Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Մենք ջատագովում ենք, որ հայկական և ադրբեջանական կողմերը, և Հայաստանն ու Ադրբեջանը երկրներ են, որոնց հետ մենք դաշնակցային հարաբերություններ ունենք, մշակեն խաղաղության պայմանագիր, որը ճանապարհ կբացի և կնշանակի հարաբերությունների կայուն երկարաժամկետ կարգավորում և «ական» չի դնի ապագա սերունդների համար։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Բնականաբար, մենք միշտ պատրաստ ենք նպաստել առաջընթացին և դեմ ենք ցանկացած հապճեպ փաստաթղթի կնքմանը, ինչպես պնդում է Արևմուտքը, որն իսկապես ցանկանում է Հայաստանին և Ադրբեջանին մղել շուտափույթ խաղաղության պայմանագիր կնքել արևմտյան ինչ-որ հարթակում։ Նման հապճեպ, չմտածված և ամբողջությամբ չստուգված որոշումները կարող են չհանգեցնել երկարաժամկետ կայուն խաղաղության, այլ ընդհակառակը, կարող են ապագայի համար առճակատման որոշակի սերմեր տնկել, ինչը, իհարկե, ծայրահեղ անցանկալի ենք համարում և Հայաստանի ու Ադրբեջանի, և Հարավային Կովկասի և Ռուսաստանի համար։

Ցավոք սրտի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ խմբի աշխատանքը՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման ուղղությամբ, այժմ ընդհատվել և, այսպես ասած, սառեցվել է։ Իհարկե, մենք կոչ ենք անում կողմերին և առաջին հերթին մեր հայ ընկերներին այս խմբի շրջանակներում վերադառնալ աշխատանքի։ Ռուսական կողմը միշտ պատրաստ է ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերել կողմերին, եթե նրանք դա ցանկանան»,- նշել է դիվանագետը։

Գալուզինը ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հարավային Կովկասում Արևմուտքի գիծը համարում է բացարձակ ապակառուցողական, քանի որ այն ուղղված է ոչ թե Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, այլ փորձելու «նպաստել» այս թևից մեզ ռազմավարական պարտություն կրելուն։

Երբեմն նույնիսկ խոսվում է որոշ երկրներին համոզելու՝ Կովկասում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձերի մասին:

«Ինչ վերաբերում է մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Եվրամիության, և ամբողջ Արևմուտքի միջև կապերի ամրապնդմանը, մենք ելնում ենք հետևյալից. Պաշտոնական Երևանը, հայկական պետությունը, հայ հասարակությունը և հայ ժողովուրդը ինքնիշխան որոշումներ են կայացնում՝ ինչպես կառուցել իրենց արտաքին քաղաքականությունը և ինչպես դասավորել իրենց երկիրը միջազգային հանրության մեջ։ Սա նրանց իրավասությունն է, և մենք, ինչպես գիտեք, երբեք չենք խառնվում այլ պետությունների ներքին գործերին և որևէ բաղադրատոմս կամ մեր տեսլականը չենք պարտադրում այլ երկրներին, այլ փորձում ենք երկխոսության միջոցով մշակել փոխադարձ ընդունելի եղանակներ և փոխզիջումային մոտեցումներ որոշ հարցերի լուծման համար»,- նշել է Գալուզինը։

Երևանի Հյուսիսային պողոտայի բնակարանի գնով կարելի է բնակարան գնել Դուբայում։ Sputnik Արմենիայի «Առանց տաբուների» հաղորդման եթերում այս մասին ասաց անշարժ գույքի գործակալության հիմնադիր Սաթենիկ Մկրտչյանը։

Նա նշեց, որ Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի անշարժ գույքի շուկաները շատ տարբեր են, քանի որ մեր երկրում անշարժ գույքի առուվաճառքի գործարքների մեծ մասն իրականացվում է ՀՀ քաղաքացիների կողմից, իսկ ԱՄԷ-ում գործարքների 70%-ը օտարերկրյա ներդրումներն են։

Բացի այդ, Հայաստանում անշարժ գույքի վաճառքի հետ կապված խնդիրները կարող են տևել ամիսներ, մինչդեռ ԱՄԷ-ում բնակարանները հիմնականում ձեռք են բերում օրերի, շաբաթների ընթացքում։

Հայերը սկսել են Դուբայում ներդրումներ անել 2010 թվականից, բայց հիմա այնտեղ անշարժ գույք գնելու ցանկություն ունեցողների թիվն ավելի քիչ է, քան 5 տարի առաջ։

«Շատերը նախընտրում են երկու փոքր բնակարան գնել, բայց ես միշտ խորհուրդ եմ տալիս գնել միանգամից մեծը և լավ տարածքում։ Պետք չէ վախենալ մեծ ներդրումներից, որովհետև հետագայում վարձակալության տալով` կարող եք մեծ եկամտաբերություն ունենալ»,- ասաց փորձագետը:

Մկրտչյանը հավելեց, որ 500 հազար դոլարով կարելի է լավ բնակարան գնել Դուբայի էլիտար տարածքում։ Այս համատեքստում նա համեմատեց Երևանի և Դուբայի անշարժ գույքի գները։ Նրա խոսքով` եթե Երևանի կենտրոնում (օրինակ` Աբովյան փողոցում), գտնվող նորակառույց շենքում մեկ քառակուսի մետրի արժեքը 4-7,5 հազար դոլար է, ապա Դուբայում մեկ քմ–ի գինը կարող է տատանվել 7-ից 20 հազար դոլարի սահմաններում։

Հիշեցնենք, որ 2024 թվականին հուլիսին կայացած «Dubai Investment» ցուցահանդեսի ժամանակ երկու օրում ԱՄԷ-ում 60 միլիոն դոլարի անշարժ գույք էր վաճառվել, հիմնականում` մեկ, երկու և երեքսենյականոց բնակարաններ։

Պետդումայի աշխատանքի, սոցիալական քաղաքականության և վետերանների հարցերի հանձնաժողովի ղեկավար Յարոսլավ Նիլովը մշակել է օրինագիծ՝ մեկ ժամով կրճատված աշխատանքային շաբաթ սահմանելու մասին։ Այս մասին հայտնում է Russian Mirror-ը՝ հղում անելով կառավարության հաստատմանն ուղարկված փաստաթղթին, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Ռուսաստանի Դաշնության աշխատանքային օրենսգրքում։

«Հանգստյան օրերի նախօրեին աշխատանքային օրվա կամ հերթափոխի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում կրճատվում է մեկ ժամով՝ պահպանելով աշխատանքային ժամանակի սահմանված չափորոշիչը»,- նշված է օրինագծում։

Ինչպես նշում է Նիլովը, աշխատանքային հարաբերությունների կողմերն այժմ էլ իրավունք ունեն ուրբաթ օրվա աշխատանքային ժամի կրճատում սահմանել, սակայն «ներկայիս պայմաններում տեղին է օրենքով ամրագրել այս նորմը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնկալում է, որ Պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, միլիարդատեր Իլոն Մասկն իր անցկացրած աուդիտի ժամանակ Պենտագոնում միլիարդավոր դոլարների խարդախության և չարաշահումների փաստեր կհայտնաբերի:

«Շատ շուտով, միգուցե 24 ժամից պատրաստվում եմ  նրան ասել, որ նա ստուգի կրթության նախարարությունը: ...Հետո ես կգնամ բանակ։ Եկեք ստուգենք զինվորականներին։ Մենք պատրաստվում ենք միլիարդավոր, հարյուր միլիոնավոր դոլարների խարդախությունների և չարաշահումների փաստեր հայտնաբերել»,- ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում, փոխանցում է Russian Mirror-ը։

Պենտագոնի բյուջեն կազմում է տարեկան մոտ 1 տրիլիոն դոլար։ Դեկտեմբերին այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենն օրինագիծ էր ստորագրել, որը նախատեսում է 895 միլիարդ դոլարի պաշտպանական ծախսեր սեպտեմբերի 30-ին ավարտվող ֆինանսական տարվա համար: 

Աշխարհը փոխվում է, և Հայաստանը պետք է անցնի քաղաքական տուրբուլենտության այս շրջանը

Իլոն Մասկի հայտարարությունը՝ «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» փակման անհրաժեշտության մասին, ցույց է տալիս, որ ըստ Մասկի աշխարհում այլևս տեղ չկա անարդյունավետ, թանկ և անօգուտ կառույցների համար։ Ինչպես այս մեդիաօջախներն են կորցրել իրենց նշանակությունը ԱՄՆ-ի համար, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը վերածվել է անպետք և վնասակար գործոնի Հայաստանի համար։

