«Մենք լավ զրույց ունեցանք ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որի ընթացքում հարգանք հայտնեցինք մեր հարաբերությունների և ինքնիշխանության նկատմամբ»։ Դրա մասին սոցցանցում գրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Նա նշել է, որ իրենք մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել:
Մասնավորապես, նա նշել է, որ Մեքսիկան անմիջապես կամրապնդի իր հյուսիսային սահմանը՝ ուղարկելով Ազգային գվարդիայի 10 հազար զինծառայող՝ Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի, մասնավորապես ֆենտանիլի շրջանառությունը կանխելու համար:
«Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել՝ կանխելու հզոր զենքերի մատակարարումը դեպի Մեքսիկա:
Այսօր մեր թիմերը կսկսեն աշխատել երկու ուղղությամբ՝ անվտանգություն և առևտուր: «Մաքսատուրքերը (մեքսիկական ապրանքների 25 տոկոսով) կասեցված են մեկ ամսով»,- գրել է Մեքսիկայի նախագահը։
Ռուսաստանից հարևան երկրներ դրամական փոխանցումների ծավալը 2024 թվականին շարունակել է կրճատվել, վկայում է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կենտրոնական բանկերի վիճակագրությունը, որն ուսումնասիրել է РБК-ն։ Տվյալները հաշվի են առնում դրամական փոխանցումները բանկային ենթակառուցվածքի և/կամ դրամական փոխանցումների «Золотая корона», «Юнистрим» և Contact համակարգերի միջոցով: Այս տվյալներն ավելի մատչելի են, քան ռուսաստանցիների շրջանում հայտնի այլ երկրների կենտրոնական բանկերի վիճակագրությունը։
2024 թվականին Ռուսաստանից Վրաստան է ուղարկվել նաև 541,2 միլիոն դոլար, ինչը 65 տոկոսով պակաս է 2023 թվականի ցուցանիշից, երբ այս ուղղությամբ ուղարկվել էր 1,5 միլիարդ դոլար: Այս ոլորտում ամսական ցուցանիշները տարվա ընթացքում ևս նվազել են։
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը 2024 թվականի 11 ամիսներին (վերջին տվյալներ) նվազել է 13%-ով՝ 2024 թվականի հունվար-նոյեմբերին 3,2 միլիարդ դոլար՝ 2023 թվականի հունվար-նոյեմբերի 3,6 միլիարդ դոլարի դիմաց։ Ի տարբերություն նախորդ ուղղությունների, դեպի Հայաստան փոխանցումները հուլիսին և օգոստոսին նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել են համապատասխանաբար 44,2 և 14,7%-ով։ Ռուսաստանը նաև Հայաստան տրանսֆերտներ ուղարկող խոշոր երկիր է։ ՀՀ կենտրոնական բանկը հաշվի է առնում փոխանցումները երկրի բանկային համակարգով։
Ադրբեջանի Կենտրոնական բանկը մինչ այժմ հրապարակել է միայն 2024 թվականի առաջին ինն ամիսների վիճակագրությունը։ Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Ադրբեջան փոխանցումների ծավալը կիսով չափ կրճատվել է՝ հասնելով 410,7 միլիոն դոլարի, սակայն նույնիսկ այս ուղղությամբ ամենամեծ գումարը փոխանցվում է Ռուսաստանից։ Կարգավորողը չի նշում դրամական փոխանցումների վիճակագրության հավաքագրման մեթոդաբանությունը՝ նշելով միայն, որ դրանք ֆիզիկական անձանց հասցեագրված գործողություններ են։
«Արաբիկա» տեսակի սուրճի բորսայական գներն այսօր շարունակել են բարձրանալ՝ հասնելով ռեկորդային նիշի` տոննայի դիմաց ավելի քան 8,5 հազար դոլարի:
Օրվա ընթացքում ցուցանիշը հասել է տոննայի դիմաց գրեթե 8 562 դոլարի:
«Ռոբուստա» տեսակի սուրճի մարտյան ֆյուչերսների գինը նվազել է 1,49 %-ով՝ մեկ տոննայի դիմաց հասնելով 5 633 դոլարի:
Հիշեցնենք` հունվարի վերջին «Արաբիկա» տեսակի սուրճի գինն առաջին անգամ հասել էր տոննայի դիմաց ավելի քան 8 հազար դոլարի, մինչդեռ նոյեմբերին մեկ տոննայի գինն ավելի քան 7 հազար դոլար էր, իսկ սեպտեմբերին՝ ավելի քան 6 հազար դոլար։
«Ազատություն» ռադիոկայանի վերջին ռեպորտաժը, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տխրահռչակ «Մեղրիի տարբերակին», ի թիվս այլ բաների, հերքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` բանակցությունների էության և բովանդակության մասին պնդումները: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Հայաստանի վարչապետը վերջին 2-3 տարիներին անխոնջ կրկնում է, որ հենց սկզբից բանակցություններն այսպես թե այնպես ընթացել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվելու շուրջ։ Սակայն, փորձագետի խոսքով, նյութը լիովին և ամբողջությամբ հերքում է գործող իշխանությունների հայտարարությունները։
«Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի պնդումների` ԱՄՆ Պետդեպի բացահայտումներն այն մասին են, որ 1994թ-ից հետո Ղարաբաղի կարգավիճակն ամենևին էլ կանխորոշված չի եղել, հակառակը՝ ԼՂ-ի կարգավիճակ է քննարկվել»,- նշեց Սուրենյանցը։
ԱՄՆ Պետդեպարտամենտիգաղտնազերծված փաստաթղթերիհիման վրա ամերիկյան ռադիոկայանի պատրաստած հրապարակմանէությունն այն էր, որ էությունն այն է, որ Հայաստանի իշխանությունները 1999 թվականին դիտարկել են Մեղրիի շրջանը Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու տարբերակը: Այդպիսով իբրև թե ԼՂ–ն միանում էր Հայաստանին, իսկ Մեղրին` հանձնվում Ադրբեջանին։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ավելի վաղ մեկնաբանել էր «Ազատություն» ռադիոկայանի ռեպորտաժը` նշելով, որ դա միջին մակարդակի քարոզչական նյութ է, որևէ սենսացիոն բան չկա։ Նա ռադիոկայանին կոչէր արել Պետքարտուղարությունից պահանջելհրապարակել 2021 թվականի գարնանըՔի Վեսթիբանակցությունների մանրամասները։Այնտեղ քննարկվումէր միտարբերակ, որով Լեռնային Ղարաբաղը միանում էր Հայաստանին, ի պատասխան Հայաստանն Ադրբեջանին ընդամենը ճանապարհ էր տրվում դեպի Նախիջևան։ Սակայն հետագայում Ադրբեջանականկողմը մերժեց այդ ծրագիրը, ինչի մասին Քոչարյանը պատմել էր 2020 թվականին տված հարցազրույցներիցմեկում։
Հիմա, ըստ Սուրենյանցի, եթե անգամ ենթադրենք, որ 1999-2001 թթ.-ին քննարկվել է կարգավորման ամենավատ ծրագիրը, ապա պետք է հասկանալ, որ այն նախ կյանքի չի կոչվել, երկրորդ՝ այդ ծրագիրը չի արդարացնում գործող իշխանությանը, որն իր ապաշնորհ ու անպատասխանատու քաղաքականությամբ կործանեց Լեռնային Ղարաբաղը և վտանգի տակ դրեց բուն Հայաստանը:
«Հիմա ամերիկյան ռադիոկայանի ռեպորտաժն իրենց քարոզչական նպատակներով օգտագործելու իշխանությունների փորձերն ուղղակի անհեթեթ են, եթե չասենք՝ զզվելի։ Նրանք դրանով փորձում են խուսափել Լեռնային Ղարաբաղը կորցնելու պատասխանատվությունից, բայց ապարդյուն։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը նախորդներից ժառանգել էր կարգավորման բավականին հավասարակշռված տարբերակ, այդ տարբերակը նաև երաշխավորում էր Լեռնային Ղարաբաղի պահպանումը խելամիտ փոխզիջումների միջոցով»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Քի Վեսթի նախագիծը հրապարակելու մասին Քոչարյանի գրասենյակի կոչին, ապա, ըստ քաղաքագետի, անհրաժեշտ է հրապարակել կարգավորման բոլոր տարբերակները, որոնք քննարկվել են բանակցությունների ամբողջ ընթացքում, ինչպես նաև հայկական դիվանագիտության արձագանքը այդ տարբերակներին: Նա կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո «գաղտնի» մակագրությամբ փաստաթղթեր պահելն իմաստ չունի։ Հենց այդ ծրագրերի հրապարակումն է թույլ տալու հասկանալ, թե որ հարցերում է ճիշտ Փաշինյանը, որոնցում` սխալվում։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ռեպորտաժը ցույց է տալիս, թե որքան ակտիվ էին ամերիկացիները ներգրավված գործընթացում, և որ նրանք ուզում էին հարցը լուծել ամեն գնով, և նրանց խանգարեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում իրագործված ահաբեկչությունը, որի զոհ դարձան վարչապետ Վազգեն Սարգսյանը, խոսնակ Կարեն Դեմիրճյանը և մի շարք այլ բարձրաստիճան գործիչներ: Արցախյան հակամարտության որոշակի փուլի մասին ԱՄՆ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթերը նա համեմատում է քաղաքական բամբասանքի հետ։
«Դրանք պրիվատ բանակցային պրոցեսներ են, որոնք պաշտոնական փաստաթուղթ չեն դարձել, և նման տիպի խնդիրները մեկնաբանելը շատ նման է քաղաքական բամբասանքի»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Մեր զրուցակիցը, ինչպես Սուրենյանցը, կարծում է, որ Քոչարյանի օրոք քննարկված ցանկացած տարբերակ շատ ավելի նախընտրելի էր, քան այն, ինչ տեղի ունեցավ ներկայիս ղեկավարության օրոք։
«Չեմ կարծում, որ կարելի է դատապարտել մի մարդու, որը փորձել է ինչ-որ փոխզիջումների միջոցով լուծել խնդիրը։ Այսօր, երբ Հայաստանը ամեն ինչ հանձնեց ու զիջեց և ոչինչ չստացավ, նախորդների ցանկացած տարբերակ անհամեմատ ավելի լավն էր։ Ընդ որում` գոյություն չունի որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատի, որ այն ժամանակվա իշխանությունները պատրաստ էին Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ։
Նա կարծում է, որ եթե իշխանությունները ցանկանում էին ռեպորտաժն օգտագործել որպես նախորդներին վարկաբեկելու գործիք, ապա ճիշտ հակառակը ստացվեց։ Եվ այս ամբողջ աղմուկը հիմա աշխատում է բացառապես գործող ղեկավարության դեմ։
Հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2024 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Ոստիկանության բարեփոխումների հիմքում դրված սկզբունքային մոտեցումների հետևողական կենսագործումը, Ոստիկանության հենասյունային ուղղությունների միջև արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել, որ պետք է հստակ անդրադառնալ թե՛ արձանագրված դրական արդյունքներին, թե՛ արդիական խնդիրներին ու դրանց լուծումներին, թե՛ նախանշված անելիքներին ու առաջնահերթություններին։
Զեկույցներով հանդես են եկել ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով արձանագրված ցուցանիշները, կատարված ու պլանավորված աշխատանքները։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է, որ Քրեական ոստիկանության ձևավորման միայն 2 ամսվա ընթացքում բացահայտվել է 939 հանցագործության դեպք, որոնցից 539-ը քրեական ոստիկանությանը վերաբերելի հանցագործության դեպքեր են։
Բնակարանային գողությունների բացահայտման համատեքստում Ոստիկանության պետի տեղակալը կարևորել է Համայնքային ոստիկանության հետ համագործակցությունը։ Նա ընդգծել է, որ ամբողջ տարվա ընթացքում բացահայտված 249 բնակարանային գողության դեպքերից 69-ը կամ մոտ 30%-ը բացահայտվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին։
Վարդան Վարդանյանը ներկայացրել է նոր մեթոդաբանությամբ ստեղծված հանցավորության թվային քարտեզը, որը հնարավորություն է տալիս տեսնել հանցավորության շարժընթացը, ըստ տարածքների, ժամանակահատվածի և կատարման եղանակի կոնկրետ հանցագործությունների ակտիվությունը։ Ոստիկանության պետի տեղակալը կարևորել է քրեական ոստիկանների անհատական էլեկտրոնային քարտերի համակարգի ներդրումը՝ նշելով, որ հարթակը հնարավորություն կտա էլեկտրոնային եղանակով տեսնել ծառայողի աշխատանքը և գնահատել արդյունավետությունը։
Անդրադառնալով նախանշված անելիքներին՝ Վարդան Վարդանյանը ներկայացրել է հանցավորության բացահայտման աշխատանքների գնահատման մեթոդաբանության փոփոխության առաջարկը, համաձայն որի՝ բացահայտման նոր ցուցիչը կարող է լինել ոչ թե առերևույթ հանցանք կատարածի անձը հայտնի լինելը, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը։ Վարդան Վարդանյանն անդրադարձել է նաև քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ միջոցառումներին, ներկայացրել ընթացիկ տարում իրականացվելիք միջոցառումների հիմնական թիրախային ուղղությունները՝ ըստ տարածքային առանձնահատկությունների և խնդրահարույց հանցատեսակների։
Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը ներկայացրել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների կանխարգելման, ընտանեկան բռնության դեպքերի հակազդման և անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու ուղղությամբ իրականացված աշխատանքները։
Անդրադառնալով խնդիրներին՝ Կարեն Հակոբյանն ընդգծել է, որ Համայնքային ոստիկանության 3620 հաստիքներից ներկայումս համալրված է 2764-ը, թափուր է 856 հաստիք։ Նրա խոսքով՝ այս պայմաններում նոր ձևավորված Համայնքային ոստիկանության համար դեռևս մարտահրավերային է հիմնական գործառույթների վրա լիարժեք կենտրոնացումը, երբ զուգահեռ կան մի շարք ոչ ոստիկանական գործառույթներ, դրանք են՝ ծանուցումները, ուղեկցումները և այլն, որոնք մեծ ռեսուրս են պահանջում։ Նա կարևորել է ոչ ոստիկանական գործառույթների դուրսբերումը՝ ընդգծելով համայնքի հետ տարվող աշխատանքի վրա առավել շատ ժամանակ հատկացնելու կենսական նշանակությունը։
Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ներկայացրել է վարչական իրավախախտումների և հանցագործությունների բացահայտումների ցուցանիշները, նշել բացթողումներն ու դրանց շտկման ուղղությամբ անելիքները։
Խոսելով ճանապարհատրանսպորտային պատահարների մասին, նա նշել է, որ 2024 թվականին էականորեն կրճատվել են ՃՏՊ-ները, ինչպես նաև դրանց արդյունքում զոհերի և վիրավորների թիվը։ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ՃՏՊ-ների նվազում 299-ով (2023 թ․՝ 4613, 2024 թ․՝ 4314), զոհերի թվի նվազում 45-ով (2023 թ․՝ 378, 2024 թ․՝ 333) և վիրավորների թվի նվազում 421-ով (2023 թ․՝ 6537, 2024 թ․՝ 6116):
Արթուր Խուդինյանն ընդգծել է, որ դեռևս ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում հանրության շրջանում վարքագծային փոփոխության անհրաժեշտություն կա։ Նա կարևորել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված վերապատրաստումները, որոնք կրում են շարունակական բնույթ։
Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված միջոցառումներն է ներկայացրել Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը։ Նա ներկայացրել է հաշվետու տարոււմ կատարված աշխատանքները, արձանագրված խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Անդրադառնալով ծառայողների հմտությունների կատարելագործմանը՝ նա ընդգծել է, որ 2025 թ. նոյեմբերից ուժի մեջ կմտնի ուժի կիրառման նոր ստանդարտը, և այժմ հետևողականորեն իրականացվում են վերապատրաստումներ, որպեսզի մինչև ստանդարտի ներդրումը համակարգի բոլոր ծառայողները լինեն լիարժեք պատրաստ։
ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ամփոփելով Ոստիկանության կատարած աշխատանքի զեկույցները, նախ շնորհակալություն է հայտնել անձնակազմին կատարված ծավալուն աշխատանքի համար և նշել, որ հիմնական ուղղություններով կատարված աշխատանքի արդյունքները դրական են՝ հավաստիացնելով, որ ոստիկանական ողջ համակարգը ջանք չի խնայելու նախանշված ուղղություններով խնդիրները լուծելու և գրանցած արդյունքներն ամրապնդելու ուղղությամբ։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով բոլոր ուղղություններով ներկայացված զեկույցներին, ընդգծել է ոստիկանության բոլոր ուղղություններով ծառայության արդյունավետ կազմակերպման և առկա խնդիրներին փոխգործելի լուծումներ տալու կարևորությունը: Նա արձանագրել է, որ թե՛ Երևանում, թե՛ մարզերում ոստիկանության հիմնական ծառայությունների միջև աշխատանքի պլանավորումը պետք է լինի փոխհամաձայնեցված, ըստ այդմ՝ աշխատանքի գնահատումն իրականացվելու է համագործակցության մակարդակով և դրա արդյունավետությամբ։
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ նախարարը կարևորել է ոստիկանության ծառայությունների միջև համագործակցության ակտիվացումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումը։ Նա ընդգծել է, որ հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընթացիկ տարում ավելի խիստ մոտեցում է ընտրվելու՝ բացահայտման արդյունավետությունը գնահատելով կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքով։ Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ունենալ հանցագործությունների բացահայտման առումով առավել իրական պատկեր և ինտենսիվացնել համագործակցությունը իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների հետ։
Սարգսյանը դրական է գնահատել խնդրահարույց հանցատեսակների դեմ պայքարում Քրեական ոստիկանության նոր մոտեցումները։ Առկա խնդիրների համատեքստում նա առանձնացրել է կոնկրետ հանցատեսակների բացահայտումների թվի նվազման պատճառները, ինչպես նաև ընդգծել նոր մեթոդաբանության կիրառման անհրաժեշտությունը։ Նախարարը հանձնարարել է ակտիվացնել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ հետևողական միջոցառումները, ամսական կտրվածքով ամփոփել հանրապետությունում առկա կիբեռհանցագործությունների բացահայտման ընթացքը, դրանց արդյունավետությունը:
Անդրադառնալով Համայնքային ոստիկանության աշխատանքին՝ նախարարը կարևորել է համայնքի հետ աշխատանքների ինտենսիվացումը, անչափահասների և երիտասարդների շրջանում պրոֆիլակտիկ աշխատանքների կազմակերպումը և հետևողականությունը, ընտանեկան բռնության դեմ պայքարը։ Հանձնարարվել է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ աշխատանքը խորացնել, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել ոչ ոստիկանական գործառույթներից համայնքային ոստիկանության բեռնաթափման թեման։
Անդրադառնալով զանգվածային միջոցառումների ժամանակ ծառայողների առջև դրված խնդիրների արդյունավետ կատարմանը՝ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ամենշաբաթյա ռեժիմով շարունակել ուժի կիրառման ստանդարտի ներդրման համատեքստում անձնակազմի վերապատրաստումները, ակտիվացնել Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները։
ՆԳ նախարարն ընդգծել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների նվազման, հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շարունակականության կարևորությունը, նշել հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ակտիվացման, հանրության հետ շփման հմտությունների կատարելագործման անհրաժեշտությունը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ծառայողական կարգապահությանը և բարեվարքությանը, կադրային քաղաքականությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայողի գնահատման չափանիշը գրանցված արդյունքներն են, կատարված աշխատանքի որակն ու արդյունավետությունը։
Հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայության համար Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու, արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։
Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են 2024 թվականի ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ծառայողները:
Ռուսաստանը շարունակում է զգայուն և արևմտյան արտադրության ապրանքներ գնել երրորդ երկրների սուբյեկտների կողմերից, հաճախ առանց կառավարության իմացության: Դրա մասին ասված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ։
«Մի քանի երկրներ, ներառյալ ստորև թվարկված երկրները, քայլեր են ձեռնարկում «Ընդհանուր բարձր առաջնահերթության ցուցակից» (CHPL) ապրանքների հոսքը Ռուսաստան իրենց իրավասություններից նվազեցնելու համար: Ձեռնարկությունները պետք է շարունակաբար գնահատեն արտահանման վերահսկման միջավայրն այն երկրներում, որոնց հետ նրանք համագործակցում են»-նշված է փաստաթղթում:
Նշվում է նաև, որ ընկերությունները կարող են ցանկանալ ընդլայնված ստուգում անցկացնել որոշակի երկրներ ռիսկային ապրանքներ արտահանելիս՝ Ռուսաստան վերաարտահանումը կանխելու համար, թեև յուրաքանչյուր երկրի և առանձին առևտրի ռիսկը կարող է տարբեր լինել: «Մեծ Բրիտանիայի կառավարությունը լիովին աջակցում է այս երկրների հետ առևտուրը, եթե վերջնական նպատակակետը Ռուսաստանն է կամ որևէ այլ հաստատված ուղղություն: Ստորև բերված ցանկում երկրի ընդգրկումը չի ենթադրում որևէ պատասխանատվություն այդ երկրի վրա իր իրավասության ներքո գտնվող կազմակերպությունների գործողությունների համար»-ասված է փաստաթղթում:
«Այս ցանկը կազմվել է մի շարք ռիսկային գործոնների հիման վրա: Այն ներառում է CHPL ապրանքների առևտրի հոսքի տվյալները և Մեծ Բրիտանիայի կառավարության վերլուծությունը բրիտանական ծագման ապրանքների առևտրի վերաբերյալ, որոնք ունեն շեղման բարձր ռիսկ: Այն ոչ մի դեպքում սպառիչ չէ և պարբերաբար կթարմացվի»-նշվում է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:
Փաստաթղթում նշվում է նաև, որ CHPL-ից ապրանքներ արտահանելիս ձեռնարկությունները պետք է դիտարկեն նշված իրավասությունների շրջանակում գտնվող, բայց չսահմանափակվելով հետևյալ իրավասությունների շրջանակում գտնվող հաճախորդների նկատմամբ ընդլայնված պատշաճ ուսումնասիրություն անցկացնելը:
Նշված երկրների ցանկում ընդգրկվել են Հայաստանը, Չինաստանը, ներառյալ Հոնկոնգը և Մակաոն, Հնդկաստանը, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մալայզիան, Մոնղոլիան, Սերբիան, Թաիլանդը, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:
Եվրահանձնաժողովը 2025 թվականի փետրվարի 1-ից ունի ընդլայնման և արևելյան հարևանության գլխավոր տնօրինություն (DG ENEST), որը պատասխանատու է թեկնածու երկրների և Եվրամիությանն անդամակցելու հավանական թեկնածուների հետ ընդլայնման և անդամակցության բանակցությունների համար:
Ըստ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության, դա ներառում է նաև հաղորդակցություն ԵՄ անդամ երկրներում, ինչպես նաև գործընկերների ընդլայնման առավելությունների մասին: Տարածաշրջանային համագործակցություն և տարածաշրջանային նախաձեռնություններ, ներառյալ թեկնածու երկրների աստիճանական ինտեգրումը, երբ նրանք աշխատում են Եվրամիությանը միանալու ուղղությամբ:
Գլխավոր տնօրինությունը կտնօրինի ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցության մեծ մասը ընդլայնման գործընկերներին, ինչպես նաև ԵՄ Արևելյան հարևանության երկրներին, ինչպիսին են Հայաստանը, Ադրբեջանը և Բելառուսը: Բացի դրանից, Գլխավոր տնօրինությունը շարունակական և կայուն աջակցություն կտրամադրի Ուկրաինային և կշարունակի իր աշխատանքը Ուկրաինայի վերականգնման և վերականգնման ուղղությամբ:
Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Յուրի Գևորգյանի եղբայրը՝ Գոռը։
Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
Արևմտյան 2-րդ շրջանային զինվորական դատարանը Կուրսկի 18-ամյա բնակիչ (ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում ընդգրկված) Գագիկ Գրիգորյանին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության, ահաբեկչական գործողության նախապատրաստման և այլ հանցագործությունների մեղադրանքով։ Դրա մասին ТАСС -ին հայտնել են դատարանից։
«Դատարանը երիտասարդին հանցագործությունների համակցությամբ դատապարտել է վերջնական դատավճռի՝ յոթ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի քրեակատարողական գաղութում՝ 40 հազար ռուբլի տուգանքով», - նշել է գործակալության աղբյուրը։
Սպասվում է, որ պաշտպանական կողմը կբողոքարկի մեղադրական դատավճիռը, քանի որ դռնփակ անցկացված դատավարության ընթացքում փաստաբանները պնդել են ամբաստանյալի արդարացումը։ Կողմերի միջև տեղի ունեցած բանավեճի ընթացքում պետական մեղադրողը երիտասարդի համար պահանջել է 10 տարվա ազատազրկում, երբ նա 17 տարեկան էր: Նախաքննության ընթացքում նրան Մոսկվա են տեղափոխել: Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը բազմիցս երկարացրել է նրա կալանքը։
Դատապարտյալը մեղավոր է ճանաչվել ըստ ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի (դավաճանություն), ըստ 205.4-րդ հոդվածի 2-րդ մաս (մասնակցություն ահաբեկչական համայնքին), ըստ 30-րդ հոդվածի 1-ին մասի, ըստ 205-րդ հոդվածի 2-րդ մասի (ահաբեկչական գործողության նախապատրաստում), ըստ 222.1-րդ հոդվածի 4-րդ մասի (պայթուցիկ նյութերի կամ պայթուցիկ սարքերի ապօրինի ձեռքբերում, փոխանցում, վաճառք, պահեստավորում, փոխադրում, առաքում կամ կրում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով հանցագործություններ կատարելու մեջ:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2024 թվականի տարեկան Սև ցուցակը։ Ցանկը ներկայացնում է այն գերատեսչությունները և պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդկանց կամ կազմակերպությունների տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը՝ տրամադրելով անհիմն կամ թերի պատասխաններ, անօրինական մերժումներ կամ անպատասխան թողնելով տեղեկություն ստանալու հարցումները։
ՏԱ իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան Սև ցուցակում են հայտնվել`
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը,
Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Սամվել Ղուկասյանը,
Ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը,
Գյումրու նախկին համայնքապետ Վարդգես Սամսոնյանը,
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանն ԻԱԿ տարեկան սև ցուցակներում ամենից հաճախ հիշատակվող կառույցն է․ 24 տարվա ընթացքում սև ցուցակներում հայտնվել է 12 անգամ։
Այս տարի քաղաքապետը սև ցուցակում հայտնվել է, քանի որ.
. անպատասխան է թողել Երևանի բնակիչների անձնական տվյալների մշակման վերաբերյալ տեղեկություն ստանալու հարցումը,
. կրկնակի հարցմանը տրամադրել է թերի պատասխան․ առանց մերժման իրավական հիմքի՝ մերժել է տրամադրել տեղեկությունը։