Live24
Մայիսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Ֆրանսիական Mirage 2000 կործանիչների տեղափոխումն Ուկրաինա չի կարող ազդել Ուկրաինայի զինված ուժերի ճակատային իրավիճակի վրա, սակայն այն «լիովին» կներքաշի Ֆրանսիային ուկրաինական հակամարտության մեջ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Իվլևը։

«Նման ավիացիան չի օգնի Ուկրաինայի զինված ուժերին, բայց այն ամբողջությամբ կներքաշի Ֆրանսիային Ուկրաինայում հակամարտության սրման և Եվրոպայում լարվածության հետագա աճի մեջ»,- ընդգծել է նա։

Իվլևը հիշեցրել է, որ Mirage 2000 կործանիչը, հաշվի առնելով նրա վերջին փոփոխությունները, չի արտադրվել արդեն 20 տարի, և այս ռազմական ինքնաթիռի առաջին թռիչքը տեղի է ունեցել 1978 թվականին։

Հիշեցնենք՝ հունվարի 28-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հաստատել է, որ նշված ինքնաթիռը Ուկրաինային կմատակարարվի այս տարվա առաջին եռամսյակում։

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ինստիտուցիոնալ մեխանիզմ է, որը կախված չէ Վաշինգտոնում իշխող քաղաքական թիմից կամ ուղղակիորեն ԱՄՆ-ում տեղի ունեցող քաղաքական տարաբնույթ գործոններից։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն՝ ընդգծելով, որ 2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթն ունի ինչպես կարևոր քաղաքական, այնպես էլ գործնական նշանակություն, իսկ երկկողմ ռազմավարական երկխոսության ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել հենց ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի նախորդ ադմինիստրացիայի ժամանակ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի դիտարկմամբ՝ Երևան-Վաշինգտոն հարաբերությունների նոր մակարդակի բարձրացումը թույլ կտա ներկա ադմինիստրացիայի հետ գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք և շատ ավելի առաջընթաց դիրքերից։

Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի շուրջ ստեղծված ներկա աշխարհաքաղաքական իրադրությանը, Հայաստան-Եվրոպական միություն, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման շուրջ Երևանի և Բաքվի միջև ընթացող բանակցային գործընթացին։ 

Պարոն Հովհաննիսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի Հանրապետության շուրջ ձևավորված ներկա աշխարհաքաղաքական իրադրությունը՝ մասնավորապես տարածաշրջանային համատեքստում։ 

Տարին սկսվեց շատ ինտենսիվ գործընթացներով՝ կապված ոչ միայն Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի՝ պարտականությունները ստանձնելու գործընթացների հետ, բայց նաև մի շարք այլ զարգացումներով։ Երևի նկատելի էր, որ արտաքին գործերի նախարարությունը նույնպես, տարվա առաջին օրերից սկսած, ներգրավված էր մի շարք միջոցառումներում Հայաստանի ներգրավվածության ապահովմանը։ Տարին աչքի ընկավ հայ-ամերիկյան և Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ակտիվացմամբ. թե՛ արտգործնախարարի այցն էր Վաշինգտոն, թե՛ Երևանում մի շարք Եվրամիության պատվիրակությունների հետ քննարկումներն էին։ Երկկողմ հարթակներով նույնպես տարին սկսեց շատ ակտիվ․ առաջին անգամ ունեցանք Նորդիկ-Բալթիկ երկրների խորհրդարանների խոսնակների այցը, որն աննախադեպ ֆորմատ էր, դրան նախորդել էր 2024 թվականի վերջին  այդ երկրների արտգործնախարարների հետ ԱԳ նախարարի  հանդիպումը Մալթայում։ Ղրղզստանի արտգործնախարարի այցը տեղի ունեցավ, որը երկար տարիներ չէինք ունեցել, մի շարք միջազգային կազմակերպություններում նույնպես ակտիվություն էր նկատվում։ Տարին և աշխարհաքաղաքական իրավիճակը, թերևս, կարելի է նկարագրել որպես մարտահրավերներով լի, բայց, միևնույն ժամանակ, նոր հնարավորություններ առաջ քաշող։ Ինչքանո՞վ մեզ կհաջողվի այդ նոր հնարավորությունները օգտագործել, ժամանակը ցույց կտա, բայց ջանք չենք խնայում այդ առումով՝ ապահովելով Հայաստանի շահերը և փորձելով լինել ակտիվ բոլոր ուղղություններով։ 

2024 թվականին Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում տեղի ունեցան բազմաթիվ կարևոր իրադարձություններ խոսքն այս պարագայում վերաբերում է, օրինակ, Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանն ու ակտիվացմանը և այդ ուղղությամբ կողմերի գործադրած ջանքերին։ Պարոն փոխնախարար, ինչպե՞ս կբնութագրեք Երևանի և Բրյուսելի միջև երկխոսության ներկա մակարդակը, ի՞նչ գործընթացներ են սպասվում առաջիկայում` տնտեսական ոլորտ, ՀՀ-ում ԵՄ դիտորդներ, որոնց առաքելության ժամկետը Բրյուսելի կողմից օրեր առաջ երկարաձգվեց ևս 2 տարով։ 

Նման ինտենսիվ ժամանակաշրջան, թերևս, Եվրամիության հետ չէինք ունեցել։ Այն սկսվեց Եվրոպական պառլամենտում 2023 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետի ելույթով, որտեղ հայտարարվեց, որ Հայաստանը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ այնքանով, ինչքանով Եվրամիությունը պատրաստ է դա անել։ Դրան հետևեցին Եվրամիության կողմից սատարող հայտարարություններ և սկսվեցին գործընթացներ, որոնց նպատակն էր բարձրացնել Եվրամիության հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Հիմնական ուղղությունը գործընկերության նոր օրակարգի ստեղծումն է, և այդ բանակցությունները կավարտվեն գալիք շաբաթների ընթացքում, բայց դրա հետ զուգահեռ տեղի ունեցան նաև այլ կարևոր զարգացումներ։ Նշեցիք անվտանգության ոլորտը․ Եվրամիությունը մեզ համար երբևիցե չի եղել այդպիսի կարևոր դերակատար։ Այժմ մեր սահմաններին Եվրամիության դիտորդների ներկայացմամբ, նոր ձևաչափերով, ինչպիսիք են քաղաքական և անվտանգային երկխոսությունը, որը նոր մեխանիզմն է և այլ նախաձեռնություններով Եվրամիությունը մեզ համար դառնում է շատ կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում։ Նշենք նաև Եվրոպական խաղաղության գործիքը, որից մենք արդեն օգտվում ենք, և որի վերաբերյալ որոշումն ընդունվել էր 2024 թվականի հուլիսին՝ մեկ այլ շատ կարևոր որոշման հետ մեկտեղ, որն արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցությունների մեկնարկի որոշումն էր։ Երկար տարիներ փորձում էինք դա ապահովել, և գիտեք, թե մի խումբ գործընկերներ ինչքան զուսպ են վերաբերվում միգրացիոն ոլորտի հետ կապված հարցերին, սակայն մեզ հաջողվեց ապահովել այդ որոշման ընդունումը, և արդեն դեկտեմբերին մեկնարկեցին բովանդակային բանակցությունները վիզաների ազատականացման շուրջ։ Այդ նույն տարվա ընթացքում միացանք Եվրոջասթ, Եվրոպոլ կառույցներին, որոնք արդարության, հանցանքների դեմ պայքարի կարևոր գործիքներ են։ Դրա հետ մեկտեղ Եվրոպական պառլամենտի հետ շարունակվում է շատ սերտ համագործակցությունը և, իհարկե, այս տարի կստորագրենք գործընկերության նոր օրակարգը, սպասում ենք բարձրաստիճան այցեր թե՛ Բրյուսել, թե՛ Երևան։ Իհարկե, այդ առումով այս դինամիկան կպահպանվի և կզարգանա։ Եվրամիությունը շարունակում է մնալ մեր կարևորագույն դոնորը, կարևորագույն աջակիցը՝ ժողովրդավարության գործընթացների հետ կապված։ Եվրամիության մի շարք անդամ երկրների հետ մեր երկկողմ հարաբերությունները զարգանում են շատ արագ տեմպերով։ 

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը ևս 2 տարով երկարաձգելը շատ կարևոր որոշում էր․ դիտորդական առաքելությունը մեծ դեր է խաղում մեր անվտանգության ապահովման գործընթացում, մեր սահմանների այդ մոնիթորինգը ոչ միայն նպաստել է միջադեպերի նվազեցմանն, այլև իրազեկության մակարդակը Բրյուսելում և եվրոպական մայրաքաղաքներում զգալի աճել է։ Այժմ երրորդ՝ անկողմնակալ դիտորդի աչքերով է իրավիճակը դիտվում։ Դա նաև մեծ դեր է խաղում մեր սահմանամերձ շրջաններում բնակչության ինքնավստահության մակարդակի բարձրացման առումով։ Այդ առաքելությունն օգնում է նաև ենթակառուցվածքային գործունեության առումով մեր մի շարք պրոյեկտներին․ այսպես, օրինակ, չվերթը դեպի Կապանի օդանավակայան նույնպես վերահսկվում է դիտորդների կողմից։  

Շատ ենք կարևորում (խմբ․ նկատի է առնվում ՀՀ-ում ԵՄ դիտորդների գործունեությունը), և արտգործնախարարի մակարդակով անմիջապես արձագանքեցինք ու պատրաստ ենք սերտ համագործակցել դիտորդների հետ։

Պարոն Հովհաննիսյան, Հայաստան-ԵՄ փոխհարաբերությունների ընդլայնումից զատ, հատկանշական է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների աննախադեպ զարգացումը ընթացիկ տարվա հունվար ամսին Հայաստանն ու ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Ի՞նչ է սա իրենից ենթադրում և ի՞նչ սպասելիքներ կարող է ունենալ Երևանն այդ փաստաթղթից, որքանո՞վ է իրատեսական դրա իմպլեմենտացիան՝ հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի փոփոխությունը։

Իսկապես, Եվրամիության հետ զուգահեռ, տարին շատ ինտենսիվ էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման առումով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները 2019 թվականին արդեն իսկ բարձրացրել էին հարաբերությունների մակարդակը և աշխատում էին ռազմավարական երկխոսության ֆորմատի շրջանակներում։ Եվ անցած տարի հունիսին այդ երկխոսության շրջանակներում որոշում ընդունվեց բարձրացնել հարաբերությունների մակարդակը ռազմավարական գործընկերության մակարդակի և ստեղծել ռազմավարական գործընկերության հանձնաժողով։ Դրան նախորդել էին համապատասխան աշխատանքային խմբերի հանդիպումներ, թերևս, 2023 թվականին, և ամբողջ ամառվա ընթացքում ունեցանք տարբեր պատվիրակությունների աննախադեպ այցելություններ՝ սկսած ապակենտրոնացված համագործակցությունից, կոնգրեսական մի քանի այցելություններ էին տեղի ունեցել և այլն։ Իսկապես, դրա կուլմինացիան, դրա վերջնակետը եղավ Վաշինգտոնում այդ փաստաթղթի՝ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը, որը ֆորմալիզացնում է հարաբերությունների մակարդակի բարձրացումը։ Փաստաթղթում նշված են այդ հիմնական 4 ուղղությունները, որոնցով պետք է խորացվի համագործակցությունը, գործընկերությունը․ դա տնտեսական համագործակցությունն է՝ այնտեղ նոր հնարավորություններ են բացվում թե՛ առևտրի դիվերսիֆիկացիայի առումով, թե՛ Հայաստանի դիմադրողականությանն աջակցելու առումով։ Անվտանգության և պաշտպանության ոլորտն է կարևոր․ անցած տարի և նախանցած տարի ունեցանք համատեղ զորավարժություններ։ Ստորագրման ժամանակ նշվեց նաև Միացյալ Նահանգների աջակցությունը, օժանդակությունը սահմանների վերահսկման մեր կարողություններին, և մի շարք այլ ուղղություններով աջակցությունն էլ ավելի կավելացվի Միացյալ Նահանգների կողմից։ Երրորդ ուղղությունը ժողովրդավարության, արդարադատության ոլորտներն են։ Միացյալ Նահանգները միշտ եղել է մեր կարևոր գործընկերներից մեկն այդ առումով, և աջակցությունը Հայաստանին երկար տարիների գործընթաց է։ Վերջին ուղղությունը՝ մարդկանց միջև շփումներն են՝ հումանիտար, կրթական, մշակութային և այլ ծրագրերի մասին է խոսքը, որոնք նույնպես կարևոր են 2 երկրների միջև ավանդական բարեկամական հարաբերությունների կոնտեքստում։  

Փաստաթուղթն ունի թե՛ կարևոր քաղաքական, թե՛ պրակտիկ նշանակություն։ Դուք կարող եք հարցնել՝ իսկ ինչու՞ գնացող ադմինիստրացիայի հետ․ գիտե՞ք, ռազմավարական այդ երկխոսությունը, ֆորմատի ստեղծումը տեղի էր ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ադմինիստրացիայի ժամանակ, և այս գործընթացները կապ չունեն Վաշինգտոնում քաղաքական թիմի, այս կամ այն թիմի ներկայության հետ․ սրանք ինստիտուցիոնալ մեխանիզմներ են, որոնք ուղղակիորեն կախված չեն քաղաքական տարբեր գործոններից։ Հակառակը, հարաբերությունների՝ այս մակարդակի բարձրացումը թույլ կտա նոր ադմինիստրացիայի հետ մեր գործընկերությունը սկսել շատ ավելի բարվոք, շատ ավելի առաջընթաց դիրքերից։ Հայտնի է, որ վերջին՝ առնվազն մեկ-երկու ամսվա ընթացքում Վաշինգտոնում ստեղծվել էր անցումային թիմ, և, իհարկե, բոլոր արտաքին և կարևոր այլ հարցերի շուրջ թե՛ գնացող ադմինիստրացիան, թե՛ նոր ադմինիստրացիան կոորդինացում ունեին, և բնական է, որ նման փաստաթղթերի ստորագրումը կոորդինացվել է նաև նոր ադմինիստրացիայի հետ։ 

Այնտեղ նաև ընդունվեցին մի շարք այլ որոշումներ․ դա էներգետիկայի բնագավառում բանակցությունների մեկնարկն է, որի շուրջ բանակցություններն, իհարկե, արդեն տեղի կունենան նոր ադմինիստրացիայի հետ, և, բնականաբար, դրանք համաձայնեցվել են։ 

Հայաստանը նաև միացավ «Իսլամական պետության» դեմ ալյանս կառույցին, որը միշտ եղել է ահաբեկչության դեմ մեր համատեղ պայքարի կարևոր ուղղություններից մեկը, և վստահ ենք՝ նոր ադմինիստրացիայի հետ նույնպես այդ համագործակցությունը կզարգանա։ Այնպես որ, այս քայլն ուղղված էր նոր ադմինիստրացիայի հետ շատ ավելի ամուր հիմքերի վրա մեր համագործակցությունը շարունակելուն․ նաև վարչապետի այց կա Վաշինգտոն, և կարծում եմ, որ այդ բոլոր ջանքերի շնորհիվ կշարունակենք անցած տարվա այդ աննախադեպ դինամիկան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

«Հրապարակը» գրում է ․ Տարվա սկզբին Նիկոլ Փաշինյանը Քրեակատարողական ծառայության պետ է նշանակել Ծովինար Թադեւոսյանին։ Այս լուրն այնքանով էր արտառոց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՔԿԾ պետ է նշանակվել կին, այն էլ՝ համակարգում կասկածելի հեղինակություն ունեցող։ Այս նշանակումն ինքնին բավականին ռիսկային էր` արդյոք կկարողանա՞ Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական եւ իրավական աշխատանքների բաժնի պետ աշխատած Ծովինար Թադեւոսյանը ղեկավարել նման ռեժիմային լուրջ համակարգ, որը պահանջում է ոչ միայն ամենօրյա աշխատանք Ծառայության աշխատակազմի, այլեւ կալանավայրերի աշխատակազմերի եւ կալանավորների հետ։

Մեր տեղեկություններով, Ծովինար Թադեւոսյանի նշանակումը դժգոհություն է առաջացրել համակարգում, մանավանդ` բանտապետերի մոտ: «Թեպետ չեն բարձրաձայնում, որ աշխատանքը չկորցնեն, բայց ներքին դժգոհություն կա։ Նախկինում բանտերի պետերը ՔԿԾ տղամարդ պետերի հետ հազար ու մի հարց են կարգավորել, հենց միայն այն, որ խոսելիս օգտագործել են քֆուր` սա այն ոլորտն ա, որտեղ առանց քֆուրի հնարավոր չէ, հիմա բոլոր հարցերում են կաշկանդված, անգամ` խոսելիս։ Առհասարակ, կան շատ այլ բաներ, որոնք տղամարդը կասի տղամարդուն, բայց ո՛չ կնոջը»։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ՔԿՀ պետերը չեն հասկանում, թե ինչպես կարելի է որեւէ կոչում չունեցող 34-ամյա կնոջը նշանակել Քրեակատարողական ծառայության պետ, միայն այն բանի համար, որ Սրբուհի Գալյանի ընկերուհին է։ «Նախկին ՔԿԾ պետերը կոչումով են եղել, դա ակնածանք էր տալիս։ Այս լուրջ պաշտոնում չէր կարելի նման նշանակում անել»,- ասաց ՔԿՀ մեր աղբյուրը։

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում 2023 թ․ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ հարուցված քրեական վարույթի շրջանակներում հնարավոր է պատասխանատվության ենթարկեն Արցախի ՊԲ վերջին հրամանատար Կամո Վարդանյանին։ Զորամասի տարածքում վառելիքի պահեստի պահպանության գործառույթը վերապահված է եղել ՊԲ հատուկ ստորաբաժանմանը, որը պետք է քաղաքացիներին անվտանգ վառելիք տրամադրեր, ինչը չի արվել։ Արցախի պաշտպանության նախարարի, ՊԲ հրամանատարի պաշտոնում Վարդանյանը նշանակվել էր 2020 թ. պատերազմի ավարտից մեկ տարի անց` 2021-ի սեպտեմբերին։ Լուրեր կան, որ նա վերջերս Սուրեն Պապիկյանի խորհրդական է նշանակվել՝ հասարակական հիմունքներով։

Մենք դատախազություն հարցում էինք արել՝ ի՞նչ փուլում է հարուցված վարույթի նախաքննությունը, կա՞ն մեղադրյալներ, ո՞րն է հիմնական վարկածը։ Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան չեն հերքել Վարդանյանի առնչության փաստը պայթյունին։ Հարցրել էինք նաեւ՝ հարուցված վարույթով Կամո Վարդանյանն ունի՞ կարգավիճակ։ Մեզ ուղարկված գրավոր պատասխանում դատախազությունը տեղեկացնում է․ «Վարույթը գտնվում է նախաքննության փուլում, իրականացվում են մեծածավալ ապացուցողական եւ վարույթային այլ գործառույթներ, որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Հայցվող մնացած տեղեկատվությունը չի կարող տրամադրվել, քանի որ պարունակում է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի 2025 թվականին Ռուսաստանում կանցկացվի «Интервидение» երաժշտական ​​մրցույթը։ Համապատասխան փաստաթուղթը հայտնվել է իրավական ակտերի հրապարակման պաշտոնական կայքում, գրում է Lenta.ru-ն։

«Եվրատեսիլի» ռուսական անալոգը տեղի կունենա Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում։ Հաղորդվում է, որ կազմկոմիտեի նախագահը կլինի փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն։ Մրցույթի հստակ ժամկետները եւ դրա ձեւաչափը փաստաթղթում նշված չեն:

Հայտնի է, որ երաժշտական ​​մրցույթին իրենց մասնակցությունը հաստատել են ԱՊՀ, ԲՐԻԿՍ, ՇՀԿ, Լատինական Ամերիկայի շուրջ 20 երկրներ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտարարել է, որ «Интервидение»-ն տեղի կունենա 2025 թվականի սեպտեմբերին։

Ես դեմ եմ տրանսպորտի թանկացմանը, ճիշտ են անում, որ կոչ են անում բոյկոտել, չվճարել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց երեւանցիներից մեկը, ով կանգառում սպասում էր տրանսպորտի:

«Պարոն Ավինյանը երրորդ կարգի հաշմանդամներին հաշմանդամ  չճանաչեց։ Ես էլ, իմ կինն էլ երրորդ կարգի հաշմանդամ ենք։ Իմ կինը մի ամպուլա դեղ պիտի սրսկվի ամսվա մեջ, որը արժի 130 000 դրամ։ Իսկ Ավինյանը երրորդ կարգի հաշմանդամներին համարում է առողջ։ Եթե նա այդ մի ամպուլան չսրսկվի, կմահանա։ Ես էլ շատ մեծ դժվարությամբ գնում եմ, աշխատանքի գալիս եմ, որովհետև պիտի դեղ առնենք:

Մենք չենք աշխատում, որ տներ, ավտոներ առնենք, աշխատում ենք դեղ առնելու համար: Այնպես որ լավ բան չարեց Ավինյանը, որ երրորդ կարգի հաշմանդամներին հաշվի չառավ: Թեկուզ անվճար էլ չաներ, գոնե ինչ-որ մի արտոնություն պիտի տար։ Իսկ նման դեղ օգտագործող հիվանդները արտասահմանում, այդ դեղը ստանում են անվճար: Այդ երրորդ կարգի համար ես անձամբ պիտի գնամ Ավինյանի մոտ տեսնեմ, կընդունի՞»,-ասաց քաղաքացին՝ հավելելով, որ իրենք միացել են բոյկոտին եւ երթեւեկում են անվճար:

«Մի քիչ դժվար կլինի, մի քիչ ծանր կլինի պայքարը, բայց հույսով եմ, որ արդյունք կտա։ Ես ոչ մի իրավունք չունեմ կոչ անելու որևէ մեկին, ամեն մարդ իր կողմից ինքը պետք է որոշում կայացնի:

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում «Save Armenia»–ի կազմակերպած ընդունելության ժամանակ հայտարարել է, թե որն է ԱՄՆ–ի կողմից Հայաստանի Հանրապետությանն աջակցելու ամենաարդյունավետ տարբերակը։

«Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից այն է, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառվի։ Իհարկե, մենք խթանում ենք ազատություններն, այդ թվում` կրոնական ազատությունը, բայց գիտեք, ես կարծում եմ` մարդկանց ազատությունները պաշտպանելու լավագույն գործիքը կայուն խաղաղությունն է, որովհետև կոնֆլիկտային միջավայրն ամենահարմար միջավայրն է մարդու բոլոր հնարավոր իրավունքները խախտելու համար»,– նշել է վարչապետը։

Նրա խոսքով` տարածաշրջանն ընդհանուր առմամբ չափազանց բարդ է` լի խորը պատմական հակադրություններով, որոնք նաև այսօր են արտացոլվում։ Փաշինյանը նշել է` այժմ պետք է այնպիսի օրակարգի վրա կենտրոնանալ, որը հեռանկար կբացի ապագայի համար։

Խոսելով ժողովրդավարության մասին` նա շեշտել է, որ հիմա Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարություն, որը պետք է խորացնել և դնել ինստիտուցիոնալ հենքի վրա։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թրամփի վարչակազմը հերթով փակում է ամերիկյան՝ միջազգային օգնություն հատկացնող առաջատար կառույցները:

 Երեկ հայտնի դարձավ, որ փակվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Վաշինգտոնի կենտրոնական գրասենյակը, որը հիմնականում պատասխանատու է այլ երկրներին օգնության համակարգման համար:
Կազմակերպության աշխատակիցներին կեսգիշերն անց էլ. փոստով ծանուցում են ուղարկել՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ:

Ի դեպ, գրասենյակը փակելը Թրամփի եւ ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի համատեղ որոշումն է, որն արվել է պետական ծախսերի կրճատման համատեքստում:

 «Այդ կազմակերպությունը ղեկավարվում է արմատական ​​խելագարների խմբի կողմից», – ավելի վաղ հայտարարել էր Դոնալդ Թրամփը:

«Ժողովուրդ» օրաթերթը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանից հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր է սպասվում ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակին եւ ծրագրերին, որոնք այս կազմակերպության աջակցությամբ են իրականացվում:

«Տեղեկությունները շատ հակասական են. երբեմն որոշ հուսադրող տեղեկություններ են ստացվում, երբեմն էլ Թրամփի եւ Իլոն Մասկի հայտարարությունները, որ վճռական են տրամադրված կազմակերպությունը փակելու հարցում:

Ինչ վերաբերում է USAID-ի հայաստանյան գրասենյակին, ապա ես չեմ կարող իրենց փոխարեն որեւէ բան ասել, իրենք էլ մեկնաբանություն չեն տալիս: USAID-ի ծրագրերից օգտվող կազմակերպություններից մեկը նաեւ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն էր, դրամաշնորհ ունեինք, բայց հունվարի 25-ին մեզ internews Հայաստանից տեղեկացրին, որ սառեցվել է ծրագիրը 90 օրով, ոչ մի ծախս չի իրականացվելու՝ մինչեւ նոր հրահանգներ լինեն:

Ապագայի համար որեւէ հստակ տեղեկություն չկա, անորոշ է՝ կշարունակվի՞ ծրագիրը, թե՞ ոչ:

ԱՄՆ դատախազությունն իր եզրակացությունն է ուղարկել դատարան, որ այս որոշումը հակասում է օրենսդրությանը, դատարանում պետք է քննարկում լիներ:

Այն կազմակերպությունները, որոնք պայմանագրեր են կնքել իրենց ծրագրերն իրականացնելու համար, գործ են ունեցել ամերիկյան պետության հետ, եւ սա մարտահրավեր է պետությանը, թե որքանով է այն իր կնքած պայմանագրերին եւ պարտավորություններին տեր կանգնելու»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

Հիշեցնենք, USAID-ն ստեղծվել է 1961 թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու կողմից: Այն գործում է շատ երկրներում՝ Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հայաստանում…

Հ.Գ. Թրամփը մտադիր է USAID-ն միավորել ԱՄՆ Պետդեպարտամենտին և կրճատել աշխատակազմը։
Սպասվում է, որ Թրամփի վարչակազմն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ»:

Այսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Գևորգյանի իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված երկաթե գովազդային սյանը: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդին, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարաները, օգտագործել են հատուկ տեխնիկա, պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:  Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպնավող հատուկ տարածք: 
 Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ  է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է: 

Ռուսաստանը մտադիր է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ գումարել ուկրաինական ճգնաժամի թեմայով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսաստանը ծրագրում է փետրվարի կեսերին հանդիպում նախաձեռնել ուկրաինական ճգնաժամի հարցով»,- ասել է Պոլյանսկին:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ՉԺՀ մշտական ներկայացուցիչ Ֆու Ցունը հայտնել էր` մի շարք երկրներ նախաձեռնել են, որ փետրվարի 24-ին Ուկրաինայի հարցով ԱԽ նիստ անցկացվի, փետրվարին նախագահող ՉԺՀ-ն կապահովի, որ հանդիպումն անցկացվի։

Ֆոտո

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին