ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։
Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման կազմակերպում՝ բուժօգնության հաջորդ փուլ։
Զորավարժության նպատակներն են բարձրացնել հոսպիտալի անձնակազմի վարժվածության աստիճանը, կատարելագործել իրականին մոտ, բարդ պայմաններում աշխատանքների կազմակերպման մասնագիտական հմտությունները, ինչպես նաև առավելագույն չափով բարելավել բազմազգ միջավայրում բժշկական ապահովման փոխգործակցված կազմակերպման մակարդակը։
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 396 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398.4 դրամ:
Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 409 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ:
Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․96 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.04 դրամ:
Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել մետրոյում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի մետրոպոլիտենի տնօրեն Բաբկեն Սեդրակյանը:
«Սասունցի Դավիթ կայարանից դեպի Զորավար Անդրանիկ երթևեկող գնացքն արտակարգ կանգառ է արել։ Քաղաքացին գնացքի միջից սեղմել է արգելակման համար «ստոպ» կոճակը, գնացքն արգելակել է։
Մինչև մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել է պատն ու ներկել գնացքը»,- պատմել է նա։
Սեդրակյանի խոսքով, քրեական գործ է հարուցվել, ԱԱԾ-ի, ոստիկանության կողմից օպերատիվ աշխատանքի արդյունքում 5 քաղաքացի ձերբակալվել է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ հանդիպումներ և բանակցություններ անցկացնելու ծրագրերի մասին, հայտնում է Fox News-ը։
«Շատ հագեցած հանգստյան օրեր ենք ունեցել։ Զբաղված էինք Իսրայելի, ինչպես նաև Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով։ Նախատեսվում են հանդիպումներ և զրույցներ տարբեր կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ»,- ասել է Թրամփը:
Նրա խոսքով՝ «քննարկումները լավ են ընթանում»։
Կրեմլը հայտնել է, որ Թրամփի թիմից կարգավորման վերաբերյալ որևէ առաջարկ չի ստացել։
Միաժամանակ Վլադիմիր Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է, որ ԱՄՆ-Ռուսաստան բանակցություններից Ուկրաինային բացառելը «շատ վտանգավոր» կլինի։
«Նրանք կարող են ունենալ իրենց հարաբերությունները, բայց առանց մեզ Ուկրաինայի մասին խոսելը վտանգավոր է բոլորի համար»,- վստահեցրել է Զելենսկին։
Ուղեվարձի թանկացման բոյկոտը շարունակվում է։ Ավտոբուսներում քաղաքացիները կամ չեն վճարում, կամ 100 դրամ են տալիս և անցնում առաջ։
Ավտոբուսներից մեկի վարորդը թույլ չտվեց 100 դրամ վճարել․ «Էս կոպեկն ո՞վ է դրել այստեղ, եկեք վերցրեք, չի կարելի։
Չվերցնեք՝ չեմ քշելու»,- ասաց վարոդը:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ վերջին օրերին տարածված լուրերին, թե բանկային քարտերից հավելյալ գումար է գանձվում ուղևորափոխադրումների համար․ «Հաճախ քաղաքացիներն օգտվում են, ինչ-ինչ, այդ թվում միջոցների անբավարար լինելու պատճառով, պարտք է ձևավորվում և հետագայում այդ պարտքի գանձումը դիտարկվում է, թե մերժում է տեղի ունեցել, բայց գումարը գանձվել է։
Բայց քանի որ համակարգը դեռ ներդրման փուլում է, որևէ խնդիր չենք բացառելու, բոլոր խնդիրները պատրաստ ենք ուսումնասիրել և եթե պարզվի, որ տեխնիկական պատճառներով ինչ-որ սխալ է տեղի ունենում, մենք կուսումնասիրենք և բոլոր վնասները կփոխհատուցենք»,- ասաց Գրիգորյանը։
«Հասկացանք, նոր ավտոբուսներ են բերել, նորացրել են, իսկ մետրո՞ն, մետրոյի համար ի՞նչ են արել, 5-6 վագոնի փոխարեն երեք վագոն է աշխատում»,- ասում է քաղաքացին։
Նա անհիմն է համարում ուղեվարձի 150 դրամ դառնալը։
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց երևանցիներին՝ տրանսպորտից «ինտենսիվ» օգտվելու և իրենց «աջակցելու» համար․ «Շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետարանի վարած քաղաքականությանն աջակցելու համար։
Տոմսային համակարգին անցումը բարդ ճանապարհ էր, բարդ փուլերով ենք անցել։ Շնորհակալություն եմ հայտնում նաև վարորդներին, նրանց նյարդերը վերջին օրերին մի քիչ լարվել են»,- ասաց Ավինյանը՝ նշելով, որ համակարգը կոլապսի տանելու փորձը ձախողվեց։
«Տարատեսակ քաղաքական շոուները հասարակական տրանսպորտում պետք է վերջակետ ունենան, ինչի համար պետք է ջանքեր գործադրենք, դրա վերջը պետք է տանք»,- ասաց Ավինյանը։
Հիշեցնենք՝ Երևանում քաղաքացիները բոյկոտում են ուղեվարձի թանկացումը, այսօր ակցիաների 3-րդ օրն է։
«Սահմանազատման» գործընթացի շրջանակներում իշխանությունը Տավուշի մարզում, տարբեր ուժային կառույցների և քպ հովանավորյալների միջոցով ապատեղեկատվության մեծ դոզա է ներարկում, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Նույնիսկ հարևան գյուղերում, շատ դեպքերում, պրոցեսին վերաբերվող իրար հակասող տեղեկություններ են տալիս ու այս ամենը տեղի է ունենում քողարկված և բավականին լավ մշակված սցենարով:
Սրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում քննարկման առարկա դարձող նյութի սկզբնաղբյուրը շատ դժվար է լինում ճշտելը կամ թեման այնպիսի տրանսֆորմացիաների է ենթարկվում, որ հետևից հասնել չի ստացվում:
Մի խոսքով, իշխանությունը հերթական փոթորիկից առաջ մասշտաբային տեղեկատվական նախապատրաստություն է տեսել` տոտալ ապատեղեկատվության, իսկ որոշ ուղղություններով, տեղեկատվության բլոկադայի միջոցով»։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»:
Սրանք ավագագույն տոներ են։ Այս տոների խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար: Մենք, սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով, դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ համաձայն Իր իսկ խոսքի՝ «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ:23):
Սուրբ Ծնունդը կնշվի 6-ին,
Հարության տոնը՝ Զատիկը,ապրիլի 20-ին,
Վարդավառը՝ հուլիսի 27-ին,
Վերափոխումը` օգոստոսի 17-ին,