Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

«Անորա»-ն, որտեղ խաղում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, պաշտոնապես «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» տիտղոսի առաջատար ֆավորիտն է՝ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի եւ Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակների արժանանալուց հետո, գրում է Armenian Film Society-ն։

DGA եւ PGA մրցանակները համարվում են «Օսկար» մրցանակաբաշխության ուժեղ նախադրյալներ, որտեղ «Անորան» առաջադրված է վեց անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրի Բորիսով) եւ «Լավագույն մոնտաժ»: Ֆիլմը նաեւ արժանացել է «Critics Choice Awards»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:

Եթե ​​«Անորա»-ն արժանանա «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակիբ, ապա այն կդառնա հայկական երկխոսություններով առաջին ֆիլմը, որը կհաղթի այդ անվանակարգում:

2024 թվականի մայիսին «Անորան» արժանացավ Կաննի կինոփառատոնի հեղինակավոր «Ոսկե արմավենու ճյուղին»։

«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 2-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի հրդեհի ժամանակ տատ ու թոռ են նետվել պատուհանից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հրդեհից տուժած բնակիչներից Սամվել Մարգարյանը:

«Հրդեհի ժամանակ ես տանը չեմ եղել, զինվորական եմ, թույլատրությունով եկել եմ, հասել ընտանիքիս: Տանը եղել են հայրս, մայրս, կինս ու շունս, փասռք Աստծո ընտանիքիս անդամները կարողացել են դուրս գալ: Էդ պահին որ հասել եմ, հրդեհը դեռ էս հատված չէր հասել, կարողացել ենք անհրաժեշտ հագուստ, փաստաթղթերը դուրս բերել ու էլ ոչինչ չենք հասցրել: Էդ ժամանակ մարդիկ արդեն կիսամերկ, բոբիկ դուրս են եկել: Ես իմացա, որ այն կողմից մի մասը պատուհանից են փորձել դուրս գալ, երկու հոգի՝ տատիկը իր թոռնիկի հետ իրենց դուրս են գցել պատուհանից, տատիկը ծայրահեղ ծանր վիճակում է, թոռնիկի վիճակը լավ է»,- ասաց նա:

Անդրադառնալով հրդեհի բռնկման վարկածներին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ էլեկտրականության  խնդիր է եղել: 

Նա նշեց, որ նման դեպքեր տարիների ընթացքում էլի են տեղի ունեցել, հիմա էլ ծրագիր կա, որ փայտե շենքերի բնակիչներին պետք է տեղափոխեն նոր կառուցված  շենք:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։ Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։ Նրանք տեղավորվել են հյուրանոցում, որոշ մասն էլ բարեկամների տներում:
 Հրդեհի հետեւանքով կա 1 զոհ, 8 վիրավոր:

Քանի որ ամբողջ աշխարհի քաղաքները շարունակում են ընդլայնվել, և բնակչության թիվը մեծանում է, ճարտարապետներն ու ինժեներները առաջ են մղում ուղղահայաց շինարարության մեջ հնարավորի սահմանները:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աշխարհի հինգ ամենաբարձր շենքերը, որոնցից յուրաքանչյուրը համարվում է ժամանակակից ճարտարապետության և տեխնիկայի հրաշք։

Բուրջ Խալիֆա, Դուբայ, ԱՄԷ՝ 829,8 մետր

Бурдж-Халифа.jpeg (83 KB)

Մերդեկա 118, Մալայզիա՝ 678,9 մետր

Merdeka 118.jpg (145 KB)

Վարշավայի ռադիոկայմ, Լեհաստան՝ 646,4 մետր

Warsaw Radio Mast.jpg (163 KB)

Tokyo Skytree, Ճապոնիա՝ 634.0 մետր

Tokyo Skytree.jpg (101 KB)

Շանհայի աշտարակ, Չինաստան՝ 632.0 մետր

Shanghai Tower.jpg (86 KB)

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, դեմոկրատ կոնգրեսական Ֆրենք Փալոնը և հանրապետական Գաս Բիլիրակիսը, ինչպես նաև փոխհամանախագահներ, դեմոկրատ Բրեդ Շերմանն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն համատեղ նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ուր անդրադարձել են Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի առաջնահերթություններին ու համագործակցության հույս հայտնել գործող վարչակազմի հետ այդ հարցերի շուրջ:

Նամակում մասնավորապես նշվում է, որ հիմնական խնդրանքներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները շարունակի կառուցել Հայաստանի հետ հարաբերությունները՝ հենվելով 2025 թվականի հունվարի 15-ին ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագրի վրա:

«Այդ համաձայնագիրն արտացոլում է Կոնգրեսի անդամների երկկուսակցական լայն կոալիցիայի ջանքերը, որոնք զարգացրել են այս կարևոր երկկողմ հարաբերությունները մի քանի վարչակազմերի հետ: Այն ցույց է տալիս Հայաստանի կառավարության կողմից 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արձանագրած աճն ու զգալի բարեփոխումները։ Ամենակարևորը, ռազմավարական գործընկերությունը դուռ է բացում մեր երկրների միջև ավելի սերտ երկկողմ կապերի համար, հնարավորություն ստեղծում Հայաստանի տնտեսական ապագայում ամերիկյան հետագա ներդրումների համար և ընդհանուր առմամբ ավելի ամուր կապ ստեղծում մեր ժողովուրդների միջև»,- գրում են ամերիկացի օրենսդիրները:
 
Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Այսօր որոշել եմ ավտոբուսով գնալ կեցավայր, ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա։

Պատճառը մեկն էր՝ բավարար թվային հմտություններ չունեի։ 

Հետևություն՝ պետք է ունենամ բավարար թվային հմտություններ` 21-րդ դարում իմ կյանքը կազմակերպելու համար, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Սիրիական զինված խմբավորումների կողմից շիաների ճնշումների պատճառով սահմանին կատաղի մարտեր են սկսվել։

Իրավիճակը սրվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին։ Մերձավորարևելյան թեմատիկան լուսաբանող տելեգրամյան ալիքները հայտնում են երկու կողմից կատաղի գնդակոծությունների մասին:

Նշվում է, որ պատճառը սուննի զինված խմբավորումների կողմից Սիրիայի սահմանամերձ գյուղերում շիա բնակչության ճնշումն է: Շիաներին օգնության են շտապել նրանց հարազատները Լիբանանից՝ Ջաֆար և Զեյթար կլանների ներկայացուցիչները։

Արդյունքում մարտեր են սկսվել, սիրիական ստորաբաժանումները ներխուժել են Լիբանանի տարածք։ Նշվում է, որ լիբանանյան կողմից կան զոհեր և վիրավորներ:

Մարտերի ընթացքում կիրառվում են կամիկաձե ԱԹՍ-ներ, 122 մմ տրամաչափով հրթիռներ, ծանր հրետանի։

Կան նաև տվյալներ, որ սիրիացիներն արդեն գրավել են Լիբանանի սահմանամերձ Հավիկ բնակավայրը, որտեղից հարավ գտնվող լեռնային շրջանը վերահսկողության տակ վերցնելու համար իրականացնում են զորքերի և զինտեխնիկայի համալրում, այդ թվում՝ տանկերով:

Բաքուն շարունակում է պնդել, որ Նախիջևանի հետ կապ ունենալու համար միջանցք ստանա, իսկ Հայաստանն ու Իրանը կտրականապես մերժում են արտատարածքային ճանապարհի ցանկացած տարբերակ։

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին փետրվարի 6-ին առաջին անգամ խոսեց Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող և իր երկրի տարածքով անցնող այլընտրանքային ուղու մասին: Դիվանագետը նշեց, որ Իրանում կառուցվող նոր ճանապարհը թույլ կտա կրճատել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հեռավորությունը և ուղևորության տևողությունը: Երթուղու մեծ մասը կանցնի ադրբեջանական, իսկ 50 կմ հատվածը՝ իրանական տարածքով։ Նա նաև ակնարկեց, որ ճանապարհը կվերահսկվի Թեհրանի կողմից, իսկ մաքսային կանոնները կկարգավորվեն իրանական օրենսդրությամբ։

Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունն ավանդաբար իրականացվում է Իրանի տարածքով՝ օդային և ցամաքային ճանապարհներով, ընդ որում՝ ցամաքայինը ենթակառուցվածքային առումով զարգացած չէ։ Բեռները Բաքվից Իրան են հասնում ադրբեջանական Բիլյասուվար քաղաքով, իսկ այնտեղից Նախիջևան են հասնում տարբեր ճանապարհներով։

Ադրբեջանից Նախիջևան երթուղին Իրանի տարածքով - Sputnik Արմենիա

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին սկսեցին քննարկել երթուղու երկու տարբերակ՝ Հայաստանի տարածքով (Մեղրիով։ Խոսքը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին չէ- խմբ.) և Իրանով։ Հայաստանի դեպքում խոսքը Մեղրիով անցնող երկաթգծի մասին է, այսինքն՝ Բաքվից Հորադիզով բեռները հասնում են Մեղրի, այնտեղից՝ Օրդուբադ, հետո` իրանական Ջուլֆա կայարան, սահմանային անցակետով՝ Նախիջևան։

Երևանը դեռևս 2022 թվականին հաստատել էր, որ Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում պատրաստ է վերականգնել Մեղրի տանող ճանապարհի 41 կմ հատվածը, թեև այն ավելի շատ Բաքվին է պետք, քան Երևանին։ Ավելի վաղ մենք հաշվել էինք, որ վերականգնումը ՀՀ–ի վրա 226 մլն դոլար կնստի։

Ադրբեջանից Նախիջևան երթուղին՝ Խաղաղության խաչմերուկ նախագծով - Sputnik Արմենիա

Նույն 2022 թվականին Բաքուն և Թեհրանը քննարկել են Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի «պահեստային»՝ այլընտրանքային տարբերակը։ Մասնավորապես հուշագիր է ստորագրվել Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցքի կառուցման մասին։ Տրանսպորտային միջանցքը ներառում է երկաթգիծ, ավտոճանապարհ և էլեկտրահաղորդման գծեր: Իրանական ճանապարհահատվածն անցնում է Հայաստանի հարավային սահմանից ընդամենը 5 կմ հեռավորության վրա։

2023 թվականի հոկտեմբերին Աղբենդ (Զանգելան/Կովսական) գյուղի շրջանում դրվեց Ադրբեջանն ու Իրանը միացնող կամրջի հիմքը։ Կամուրջը նոր միջանցքի առանցքային օղակն է։ Հատկանշական է, որ դրա կառուցման աշխատանքներին մասնակցում են թուրք կապալառուներ, ինչը զարմանալի չէ, քանի որ Բաքուն ու Անկարան ծրագրում են երկարացնել երկաթուղու Նախիջևան-Իգդիր-Կարս ճյուղը։

Իրանական առաջարկի համաձայն՝ Բաքվից Հորադիզով բեռները կհասնեն Աղբենդ, այնուհետև ավտոմոբիլային, իսկ ապագայում նաև երկաթուղային կամրջով կանցնեն Իրանի տարածք, որտեղից 50 կմ երկարությամբ ճանապարհահատվածով կհասնեն Նախիջևան: Իրանական ճանապարհը 9 կմ-ով երկար է, քան հայկականը։

Հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական պայմանները և ենթակառուցվածքային նախագծերը՝ Բաքվի համար ավելի օպտիմալ է Իրանի տարածքով երթուղին։ Այն թեև ավելի երկար է, բայց առավել կարգավորված, իսկ հայկական հատվածի երկաթուղին դեռ պետք է վերականգնվի։

Արմենիա Սպուտնիկ

Լիբանանի նախարարների խորհրդի գլխավոր քարտուղար Մահմուդ Մաքիան այսօր հայտարարել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության հաջորդ կազմը՝ վարչապետ Նաուաֆ Սալամի գլխավորությամբ, հայտնում է Ազգային լրատվական գործակալությունը։

Հայազգի Նորա Բայրաքթարյանը Լիբանանի նոր կառավարությունում զբաղեցրել է երիտասարդության և սպորտի հարցերի նախարարի պաշտոնը։

Լիբանանի նոր կառավարության կազմը հետևյալն է. փոխվարչապետ Թարեկ Միտրի, պաշտպանության նախարար՝ Միշել Մնասա, արտաքին գործերի և արտագաղթողների նախարար՝ Յուսեֆ Ռաջին, հեռահաղորդակցության նախարար՝ Չարլզ Հաջը, էներգետիկայի և ջրի նախարար՝ Ջոզեֆ Սադդին, ներքին գործերի նախարար՝ Ադել Նասարը, առողջապահության նախարար՝ Ջաբերսեդին Յասին, Ֆինանսների նախարար՝ Յասին Յասին, արդյունաբերության նախարար՝ Ջո Իսա Ալ-Խուրին, էկոնոմիկայի և առևտրի նախարար՝ Ամեր ալ-Բսաթը, գյուղատնտեսության նախարար՝ Նիզար Հանին, տեղեկատվության նախարար՝ Փոլ Մորկոսը, սոցիալական հարցերի նախարար՝ Հանին Ալ-Սայեդ, հանրային աշխատանքների և տրանսպորտի նախարար՝ Ֆայեզ Ռասամնի, ներքին տեղահանվածների նախարար՝ Քամալ Շեհադեհ (Տեխնոլոգիայի հարցերով պետնախարար), աշխատանքի նախարար՝ Մուհամադ Հայդեր, երիտասարդության և սպորտի նախարար՝ Նորա Բայրաքդարյան, զբոսաշրջության նախարար՝ Լաուրա Էլ-Խազեն Լահուդ,  կրթության և զարգացման նախարար Մակմարա Էլ-Զեյն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն զարմացած է խորհրդարանի ընդունած հավաքների և ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ եվրոպացի քաղաքական գործիչների բացասական արձագանքից: 

Այս մասին փետրվարի 8-ին լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն՝ նշելով, որ կատարված փոփոխությունները խստացնում են քաղաքացիների պատասխանատվությունը կատարված իրավախախտումների համար:

«Այս օրենսդրական փոփոխություններն ուղղված են հասարակության մեջ ատելության տարածման կանխմանը, և երբ կոնկրետ եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են մեր խորհրդարանի որոշումներով, դա մեզ մոտ թյուրիմացություն և զարմանք է առաջացնում։ Նրանք աջակցում են ատելությանը, մարդկանց վիրավորանքներին, այդ ամենը Եվրոպայի հետ ոչ մի կապ չունի»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Նրա խոսքով ՝ պետությունը թույլ չի տա արմատական ընդդիմությանն անպատիժ վիրավորել քաղաքական ընդդիմախոսներին:

«Չի կարելի, որ արմատական ընդդիմության 400 ներկայացուցիչ խնդիրներ ստեղծի Վրաստանի 4 միլիոնանոց բնակչության համար»,-ասել է Կոբախիձեն:

Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի  սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բաքվի ժամանակով 18:31-ին, Շիրվան սեյսմիկ կայանից 20 կմ հյուսիս։

Ֆոտո

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. Նիկոլ Փաշինյան

Առանձին հատվածներում հորդառատ անձրև և կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող մարդկանցմեջ. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյnւնների nպառնալիքի մասին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է Իրանին

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում

Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից

ԱՄՆ-ն և Չինաստանը կանցկացնեն առևտրային առաջին բանակցությունները

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ

Երևանում մայրն ահազանգել է, որ դուստրը մահացել է բժիշկների նշանակած սխալ դեղորյաքով բուժման հետևանքով