Ի տարբերություն նրա,ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-2018 թվականներին Հայաստանը տարել է համաշխարհային քաղաքական ու տնտեսական տուրբուլենտության միջով՝ պահպանելով կայունություն և ազգային շահեր․

✅ 2008 – Համաշխարհային ֆինանսական ճգնաժամ

✅ 2008 – Ռուսաստան-Վրաստան պատերազմ

✅ 2011-2012 – Եվրագոտու ճգնաժամ

✅ 2014 – Ուկրաինական ճգնաժամ և պատժամիջոցներ

✅ 2016 – Ապրիլյան պատերազմ, որտեղ հաղթեց Հայաստանը

Սա է իրական առաջնորդությունը, երբ երկիրը տանում ես ոչ թե դեպի քաոս ու պարտություն, այլ դեպի կայունություն և հաղթանակ։

Այսօր աշխարհը կրկին վերափոխվում է, իսկ Հայաստանը մնացել է Փաշինյանի քաղաքական ճահճի մեջ։ Ժամանակն է գիտակցելու, որ երկիրը պետք է վերադարձնել արհեստավարժ առաջնորդների ձեռքը, այլ ոչ թե թողնել պոպուլիստների ձեռքում, որոնց կառչած մնալը երկիրը միայն տանում է կործանման։

Հենրիխ Դանիելյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ներկայացրել է «ևս մեկ իրավական հիմնավորում՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձ չվճարելու համար». նա այս մասին հրապարակում է արել ֆեյսբուքյան էջում:

«Երևան քաղաքում կանոնավոր ուղևորափոխադրումները հիմնական իրականացնում են երեք ընկերություններ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (ավտոբուսներով), «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ (տրոլեյբուսներով) և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ (մետրոյով)։

Այդ երեք ընկերությունները առևտրային կազմակերպություններ են (փակ բաժնետիրական ընկերություններ), որոնց բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Երևան համայնքին։ QR կոդով «ուղետոմս»-ը, որը տրվում է քաղաքացիներին հանրային տրանսպորտով երթևեկելու համար՝ հիշյալ ընկերություններից ոչ մեկին չի պատկանում։

Ավելին` դրա վրա չկա ոչ մի տեղեկատվություն Երևանի քաղաքապետարանի հետ առնչության մասին։ Այդ տոմսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի հետ կազմակերպական և իրավական իմաստով որևէ առնչություն չունեցող մասնավոր մեկ այլ առևտրային կազմակերպության՝ «Թել-Սելլ» ԲԲԸ (բաց բաժնետիրական ընկերության), որի ծառայություններից մարդիկ կարող են օգտվել բացառապես կամավոր հիմունքներով։

Այսինքն, Երևանի քաղաքապետարանը կամ տրանսպորտային առանձին ծառայություններ մատուցող ընկերություններ «Երևանի ավտոբուս», «Երևանի էլեկտրատրանսպորտ» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ընկերությունները ուղետոմս չեն թողարկում և չեն իրացնում, իսկ քաղաքացիները պարտավոր չեն օգտվել մասնավոր կազմակերպությունների ծառայություններից» , - գրել է Ղազարյանը։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 410 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.03 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.07 դրամ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հեռախոսով խոսել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ՝ փորձելով բանակցել Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ։ Russian Mirror-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ուրբաթ օրը The New York Post-ին տված բացառիկ հարցազրույցում նախագահական Air Force One ինքնաթիռում։

«Ես կգերադասեի չասել»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի անգամ են երկու առաջնորդները խոսել։

Սակայն, ըստ ԱՄՆ նախագահի, Վլադիմիր Պուտինին «իրոք հուզում են մարտի դաշտում սպանությունները»։

«Նա ցանկանում է, որ մարդիկ այլևս չմահանան,- ասել է Թրամփը։- Այս բոլոր մահացածները երիտասարդ, գեղեցիկ մարդիկ են: Նրանք ձեր երեխաների նման են, նրանք երկու միլիոն են, և առանց որևէ պատճառի»:

Թրամփը նաև ասել է, որ եռամյա պատերազմը «երբեք չէր լինի», եթե նա նախագահ դառնար 2022 թվականին։

«Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել Պուտինի հետ,- ասել է նա։- Բայդենը խայտառակություն էր մեր երկրի համար։ Կատարյալ խայտառակություն».

Թրամփը հայտարարել է, որ պատերազմի դադարեցման կոնկրետ ծրագիր ունի։ «Հուսով եմ, որ դա արագ տեղի կունենա։ Ամեն օր մարդիկ են զոհվում։ Այդքան սարսափելի է Ուկրաինայում այս պատերազմը։ Ես ուզում եմ վերջ տալ այս անիծյալ վիճակին»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Դիմելով ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցին, որը միացել էր նրան ինքնաթիռի նրա առանձնասենյակում, ԱՄՆ նախագահն ասել է. «Եկեք անցկացնենք այդ հանդիպումները։ Նրանք ցանկանում են հանդիպել: Ամեն օր մարդիկ են զոհվում։ Երիտասարդ, գեղեցիկ զինվորներ։ Երիտասարդ տղամարդիկ՝  իմ որդիների նման։ Երկու կողմից։ Ամբողջ ռազմաճակատում»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է գործարք կնքել Իրանի հետ՝ նրա դեմ պատերազմ մղելու փոխարեն։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ ցանկանում է Իրանի հետ կնքել «ստուգված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին զարգանալ և բարգավաճել խաղաղ ճանապարհով, և կոչ էր արել անհապաղ սկսել աշխատանքները:

«Ես կցանկանայի ոչ միջուկային գործարք կնքել Իրանի հետ: Ես կգերադասեի դա անել, քան ռմբակոծել նրանց... Ես նրանց կասեի, որ գործարք կկնքեմ», - ուրբաթ օրը «New York Post»-ին ասել է Թրամփը:

Միաժամանակ Թրամփը հրաժարվել է բացահայտել Իրանի հետ հնարավոր բանակցությունների մանրամասները։

«Ես նրանց չեմ ռմբակոծի»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է առաջարկել Իրանին գործարքի դիմաց:

2024 թվականին Վրաստանից արտաքսվել է 363 օտարերկրյա քաղաքացի, ինչը 91%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ։ 2023 թվականին երկրից արտաքսվել էր 190 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին է վկայում ՆԳՆ վիճակագրությունը, փոխանցում է Jnews-ը։

Մասնավորապես, 2024 թվականի տվյալների համաձայն՝ Վրաստանից արտաքսվել են.
Ադրբեջան – 71 քաղաքացի,
Իրան – 54 քաղաքացի,
Հնդկաստան – 33 քաղաքացի,
Թուրքիա – 31 քաղաքացի,
Նիգերիա – 31 քաղաքացի,
Իրաք – 21 քաղաքացի,
Ռուսաստան – 20 քաղաքացի,
Եգիպտոս – 18 քաղաքացի,
Չինաստան – 15 քաղաքացի,
Հորդանան – 15 քաղաքացի։

Նաև անցյալ տարի Վրաստանից վտարվել են Թուրքմենստանի և Պակիստանի 10 քաղաքացիներ, Լիբիայի և Շրի Լանկայի 4-ական քաղաքացի, Բանգլադեշի 3 քաղաքացի։ Բացի այդ, իրավապահներն արտաքսել են Ավստրալիայի, Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի, Հայաստանի և այլ քաղաքացիների։

Նույն տվյալներով՝ 2023 թվականին Վրաստանից արտաքսվել է 190 օտարերկրյա քաղաքացի։ Նրանցից ամենաշատը` 41 քաղաքացի, եղել են Ադրբեջանից, 32-ը` Իրանից, 27-ը` Հնդկաստանից, 13-ը` Ռուսաստանից, 9-ը` Նիգերիայից, 9-ը` Եգիպտոսից, 8-ը` Չինաստանից, 8-ը` Թուրքիայից և այլն:

Ֆոտո

Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

Քրեական վարույթներ կլինեն. Վարդապետյանը՝ ԱՆԻՖ-ում միլիարդավոր դրամների կոռուպցիայի մասին

Փաշինյանի որոշմամբ Կարեն Սեդրակյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագիրը

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. Նիկոլ Փաշինյան

Առանձին հատվածներում հորդառատ անձրև և կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող մարդկանցմեջ. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյnւնների nպառնալիքի մասին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է Իրանին

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում