Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

ՌԴ ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են չորս կնոջ, որոնք կասկածվում են Ուկրաինայի հատուկ ծառայություններում աշխատելու մեջ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Ռուսաստանի երեք քաղաքներում՝ Սևաստոպոլում, Վորոնեժում և Դոնի Ռոստովում, հաղորդում է РИА Новости-ն։

Բոլոր մեղադրյալները հավաքագրվել են Կիևի կողմից՝ ՊՆ բարձրաստիճան սպաների և վառելիքաէներգետիկ օբյեկտների դեմ ահաբեկչություններ իրականացնելու համար։

Նշվում է, որ ձերբակալվածներն անցել են դիվերսիոն դասընթացներ, որոնք ներառում են հրաձգության, ականների և պայթուցիկ նյութերի, անօդաչու թռչող սարքերի կառավարման և հսկողության հայտնաբերման մեթոդների ուսուցում։

Խուզարկությունների ընթացքում նրանցից առգրավվել են պայթուցիկ նյութեր, պայթուցիչներ և դրանց կառավարողների հետ կապի միջոցներ։ Բոլոր բերման ենթարկվածները խոստովանել են իրենց գործողությունները։

Մեղադրյալներին սպառնում է մինչև 30 տարվա ազատազրկում։

Երևան քաղաքում՝

Փետրվարի 7-ի գիշերը սպասվում է ձյուն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում`

Փետրվարի  7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 7-ի ցերեկը, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 6-7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Համընդհանուր hայտարարագրումը ոսկոր է դարձել, ոչ միայն իշխանության, այլ նաեւ հանրության կոկորդին։ Քաղաքացիները ֆինանսական միջոցները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել։

Կառավարությունը պարտադրողական թեզեր է «կերակրում» լսարանին, իսկ լսարանը բողոքում եւ բոյկոտում է։ Սրան ի պատասխան, փոխարենը հայտարարագրումը դադարեցնելուն, իշխանությունը «գայթակղիչ» առաջարկներ է անում. օրինակ՝ «Հայտարարագրեք ձեր երեխայի ուսման համար վճարված գումարը, եւ դրա փոխարեն կվերադարձվի 100 հազար դրամ»։

Իսկ հայտարարագիր չլրացնելու դեպքում՝ ամեն բան այդքան էլ սարսափելի չէ։ Հայտարարագրում առկա թերի տվյալների համար անձը կարող է այն լրացնել 2-րդ անգամ։

Անձին եւս մեկ շանս տալիս է Պետական եկամուտների կոմիտեն շտկման համար։

3-րդ դեպքում քաղաքացիներին կտրվի նախազգուշացում։

4-րդ դեպքում, շտկումները չուղղելուց հետո, քաղաքացին տուգանվում է 5.000 դրամ, իսկ 1 մլրդ համախառն ներքին արդյունք հայտարարագրած անձանց դեպքում տուգանքը 50 հազար դրամ կկազմի։

700 հազար հայտարարատու անձից մինչ այժմ լրացրել է 4 հազար 400 մարդ, իսկ մյուսները նախընտրում են տուգանվել 5.000 դրամ եւ այլեւս չլրացնել հայտարարագիր։

Իշխանության «սպառնալիքն» էլ մեկն է՝ այդ դեպքում կզրկվեք 100 հազար դրամ սոցիալական հետվճարից։

Քաղաքացիները կողմ են զրկվել 100 հազար դրամից, տուգանվել 5.000 դրամ եւ չհայտարարագրել ոչ մի լումա։

Եվ սա կհանգեցնի կանխիկի շրջանառության աճին»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի կինը` Աննա Հակոբյանն օրերս հայտարարեց, որ իր սկսած կրթվելը նորաձեւ է արշավի շրջանակներում կազմակերպելու են TED-Talk-եր, որոնց հրավիրելու են մասնակցելու տարբեր մարդկանց: Նշենք, որ սա ամերիկյան ֆորմատ է, որի ժամանակ բանախոսները թեմատիկ զրույցներ են վարում լսարանի հետ։ Առաջին հյուրը կլինի իր ամուսինը` Նիկոլ Փաշինյանը։

Մինչ զույգը ամերիկյան վոյաժների մեջ է, արշավի ապագա մասնակիցներին տիկնոջ աշխատակազմից հրավերներ են ուղարկվում: Փորձում են տասնյակ -հարյուրավոր մասնակիցների ներգրավել: Իսկ վարչապետի մասնակցությամբ TED-Talk–ը տեղի կունենա մարտի 15-ին, եւ, ըստ ամենայնի, զույգը կրթարշավի ֆորմատով կշարունակի ուղեղներ լվանալ, մանավանդ որ բավականին խորհրդանշական վայր են ընտրել միջոցառման համար` այն տեղի կունենա Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած իշխող խմբակցությունում ստվար զանգված պայքարում էր, որ Եվրաքվեի հեղինակած նախագծի ընդունումը խորհրդարանի կողմից  հետաձգվի, որպեսզի իշխանությունները վերջնականապես ծանրութեթեւ անեն ռիսկերը, սակայն Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է եւ նախագիծը ընդգրկվել է փետրվարի 11-ին մեկնարկող հերթկան նիստերի օրակարգում:

Իսկ շաբաթվա վերջին, կամ երկուշաբթի էլ ՔՊ–ում սպասում են Փաշինյանի հետ հանդիպմանը, երբ վարչապետը ինստրուկտաժ կանի ուսապարկերին, թե հրապարակային ինչ հայտարարություներով պետք է արդարացնեն գործընթացը, ինչ խոսեն և այլն:

Բանն այն է, որ ՔՊ–ում մտահոգություններ կան, որ Հայաստանը` ԵՄ–ին անդամակցելու հայտի մասին նախագծի ընդունումից հետո տնտեսական լրջագույն խնդիրներ է ունենալու` ՌԴ-ն կարող է դնել մինչեւ անգամ Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու հարցը, ինչը կարող է ծանր հարված հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս մասին ամիսներ առաջ ՔՊ-ն փակ ֆորմատով  պարբերական քննարկումներ է ունեցել Փաշինյանի եւ կառավարության այլ ներկայացուցիչների հետ, եւ ռիսկերը գնահատելով որոշել են  ԵՄ անդամության հայտի մասին առայժմ մոռանալ։

Սակայն շատերի համար անակնկալ կերպով Փաշինյանը միանձնյա որոշումով կանաչ լույս վառեց ԵՄ գնալու ճանապարհի առաջ, չնայած որ մինչ այդ հայտարարում էր, թե մեզ այնտեղ չեն սպասում։ Իսկ ասուլիսում էլ իր վտանգավոր որոշումը գցեց ժողովրդի գրպանը, թե ընդառաջ են գնացել հազարավոր քաղաքացիների ցանկությանը, որոնք ստորագրահավաքով տվել են համաձայնություն, որ Հայաստանը բռնի եվրոպականացման ուղին»:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի կյանքում տեղի է ունեցել երևի, թե ամենաանկարևոր իրադարձություններից մեկը: Երկար ու տարբեր խնդրանքներից հետո, Վենսը յոթ-ութ րոպեանոց քաղաքավարական հանդիպում է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումն այնքան չի կարևորվել, որ ԱՄՆ փոխնախագահի՝ սոցցանցերում ակտիվ գրասենյակն այդ մասին տեղեկատվություն դեռ չի տեղադրել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Բնականաբար որևէ լուրջ բան չի խոսվել այդ ընթացքում: Գրեթե ոտքի վրա, առանց երկրի ղեկավարի ընդունելության համար պատշաճ արարողակարգի, հապշտապ հանդիպմանն ինչպես կարող էին էական հարցերի շուրջ քննարկումներ լինել:

Նիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա:

Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցը, Հայաստանի Հանրապետության համար, բացի ավելորդ ծախսերից՝ ոչ մի էֆեկտ չի ունենում: Իր համար՝ նույնպես»,-գրել է նբա։

«Իրավունք» թերթը գրում է. «Արեւմտյան ու ամերիկյան դեսպանատները Հայաստանում նյարդային վիճակում են: Այն, որ իրական ընդդիմադիր ուժերը սկսել են անոնսավորել, որ առաջիկայում անցնելու են ակտիվ պայքարի՝ այս իշխանությանը վերջապես հեռացնելու օրակարգով, վերջիններիս լուրջ մտահոգությունների տեղիք է տվել: Վախ ունեն, որ հոգեվարքի մեջ գտնվող լիբերալիզմը կպարտվի ազգային ուժերին:

Ըստ օդում կախված լուրերի` նրանք հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով ու փորձել ընդդիմության համախմբումը պայթեցնել ներսից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է կրճատել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակազմը մինչև 294 մարդ՝ ներկայումս այնտեղ աշխատող 10 000-ից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ծրագրերին ծանոթ չորս աղբյուրներ։

Կրճատումները կանդրադառնան աշխատողների 97%-ի վրա։ Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ աֆրիկյան բյուրոյում իրենց աշխատանքը կպահպանեն ընդամենը 12 մարդ, իսկ ասիական բյուրոյում՝ ութը, հրատարակությանը հայտնել են աղբյուրները։

«Դա սարսափելի է», - ասում է Ջոն Բրայան Էթվուդը, ԱՄՆ ՄԶԳ նախկին ադմինիստրատորը (1993-1999 թթ.): Նրա խոսքով՝ անձնակազմի զանգվածային կրճատումները գործնականում կկործանեն գործակալությունը։

Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության տվյալներով՝ USAID-ի 10,000 աշխատակիցների երկու երրորդն այժմ աշխատում է Միացյալ Նահանգներից դուրս:

 

Աշխարհի առաջին գենետիկորեն ձևափոխված պոլո ձիերը ստեղծվել են Արգենտինայից բիոտեխնոլոգիական ընկերության կողմից, գրում են news.am-ը և Interesting Engineering-ը։

Բուենոս Այրեսի Kheiron Biotech-ը օգտագործել է CRISPR-Cas9 տեխնիկան՝ մրցանակակիր արգենտինական Polo Pureza գեներով գենետիկորեն ձևափոխված հինգ ձիեր ստեղծելու համար:

Ձին, որի անունը իսպաներեն Polo Pureza է, որը թարգմանվում է որպես «պոլոյի մաքրություն», նույնիսկ ներառվել է Արգենտինայի պոլո բուծողների ասոցիացիայի փառքի սրահում, հայտնում է Reuters-ը։

Գիտնականների նպատակը, որոնք որոշել են ներկայացնել նրա գեները, պարզ է՝ ստեղծել ավելի ուժեղ, առողջ և արագաշարժ ձիեր։ Ակնկալվում է, որ նրանք արագությամբ կգերազանցեն իրենց դոնորին և կսահմանեն նոր մրցարշավային ռեկորդներ:

CRISPR-ը նշանակում է Clustered Regularly Interspaced Short Palindromic Repeats և տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս գիտնականներին խմբագրել ցանկացած գենոմի ԴՆԹ: 2005 թվականին հետազոտողներից մեկը մշակել է Cas9՝ ԴՆԹ կտրող ֆերմենտ, որը թույլ է տալիս բջիջին խմբագրել սեփական գենոմը։

CRISPR-ի միջոցով գիտնականները կարող են ստեղծել բույսեր, որոնք կարող են գոյատևել ծանր պայմաններում, ավելի մեծ ծավալով և միջուկով մրգեր և նույնիսկ ցանկալի բնութագրերով կենդանիներ:

Ֆոտո

Ուկրաինայի հարցում որոշում կայացնելու պահը մոտենում է. Թրամփ

Քիչ առաջ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով հրադադարի ռեժիմը խախտեց․ Տիգրան Աբրահամյան

Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սև ծուխ է բարձրացել. Հռոմի պապը դեռ չի ընտրվել

Բաքուն Երևանին կրակոցների վերաբերյալ տեղեկություններ է փոխանցել․ վարչապետի աշխատակազմ. Factor.am

Մերցը և Մակրոնը կստեղծեն պաշտպանության և անվտանգության խորհուրդ. Euronews

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ժամանել է Մոսկվա

Երևանի դպրոցներից մեկում գումար պահանջելու հարցի շուրջ վեճ և ծեծկռտուք է տեղի ունեցել աշակերտների միջև

Քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում բժիշկ է ձերբակալել

Ալիևը չի մեկնի Մոսկվա

«Եթե վաղը չնախաձեռնեն անվստահություն հայտնելու գործընթաց, ուրեմն վաստակել են այն, ինչ ստանում են». Էդգար Ղազարյան

Եգիպտոսում մոտեցել են Նեֆերտիտիի առեղծվածի բացահայտմանը

Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել

Վատիկանում մեկնարկել է նոր պապի ընտրության կոնկլավը

Համբալներ, վախկոտներ, վեր ընգի տեղդ. Գալյանն ու Ջուլհակյանը փորձում են հանգստացնել Փաշինյանին. Տեսանյութ

Սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․Փաշինյանը հունից դուրս եկավ, թեժ իրավիճակ՝ ԱԺ-ում. Տեսանյութ