Live24
Մայիսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-8-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ին գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 03.02.2025

Երևան քաղաքում փետրվարի 4-5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։

Մայրաքաղաքում փետրվարի 4–ի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 1-3 աստիճան տաքություն։

Երկրաշարժերի հետևանքով Սանտորինիի բնակիչները մասսայաբար լքում են կղզին։ Այս մասին հայտնում է «Նաֆտեմպորիկի» պորտալը։

Նավահանգստում հերթեր են գոյացել։

«Սանտորինիի Աֆինիոս նավահանգստում հսկայական հերթեր են, քանի որ հարյուրավոր բնակիչներ և կղզու այցելուներ պատրաստվում են լաստանավերով լքել կղզին։ Տարածքում անընդհատ սեյսմիկ ակտիվություն է նկատվում, մարդիկ նաև վախենում են ավելի ուժեղ երկրաշարժից կամ հրաբխի ժայթքումից»,– ասված է հրապարակման մեջ։

Վերջին երկու օրում տարածաշրջանում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել։ Փակվել են Սանտորինիի և Էգեյան ծովի Կիկլադյան արշիպելագի մի քանի կղզու դպրոցները։

Քաղաքացիներին հորդորում են զերծ մնալ շենքերում կուտակումներից։ Շատերը դրսում են գիշերում` մեքենաների մեջ կամ վրաններում, քանի որ փլուզումների վտանգներ կան։

Էգեյան ծովի ջրատարածքում հաճախակի դարձած երկրաշարժերի ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել լրջորեն պատրաստվել Ստամբուլում և Թուրքիայի այլ նահանգներում հնարավոր արտակարգ իրավիճակներին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Վերջին մի քանի օրերին հունական տարածքներում տեղի ունեցած ստորգետնյա ցնցումները ևս մեկ անգամ հիշեցնում են մեր աշխատանքի կարևորության և այն մասին, որ երկրաշարժերին պատրաստ լինելը կարևորագույն հարց է մեր երկրի համար: Տեղական վարչակազմերը քաղաքային միջավայրի վերափոխման նախագծերի միջոցով պետք է քաղաքները նախապատրաստեն երկրաշարժերին, այլ ոչ թե հետապնդեն քաղաքական շահ», - կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիայի քաղաքները, հատկապես Ստամբուլը, սեյսմակայուն դարձնելուց բացի այլ ելք չկա:

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին՝ մեկը մյուսից 9 ժամ ընդմիջմամբ, Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում տեղի են ունեցել 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 11 նահանգներում և հարևան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում: Վերջին տվյալներով ՝ երկրաշարժերի հետևանքով Թուրքիայում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ։

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «20 րոպեում ավտոբուս բարձրացած 16 ուղևորներից (այդ թվում ես և տղաս), վճարեցին 14-ը, մի կին 100 դրամանոցը դրեց վարորդի մոտ:

Մենք՝ ոչ: Վճարողներից 2-ը տղամարդ էին, մնացածը՝ կանայք»։

Արմեն Հովասափյան

Ռուսաստանը շարունակում է զգայուն և արևմտյան արտադրության ապրանքներ գնել երրորդ երկրների սուբյեկտների կողմերից, հաճախ առանց կառավարության իմացության: Դրա մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։

«Մի քանի երկրներ, ներառյալ ստորև թվարկված երկրները, քայլեր են ձեռնարկում «Ընդհանուր բարձր առաջնահերթության ցուցակից» (CHPL) ապրանքների հոսքը Ռուսաստան իրենց իրավասություններից նվազեցնելու համար: Ձեռնարկությունները պետք է շարունակաբար գնահատեն արտահանման վերահսկման միջավայրն այն երկրներում, որոնց հետ նրանք համագործակցում են»-նշված է փաստաթղթում:

Նշվում է նաև, որ ընկերությունները կարող են ցանկանալ ընդլայնված ստուգում անցկացնել որոշակի երկրներ ռիսկային ապրանքներ արտահանելիս՝ Ռուսաստան վերաարտահանումը կանխելու համար, թեև յուրաքանչյուր երկրի և առանձին առևտրի ռիսկը կարող է տարբեր լինել: «Մեծ Բրիտանիայի կառավարությունը լիովին աջակցում է այս երկրների հետ առևտուրը, եթե վերջնական նպատակակետը Ռուսաստանն է կամ որևէ այլ հաստատված ուղղություն: Ստորև բերված ցանկում երկրի ընդգրկումը չի ենթադրում որևէ պատասխանատվություն այդ երկրի վրա իր իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների գործողությունների համար»-ասված է փաստաթղթում:

«Այս ցանկը կազմվել է մի շարք ռիսկային գործոնների հիման վրա: Այն ներառում է CHPL ապրանքների առևտրի հոսքի տվյալները և Մեծ Բրիտանիայի կառավարության վերլուծությունը բրիտանական ծագման ապրանքների առևտրի վերաբերյալ, որոնք ունեն շեղման բարձր ռիսկ: Այն ոչ մի դեպքում սպառիչ չէ և պարբերաբար կթարմացվի»-նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է նաև, որ CHPL-ից ապրանքներ արտահանելիս ձեռնարկությունները պետք է դիտարկեն նշված իրավասությունների շրջանակում գտնվող, բայց չսահմանափակվելով հետևյալ իրավասությունների շրջանակում գտնվող հաճախորդների նկատմամբ ընդլայնված պատշաճ ուսումնասիրություն անցկացնելը:

Նշված երկրների ցանկում ընդգրկվել են Հայաստանը, Չինաստանը, ներառյալ Հոնկոնգը և Մակաոն, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալայզիան, Մոնղոլիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կմիավորվի ԱՄՆ Պետքարտուղարությանը:

Այս մասին հայտնել են CBS News-ի աղբյուրները։

Աղբյուրները նշում են, որ գործակալության բյուջեն զգալիորեն կկրճատվի:

Կառավարության քաղաքականության բարեփոխումների, բիզնես նախաձեռնությունների դյուրինության և ինքնապահովման մղման շնորհիվ Հնդկաստանն այժմ իր արտադրանքն արտահանում է ավելի քան 100 երկիր: Դրա մասին հայտնել են.Հնդկաստանի կառավարության մամուլի տեղեկատվական բյուրոյից։

Նախորդ ֆինանսական տարվա համեմատ արձանագրվել է պաշտպանական ոլորտի արտահանման 32,5 տոկոս աճ։

Նշվում է, որ 2023-2024 թվականներին Հնդկաստանի պաշտպանական արտահանման երեք հիմնական ուղղություններն են դարձել Միացյալ Նահագները, Ֆրանսիան և Հայաստանը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխություն է արձանագրում:

Համընկնող և առաջատար ցուցանիշների հաշվարկման արդյունքները վկայում են Եվրասիական տնտեսական միության երկրներում գործարար ակտիվության դինամիկայի փոփոխության մասին։

Ըստ հրապարակված կանխատեսումների՝ Ղազախստանի և Ղրղզստանի տնտեսությունները շարունակում են մնալ աճի փուլում, իսկ Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները թևակոխել են դանդաղման փուլը։ Հայաստանն աճի փուլից անցել է բիզնեսի ակտիվության անկման փուլի։

Ակնկալվում է, որ 2025 թվականի փետրվարին անդամ պետությունների տնտեսությունները կշարունակեն ընթացիկ միտումներով:

Առաջատար ցուցիչները կանխատեսման գործիք են, որն օգտագործում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ կարճաժամկետ հեռանկարում Եվրասիական «հնգյակի» երկրներում գործարար գործունեության փոփոխությունների ուղղության մասին պատկերացում կազմելու համար:

Մոսկվայում պայթյունի հետևանքով մահացած «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի դեմ մահափորձի նախապատրաստմանը մի քանի մարդ է ներգրավված։ Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ՌԴ իրավապահ մարմիններին։

Հետաքննության տվյալներով՝ մահափորձը նախապատրաստողներից յուրաքանչյուրի դերը նախապես են բաշխել։ Նրանցից ոմանք հետևել են Սարգսյանին, ոմանք էլ մասնակցել են պայթյունի իրականացմանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ТАСС գործակալությունը, հղում անելով իրավապահ աղբյուրներին, տեղի ունեցածը մանրակրկիտ ծրագրավորված մահափորձ է եղել։

Տրանսպորտի թանկացան դեմ բոյկոտին մասնակցող քաղաքացին NEWS.am-ին պատմեց, որ մետրոյում 100 դրամ է վճարել այսօր, քանի որ հրաժարվել է 150 դրամ վճարել մեկ ուղետոմսի համար:

«Էս ժողովուրդը իրոք շատ մեղք են, ես 100 դրամ եմ տվել, ինձ մետրոյի չեկ են տվել, կռիվ եմ արել, որ տան ու ժողովրդին էլ ասել եմ՝ 2, 3 անգամ կարող եք օգտվել: Լավ մետրոն ինչի՞ են սարքել 150, լավ ավտոբուսը հասկացանք, բա մետրո՞ն, տրոլեյբուսը: Շատ սխալ բան են անում ժողոբրդի համար, ուզում են էնպես անեն, որ ժողովուրդը գնա: Էսօր լսել եմ, որ Ավինյանը ասել է՝ տրանսպորտի գինը չի փոխվելու, 100 դրամ չի լինելու,  ու ասում են, որ տրասնպորտը փոխվել է, ի՞նչն է փոխվել, դուք ուրիշ երկրներց բերել եք էս տրանսպորտը, լավություն եք արել, մենք ուզում ենք մեր գազելները հետ գա, վաղն էլ կդառնա 300 դրամ: Թոշակառուն կռիվ է անում մետրոյում, ասում է՝ 50 դրամի վրա 50 էլ կավելացնեմ, մի հատ հաց կառնեմ»,- ասաց նա:

Մեկ այլ բողոքող կին էլ ասաց, որ տրանսպորտի ինքնարժեքը 70 դրամ է եւ 100 դրամն էլ  շատ է. «Չեմ վճարել ու չեմ վճարելու, մինչեւ չդարձնեն 100 դրամ: Ամոթ Ավինյանին, ամոթ մեր կառավարությանը, տրոլեյբուսը 50 դրամից միանգամից դարձրել են 150 դրամ, նստում էինք տրանսպորտը, մեծահասակ ենք, թոշակառու ենք, դու էսօր դարձրե՞լ ես 150 դրամ տրոլեյբուսը, էլ ով կնստի տրոլեյբուսը»:

Ֆոտո

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին