Live24
Մայիսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի հեռանալուց հետո ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահին հատկացված ընդարձակ՝ մի քանի սենյականոց տարածքը երեկ ավերակ էր հիշեցնում, ամբողջությամբ քարուքանդ էր արված, գույքը, տեխնիկան «ապամոնտաժել», դրել էին ԱԺ միջանցքում, քանի որ բուռն վերանորոգման աշխատանքներ են սկսվել։

Պարզվում է՝ հանձնաժողովի նորընտիր նախագահ Արսեն Թորոսյանը որոշել է հիմնովին վերանորոգել իր աշխատասենյակը։ Ի դեպ, այդ ընդարձակ «բազմաբնակարանում» մինչեւ վերջերս տեղավորվում էին թե՛ հանձնաժողովի նախագահ Զեյնալյանը, թե՛ փոխնախագահ Լուսինե Բադալյանը: Երեկ մենք նկատեցինք, որ Լուլուի անունն այլեւս փակցված չէ աշխատասենյակի պատին:

Ըստ ամենայնի, նա արդեն լքել է իր սենյակը, քանի որ հրաժարվել է փոխնախագահի կարգավիճակից։ Հիշեցնենք, որ նախկինում, երբ ՀՀԿ-ականները վերանորոգում էին իրենց աշխատասենյակները, դա բուռն քննարկումների առիթ էր դառնում, թե ԱԺ բյուջեն տնօրինում են սեփական քմահաճույքների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երեւանում արդեն 6-րդ օրն է՝ քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը: Բայց կան նաև քաղաքացիներ, որոնք արդեն ավելացված ուղեվարձն են վճարում փոխադրման համար։

Նշենք, որ Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ սկսած ամենառուսամետից մինչև ամենաարեւմտամետը, կոչ են արել բոյկոտել մայրաքաղաքի տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ դա անվանելով չարդարացված եւ հակաօրինական։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանին, հանրային ճնշման տակ հերթական զիջման գնալով, որոշում է ընդունել ուղեվարձը սահմանել 150 դրամ, նաեւ կգործեն  տոմսերի միասնական համակարգի փաթեթներ։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ոչ բացահայտ նախընտրական քարոզարշավ է անցկացնում, սակայն իր ղեկավարած կուսակցությունում կամ դրա շուրջ կադրեր չկան՝ պետական պաշտոններում նշանակվելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է պետական համակարգում առկա թափուր հաստիքները՝ արձանագրելով կադրային սովը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսների նախարարությունում, շրջակա միջավայրի նախարարությունում, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում անգամ նախարարի առաջին տեղակալի հաստիքներն են թափուր:

Ավելին՝ իշխանությունը 1-2 ամիս մի քանի ընտրական փուլ անցկացնելուց հետո միայն կարողացավ գտնել արդարադատության նախարար եւ Գրիգոր Մինասյանին փոխարինող։ Ու թեեւ հայտարարվել էր, որ նոր նախարարը պետք է լինի քաղաքական թիմից, բայց այդպես էլ չգտան նրան, մի կերպ Սրբուհի Գալյանին նշանակեցին նախարարի պաշտոնում:

Գալյանը տեղակալներ նշանակեց 2 երիտասարդների՝ Տիգրան Դադունցին եւ Աննա Կարապետյանին, վերջինս անգամ իրավաբանի կրթություն չունի։

ՏԿԵ նախարարության կադրային սովը հասել է նաեւ նրա ենթակայության տակ գտնվող Ջրային կոմիտե։ Վահագն Գեւորգյանը՝ Ջրային կոմիտեի նախկին նախագահը, դեկտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականից։

Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրվել. այժմ նա տնային կալանքի տակ է։

Կադրային սովը այցելել է տեսչական մարմիններ եւս. օրինակ՝ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն գրեթե 3 տարի է նախագահ չունի։

Հարկ է նշել, որ ազատ են պետական մարմինների ղեկավարների հաստիքները, քաղծառայության հաստիքները՝ փորձագետ, մասնագետ եւ այլն։

Մարդիկ չեն ցանկանում Փաշինյանի օրոք պետական պաշտոն զբաղեցնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փողոց մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, «Էմօշին», «Նոր Թաղամաս», «Ջասթ Դիվելսփեր», «ՔՍ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, «Խճաքար-Մուսա», «Ծիրան Մարկետ», «Մեծ Սյունիք», «Ունիվերսալ Հոսպիտալ Պրոդակտ» ՍՊԸ-ներ, հարակից տարածքների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 38, 81, 83, 85, 95, 97, 99, 105, 107, 109, 111, 113, 115 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Գ․ Հովսեփյան փ. 24/30, 24/33 շենքեր և 56/10, 56/6, 56/7 առանձնատներ, «Սահալքո», «Նորաշեն գրուպ», «ԳԹ Բիլդինգ», «Պարտնյոր Գրուպ», «Բիգ Կապիտալ», «ՀԼ Քոնսթրաքշն», «Մռավ Սար», «Պրեմիում ռեալիթի», «Պանորամա Այթի Քամփուս», «Տիդա-2023», «Քլինթսոֆթ», «Պանորամա Ռեզորթ», «Դիջիթեք», «Բուլդոզեր Գրուպ» ՍՊԸ-ներ, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-17:00 Կորյունի փ. 14 շենք, Մաշտոցի պող. 58, 60 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 20-28 շենքեր և 76-80 առանձնատներ, Բուզանդի փ. 85-107 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ․ Ավետիսյան 1 փողոց 51; 2 փողոց 15-17Ա, շենքեր, Կիևյան փ. 7 շենք, Կոմիտասի պող. 7-11, 12-14, 16-20, 24/1, 22-26 շենքեր, Վաղարշյան փ. 15Բ-17, 18-18Ա, 19-21 շենքեր, Հր.Քոչարի փ. 9-11, 13, 17-19 շենքեր, Կասյան փ. 2-10 շենքեր, Գյուլբենկյան փ. 30/3, 34 շենքեր, Գրիգոր Արծրունի փ. 6-22 առանձնատներ, Ա.Խաչատրյան 12 շենք, Բաշինջաղյան փ. 165, 173, 175 շենքեր, Անդրանիկի փ. 6, 8, 10, 10/1, 10/2, 10/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սիլիկյան թաղ. 3, 4 փողոցներ, Սիլիկյան թաղ. 6, 7, 9, 10, 13 փողոցներ մասնակի, Սիլիկյան հին խճուղի,

Արագածոտնի մարզ`

11։00-16:00 Աշտարակ քաղաք` Եր.Շահազիզի, Թամազյան, Նարեկացի, Շիրազի, Պռոշյան փողոցներ, «Արա-1», «Արա-2», «Նարեկ» և «Վարոյի Ձորակ» թաղամասեր,

11։00-17:00 Արտաշավան, Սաղմոսավան գյուղեր մասնակի, Ուշի և Օհանավան գյուղեր,

Արարատի մարզ՝

10։00-13։00 Ավշար գյուղ մասնակի, Վեդի քաղաք՝ Պուշկինի, Ա․ Սիմոնյան փողոցներ մասնակի,

10։00-13։30 Ներքին Դվին գյուղ մասնակի,

10։00-16։00 Զանգակատուն, Լանջանիստ և Լուսաշող գյուղեր, Վարդաշատ և Ուրցալանջ գյուղեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, զորամաս, «Հայէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, Զովաշենի հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ,

Վայոց Ձորի մարզ՝

10։30-12։30 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացի և Շահումյան փողոցներ մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։30-14:00 Քարաշամբ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Տելեկոմ Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

11։00-12։00 Աբովյան քաղաք՝ «Զոնալ կայան» թաղամաս,

11:00-16։30 Նուռնուս գյուղ և ամառանոցներ, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի,

11։00-17։00 Ջրվեժ գյուղ՝ Մելքոնյան փողոց, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Զովք և Գեղաշեն գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

10։30-15։00 Գեղամասար, Ավազան, Արփունք, Փոքր, Մասրիկ, Նորակերտ, Արեգունի, Դարանակ, Փամբակ, Ծափաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Շիկավարս» ՍՊԸ, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ,

11։00-15։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16:00 Երանոս, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Լոռու մարզ՝

11:00-13:00 Լեռնաջուր և Լեռնապատ գյուղեր,

11:00-15:00 Լերմոնտովո գյուղ,

Շիրակի մարզ՝

10:00-16:00 Անիի տարածաշրջան, Մարալիկ քաղաք՝ 1-ին թաղամաս, Ձորակապ գյուղ,

Սյունիքի մարզ՝

09:30-11:00 Քաջարան քաղաք՝ Շահումյան փ. 1 շենք, Լեռնագործների փ. 8, 12, 16 շենքեր և Չարենցի փ. 1, 2, 3 շենքեր:

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները գտել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհներից զրկված ՀԿ-ների գործունեությունը շարունակելու ճանապարհը․ որոշում է կայացվել, որ նրանց պետք է ֆինանսավորեն ոչ թե պետական միջոցներից, այլ իշխանությանը կից օլիգարխների գումարներով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն իսկ իշխանության վերին օղակներից մոտ մեկ տասնյակ օլիգարխների հայտնել են, որ պարտավոր են ֆինանսավորել արեւմտյան ագենտուրայի ցանցին, որպեսզի նրանք փողի կարիք չունենան եւ շարունակեն բոլոր եթերներում իրար հերթ չտալով` պաշտպանել Փաշինյանի իշխանությունը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի մի քանի աշխատակիցներ: Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ գործողություններն իրականացվում են կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում:

Մեր ունեցած տեղեկություններով, ձերբակալվածների թվում են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Արամ Այվազյանը և այլն:

Թեմայի հետ կապված ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել «Փաստին»: Մեր տեղեկություններով, այս տարվա առաջին խորհրդակցություններից մեկի ժամանակ, որին մասնակցել են վարչական շրջանների ղեկավարներ, քաղաքապետարանի պաշտոնյաներ, այդ թվում՝ ձերբակալվածներից ոմանք, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է, թե իրեն տեղեկություններ են հասնում մասնավորաբար շինթույլտվությունների մասով կոռուպցիոն գործընթացների մասին: Միևնույն ժամանակ ներկաներին զգուշացրել է, որ ինքը համագործակցում է իրավապահների հետ, և եթե այդ տեղեկությունները հաստատվեցին, մեղավորները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, թեմային անդրադարձ է եղել նաև ձերբակալությունների նախօրեին, այսինքն՝ երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ: Բավական կոշտ խոսակցություն է եղել, ու, մեր տեղեկություններով, Ավինյանն ի լուր բոլորի նշել է, թե իր կասկածներն ու ստացած տեղեկությունները, կարծես, հաստատվում են: «Ոմանց պարագայում ասածներս ոնց որ տեղ չի հասել»,-ասել է քաղաքապետն ու հավելել, որ, ամենայն հավանականությամբ, կլինեն ձերբակալություններ, չնայած անուններ չի տվել: Եվ ահա, երեկ առավոտյան իրավապահները մտել են քաղաքապետարան ու ձերբակալել նշյալ աշխատակիցներին:

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ առավոտյան «Երեւան ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից վարորդներին հերթական անգամ խիստ հրահանգ են իջեցրել՝ բոլոր այն վարորդները, ովքեր չեն ընդվզի թանկացումը բոյկոտող քաղաքացիների դեմ, չեն պարտադրի, որ վճարեն թանկացված գնով եւ կընդունեն 100 դրամանոցները, ամսվա վերջում աշխատավարձ չեն ստանա։ Տրանսպորտի ուղեվարձի բոյկոտի գործընթացը, հավանաբար, տալիս է իր արդյունքը, եւ քաղաքային իշխանությունները հավաքագրումների հետ կապված խնդիրներ ունեն, դրա համար են անցել նման խիստ սանկցիաների։

Ի դեպ, երեկ համացանցում եւ լրատվամիջոցներում տարածված տեսանյութերից էլ ակնհայտ դարձավ, որ վարորդները սկսել են ավելի ագրեսիվ պահվածք դրսեւորել։ 49 համարի ավտոբուսի վարորդը մետաղադրամը շպրտել է բոյկոտող կնոջ վրա, ինչին ի պատասխան՝ ավտոբուսի ուղեւորներից մի քանիսը վարորդին նույնկերպ են պատասխանել։

Մեզ պատմեցին նաեւ, որ 3 համարի ավտոբուսի վարորդն էլ մետաղադրամը խփել է քաղաքացու ճակատին, որից հետո վեճ, քաշքշուկ է առաջացել Նոր Նորքի զանգվածում, եւ ավտոբուսի ուղեւորներն իջել են` այլ տրանսպորտ նստել։ Իշխանությունը քաղաքացիական բախումներ է հրահրում եւ փորձում է հարցը տեղափոխել վարորդների եւ քաղաքացիների տիրույթ»:

Մոսկվան ողջունում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելու սխալի մասին խոստովանությունը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Հանկարծ առաջին անգամ նախագահ Թրամփն իր ելույթներից մեկում, քննադատելով ուկրաինական ճգնաժամի շուրջ Բայդենի վարչակազմի դիրքորոշումը, ուղղակիորեն ասաց, որ գլխավոր սխալներից մեկն Ուկրաինային ՆԱՏՕ ներքաշելն էր…

Առաջին անգամ արևմտյան առաջնորդը, ոչ միայն արևմտյան, այլև Միացյալ Նահանգների, հետևաբար և՝ արևմտյան աշխարհի առաջնորդը, նման բան ասաց, որը մենք, ընդհանուր առմամբ, ողջունեցինք, քանի որ առաջին անգամ ՆԱՏՕ-ի խնդիրը ներկայացվեց` որպես մի բան, որը Միացյալ Նահանգները պատրաստ է լրջորեն քննարկելու»,- հայտնել է Լավրովը՝ Մոսկվայում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Մյունխենի անվտանգության համաժողովում, որը կկայանա փետրվարի 14-16-ը, կարող է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ծրագիր ներկայացնել, հայտնում է Bloomberg-ը։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ պլանը կներկայացնի Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։

Աղբյուրները հրաժարվել են ասել, թե որքան մանրամասն են իրենց կարծիքով քննարկումները լինելու կամ ինչ ձևաչափով են դրանք լինելու:

Ավելի վաղ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը կիսվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու հարցում։ Թրամփի թիմի մի մասը ցանկանում է ճնշում գործադրել Մոսկվայի վրա՝ կանգնեցնելու համար Ռուսաստանի առաջխաղացումը: Այս գաղափարը պաշտպանում են նաև Քելլոգը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր հանդես են գալիս Ուկրաինային տրամադրվող օգնության կրճատման օգտին: NBC-ն չի հստակեցնում, թե Թրամփի թիմից ովքեր են աջակցում այդ գաղափարին։

Արգենտինան, հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից։

Այս մասին լրագրողներին հայտնել է Արգենտինայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մանուել Ադորնին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամաններ է ստորագրել երկրի՝ ԱՀԿ-ից դուրս գալու մասին։ Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ գործում, քաղաքական ազդեցության տակ է և չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում Միացյալ Նահանգներից։ Արգենտինայի նախագահը, իր իսկ խոստովանությամբ, Թրամփի մեծ երկրպագուն է։

Նրա խոսքով՝ կազմակերպության գործունեությունը խորը տարաձայնություններ է առաջացնում առողջապահական համակարգի կառավարման հարցում, հատկապես՝ համաճարակի պայմաններում։

«Մենք՝ արգենտինացիներս, թույլ չենք տա միջազգային կազմակերպությանը միջամտել մեր ինքնիշխանությանը, առավել ևս՝ մեր առողջությանը», – ասել է Ադորնին։

Նա հավելել է, որ Արգենտինան ԱՀԿ-ից ֆինանսավորում չի ստանում, ուստի կազմակերպությունից դուրս գալը չի ​​հանգեցնի երկրի միջոցների կորստի և չի ազդի ծառայությունների որակի վրա։

Ֆոտո

Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Վատիկանում մեկնարկել է նոր պապի ընտրության կոնկլավը

Համբալներ, վախկոտներ, վեր ընգի տեղդ. Գալյանն ու Ջուլհակյանը փորձում են հանգստացնել Փաշինյանին. Տեսանյութ

Սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․Փաշինյանը հունից դուրս եկավ, թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. Տեսանյութ

Բանավիճո՞ղ ես, Ալիևի հետ բանավիճեիր. Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է մութ անկյուններում խոսեք, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, բան ունեք ասելու, եկեք ուղիղ եթերում խոսենք, մեկն՝ ընդդեմ երեքի. Փաշինյան

Մոսկվան զանգվածային հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից. օդանավակայանները կաթվածահար են եղել

Սարյան փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Հութիները չեն խանգարի Կարմիր և Արաբական ծովերով օտարերկրյա նավերի անցմանը

Կառավարությունն արտահերթ ընտրությունների չի պատրաստվում. Նիկոլ Փաշինյան

Ճիշտ չէր լինի նման առիթը բաց թողնել. Նիկոլ Փաշինյան

ՌԴ-ում ավիաընկերությունները զանգվածաբար հետաձգում և չեղարկում են չվերթները. Ռուսաստանից դեպի ՀՀ չեղարկվել է 10 չվերթ

Մոսկվա ուղևորվող Սերբիայի նախագահի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում

Կիևին «Օրեշնիկից» ավելի կոշտ պատասխան կտանք․ ՌԴ

Փաշինյանը  մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա