նուբարաշենի ոստիկանապետ Կ. Հովհաննիսյանի և ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Ա. Իսախանյանի գլխավորությամբ պարզվում է, որ Գրիգոր Խ.-ն գտնվում է Նուբարաշենի 6-րդ փողոցում՝ իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ձերբակալված Գրիգոր Խ.-ն ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ ինքը աշխատում է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի օգնական-պարետ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 397.35 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.57 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.25 դրամ (նվազել է 1.47 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.31 դրամ (նվազել է 1.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.04 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-396 դրամով, վաճառվում է 398.5-401 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 404-412 դրամով, վաճառվում է 417-421 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.84-3.99 դրամով, վաճառվում է 4.04-4.26 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 394-395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:
Եվրոն գնվում է 413 դրամով, վաճառվում է 418 դրամով:
Ռուբլին գնվում է 3.93-3.95 դրամով, վաճառվում է 4.03-40.07 դրամով:
Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները,
ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։
Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն
Սոցիալական ցանցերում տարածվում է տարիներ առաջ թողարկված ֆիլմից մի հատված, որտեղ ներկայացվում են իբր գործող զինվորականների մասնակցությամբ խիստ դատապարտելի, իրականության և բանակի հետ աղերս չունեցող տեսարաններ: Այս մասին հաղորդագրություն է արածել ՀՀ ՊՆ-ն:
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նմանօրինակ ֆիլմերն ու սերիալները չեն արտացոլում զինված ուժերում գործող միջանձնային և կանոնագրքային հարաբերությունները, ավելին՝ խեղաթյուրված են ներկայացնում ՀՀ բանակի սպաների և առհասարակ զինծառայողների վարքագիծը, արատավորում նրանց պատիվն ու հեղինակությունը։
Պաշտպանական գերատեսչությունը ստեղծագործական թիմերին, կազմակերպություններին ու անհատներին հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող նմանատիպ բովանդակությամբ ֆիլմերի ստեղծումից և տարածումից:
ID քարտի հետ կապված հերթը մինչև հունիսն է, մենք հետևյալ որոշումն ենք կայացրել, որ մենք էս տարվա համար հայտարարագրման ժամկետը բոլորի համար կսահմանենք նոյեմբերի մեկը: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք, էլի եմ ասում՝ մի տնից չենք, մի հալի ենք, բոլորս երբ իմացանք ID քարտ է պետք, բոլորով նույն ժամին միանգամից գնում ենք նույն գործողությունն անելու, դա կհասնի հունիս, հուլիս, սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբերն էլ կգա. բա էդ դեպքում ի՞նչ ենք անելու: Մենք ասում ենք հետևյալը՝ եթե մարդը պատշաճ ձևով դիմել է ID քարտ ստանալու համար, վճարումը կատարել է և այլն, և Կառավարության պատճառով, այդ հերթի պատճառով ID քարտը չի ստացել, այս ժամկետներն իր համար կասեցվում են: Համարվում է, որ ինքն ամեն ինչ ճիշտ է արել, և իր հետ խնդիր չկա: Եթե մարդը մեր պատճառով հունվարին ստացավ ID քարտը և լրացրեց 24 և 25 թվականի համընդհանուր հայտարարագիրը, սոցիալական կրեդիտները երկու տարվա կստանա միաժամանակ»,- նշեց նա:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինան 100 տարով «հետ է շպրտվել» հակամարտության արդյունքում։ Այս մասին նա հայտարարել է հունվարի 30-ին ամերիկացի լրագրող Մեգին Քելլիին տված հարցազրույցում։
«Ուկրաինան 100 տարով հետ է շպրտվել։ Նրա էներգետիկ համակարգը ավերվել է։ Ինչ-որ մեկը ստիպված կլինի վճարել այս ամենը վերականգնելու համար։ Իսկ քանի՞ ուկրաինացի է հեռացել Ուկրաինայից և այժմ ապրում է այլ երկրներում։ Նրանք կարող են երբեք չվերադառնալ: Եվ սա է ապագան, և այն վտանգի տակ է», - ասել է Ռուբիոն։
Նա հայտարարել է՝ ԱՄՆ նախորդ վարչակազմը մարդկանց ստիպել է հավատալ, որ Ուկրաինան կարող է «ոչ միայն հաղթել Ռուսաստանին, այլ ոչնչացնել նրան»՝ ամեն ինչ վերադարձնելով 2012 կամ 2014 թվականների վիճակին:
Նա կրկին կոչ է արել դադարեցնել ուկրաինական հակամարտությունը և կարծիք է հայտնել, որ բանակցությունների ընթացքում կողմերից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան զոհաբերի դրան վերջ տալու համար։
ԱՆԻՖ-ի հետ կապված պատմությունը Նիկոլ Փաշինյանը գնահատում է ձախողում։
«Գնահատում եմ ձախողում, խայտառակություն, գնահատում եմ շատ վատ»,-հայտարարեց նա ընթացող ասուլիսում ի պատասախան լրագրողի հարցի։
Նա նշեց՝ քրեական գործից ընթացքից տեղյակ չէ։
«Դուք ավելի լավ գիտեք, թե քանի քննիչ կա, որովհետև ես քրեական գործերի մեջ չեմ կարող էդքան խորանալ։ Ո՞ւմ է պետք դատել, պե՞տք է դատել, թե՞ պետք չի դատել։ Ես կարող եմ կարծիք ունենալ, բայց դա իրավական ուժ չի կարող ունենալ, պետք է գնալ ընթացակարգերով։ Ես դա համարում եմ վստահության անթույլատրելի չարաշահում, խայտառակություն, ինչ բառ ուզում եք ասեք։ Ես համաձայն կլինեմ այդ բառի հետ»,-ասաց Փաշինյանը։
«Դա քաղաքական հետևանքներ պե՞տք է ունենա» հարցին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ նախ պետք է պարզվի, թե ինչ է տեղի ունեցել, հաշվապահությունն էլ պետք է պարզվի։
«Այս դեպքի համար չեմ ասում, այլ ընդհանրապես, ցանկացած բիզնես գործունեություն ռիսկի էլեմենտ ունի։ Բայց մյուս կողմից կան բաժնեմասեր, որոնք պետական սեփականությունն են հանդիսանում։ Ուրիշ խնդիր է, թե այդ ընկերությունների վիճակը ոնց է, որքանով են ճիշտ ու արդյունավետ կառավարվել, վերլուծության կարիք կա, իրավապահները պետք է զբաղվեն։ Ես ասում եմ՝ ձախողում է ու խայտառակություն, եթե, բայց... այստեղ մի նյուանս էլ կա։ Էդ թեմայով քննարկումներ լինում են, կան ձայներ, որ ասում են, իրադրության գնահատականը ճիշտ չի, կան հաջողված բիզնես օրինակներ, որոնք այսօր էլ գործում են»,-ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Փաշինյանի խայտառակություն գնահատականին արժանացած ինստիտուտը օտար մարմին չէր. ՀՀ կառավարության 2019 թ. ապրիլի որոշմամբ ստեղծվել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (ԱՆԻՖ-ը), իսկ 2024 թ. օգոստոսի 29-ի նույն կառավարության որոշմամբ, սկսվում է Ընկերության լուծարման գործընթացը։
2022-2023 թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում բացահայտել են չարաշահումների և հափշտակությունների դեպքեր:
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է.
«Ադրբեջանական լրահոսում բավականին ագրեսիվ քարոզչություն է իրականացվում ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի ձևավորվող վարչակազմի առանցքային պաշտոններից մեկում հերթական հայամետ թեկնածուի նշանակման դեմ:
Խոսքը վերաբերում է Ազգային հետախուզական ծառայության տնօրենի պաշտոնի թեկնածու Թուլսի Գաբբարդին, ում 2017 թվականին Արցախ այցելությունից հետո Ադրբեջանը ներառել է հայտնի Սև ցուցակում: Հատկանշական է, որ տիկին Թուլսին 2020 թվականին ԱՄՆ նախագահական ընտրապայքարում առաջադրված թեկնածուի կարգավիճակում, իսկ մինչ այդ և դրանից հետո որպես Ներկայացուցիչների պալատի անդամ, մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել.
«...Հայերի գենոցիդը պետք է ճանաչել մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործություններից մեկի հարցում արդարության հասնելու համար:
... Հայկական համայնքն այստեղ, Միացյալ Նահանգներում, դրական դեր ունի ավելի քան հարյուր տարի, և ես հպարտ եմ, որ աջակցում եմ այդ համայնքին,Հայաստանի և Ղարաբաղի բնակիչների անվտանգությանը և բարգավաճմանը նպաստելու ջանքերին։...Միացյալ Նահանգները պետք է պահպանի միջնորդի իր դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խամբի համանախագահ բանակցային գործընթացում: Միաժամանակ, այդ չի նշանակում, որ պետք է վարել կեղծ հավասարակշռության/պարիտետի քաղաքականություն, այլ ընդհակառակը անհրաժեշտ է բաց/հրապարակյին հայտարարել, թե կողմերից ով է խախտում զինադադարի ռեժիմը:
... Անկողմնակալ միջնորդի դերը պահպանելու համար Միացյալ Նահանգները չպետք է առաջ մղի միայն Հայաստանի և Ղարաբաղի կողմից միակողմանի զիջումների բանաձևը»:
Հետաքրիր իրավիճակ է ստեղծվում՝ ամերիկյան նոր վարչակազմում միանգամից մի քանի առանցքային պաշտոնյաների դիրքորոշումները Հայաստանի, Արցախի և հայերիս հետ կապված ուղղակի հակադիր են Հայաստանի այսօրվա կառավարիչների համոզմունքներին և տեսակետներին»։