Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում փետրվարի 6-ին ստացված տեղեկության համաձայն՝ այս տարվա հունվարի 28-ին Տիգրան Միրզոյան անունով ֆեյսբուքյան օգտատերը կատարել է վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու կոչ պարունակող հրապարակում:
Առերեւույթ հանցանքի մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Փետրվարի 11-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի ռազմական օբյեկտների վրա։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի պաշտոնյաները հայտնել են, որ ենթադրաբար «Կալիբր» թևավոր հրթիռները արձակվել են Սև ծովից:
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են հանրապետության հարավից դեպի հյուսիս-արևելք՝ դեպի Պոլտավայի շրջան։ Հրթիռները ուղղվել են նաև դեպի Ալեքսանդրիա, Սվետլովոդսկ և Կրեմենչուգ։
Հայաստանի համար դժվար կլինի մշտապես պահպանել երկվեկտոր քաղաքականություն՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և ԵՄ-ի հետ մերձեցման գործընթաց։ Այս մասին «Իզվեստիա»-ին ասել է ՌԴ ԱԳ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` հավելելով, որ ինչ-որ պահի Երևանը պետք է որոշում կայացնի։
«Մեր հայ գործընկերների խոսքով, Եվրամիության հետ մերձեցումը պետք է աստիճանաբար լինի, և Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է Գալուզինը՝ հավելելով, որ դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը, և ինչ-որ պահի ՀՀ-ում պետք է որոշում կայացնեն:
«Որքան ես հասկանում եմ, հայ ընկերներն ասում են, որ Եվրամիության հետ մերձեցումը պետք է ընթանա փուլերով, և որ Հայաստանը մնում է Եվրասիական տնտեսական միության անդամ»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ — Այսպես թե այնպես, հավանաբար դժվար կլինի մշտապես պահպանել այս երկվեկտոր մոտեցումը՝ անդամակցություն ԵԱՏՄ-ին և Եվրամիության հետ մերձեցման գործընթաց։ Ինչ-որ պահի դուք պետք է որոշում կայացնեն»:
Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար և Լոնդոնում Ուկրաինայի ներկայիս դեսպան Վալերի Զալուժնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար կարող է ավելի հարմար կերպար դառնալ խաղաղության հաստատման հարցում, քան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Հրադադարի դեպքում Ուկրաինայում ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին վերջին խոսակցությունները «անվերահսկելի շահարկումներ են առաջացրել Զելենսկու ապագայի վերաբերյալ», հաղորդում է պարբերականը։
«Զելենսկին այլևս անկասելի գործիչ չէ։ Նախնական զինադադարը կարող է հնարավորություն տալ Զելենսկիին մի կողմ քաշվել և թույլ տալ նոր դեմքի, առանց Թրամփի առաջին ժամկետի հետ կապված Ուկրաինայի ներկայիս ղեկավարի անհարմար պատմության, բանակցելու ավելի լայն գործարքի շուրջ: Զալուժնին կարող է ապահովել Ուկրաինայի զինված ուժերի հավատարմությունը Մոսկվայի հետ ոչ լիովին իդեալական համաձայնագրի համար»,- ասվում է հոդվածում։
Հայտնի չէ, թե արդյոք Մոսկվան, որը շարունակում է իր հարձակումը, և գտնվում է Պոկրովսկը գրավելու նախաշեմին ու գուցե շահագրգռված չէ զինադադարով, ցանկանում է նման սցենար, նշում է պարբերականը։
Վալերի Զալուժնին համարվում է Զելենսկու պոտենցիալ գլխավոր մրցակիցը գալիք ընտրություններում։ Հարցման արդյունքների համաձայն՝ նախկին գլխավոր հրամանատարը կհաղթի գործող նախագահին հիպոթետիկ ընտրությունների երկրորդ փուլում, ինչի կապակցությամբ, ըստ աղբյուրների, Ուկրաինայի նախագահի աշխատակազմն ակտիվորեն փորձում է համոզել Զալուժնիին չառաջադրվել։
«Հայաստանի վարչապետի պնդումները՝ արտացոլված 2025 թվականի փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում հրապարակված հոդվածում, թե Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, ինչպես նաև բազմաթիվ այլ անհիմն հայտարարություններ ուղղված են իրականությունը խեղաթյուրելուն և համաշխարհային հանրությանը մոլորեցնելուն», – ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը։
Նա նշել է, թե «44-օրյա պատերազմի ավարտից հետո Հայաստանի ռազմական ծախսերը գրեթե եռապատկվել են՝ 2021 թվականին 600 միլիոն դոլարից հասնելով 1,6 միլիարդ դոլարի՝ 2024 թվականին»։
Նրա խոսքով՝ իբր Հայաստանը ձեռք է բերում «հարձակողական զինատեսակներ, որոնք կարող են մեծ տարածությունից խոցել Ադրբեջանի տարածքները»։
Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմից հերքել է Բաքվի կեղծ պնդումները և վստահեցրել, որ Հայաստանը սպառազինություն և տեխնիկա ձեռք է բերում միայն ինքնապաշտպանության իրավունքը և սեփական քաղաքացիների պաշտպանության պարտավորությունն իրացնելու նպատակով։
ԱՄՆ-ի կառավարության արդյունավետության գրասենյակը, որը գլխավորում է Իլոն Մասկը, հայտարարել է, որ երկրի կրթության նախարարությունը չեղյալ է հայտարարել 881 միլիոն դոլարի պայմանագրերը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Կրթության նախարարությունը խզել է 881 միլիոն դոլար արժողությամբ 89 պայմանագիր», - ասվում է DOGE-ի X էջում, որում նշվում է, որ մի կապալառուին ԱՄՆ կառավարությունը վճարել է 1,5 միլիոն դոլար՝ «փոստի և գրասենյակային գործունեությունը վերահսկելու համար»:
Թրամփի վարչակազմը նաև կասեցնում է մոտ 170 պայմանագիր Կրթության դեպարտամենտի Կրթական գիտությունների ինստիտուտի հետ։
Մասկի վարչությունը նաև հայտնել է, որ կրթության նախարարությունը դադարեցրել է 101 միլիոն դոլար արժողությամբ Բազմազանության, հավասարության և ներառման 29 դրամաշնորհ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է գործարք կնքել Իրանի հետ, քան ներքաշվել ռազմական հակամարտության մեջ: Այս մասին գրում է Fox News-ը։
«Բոլորը կարծում են, որ Իսրայելը, մեր օգնությամբ կամ մեր հավանությամբ, կռմբակոծի: Ես կգերադասեի, որ դա տեղի չունենա: Ես կգերադասեի Իրանի հետ գործարք կնքել, որը մեզ հնարավորություն կտա ստուգել, դիտարկել»,- ասել է նա:
«Դուք չեք կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ստանա, և նրանց կանգնեցնելու երկու ճանապարհ կա՝ ռումբերով կամ թղթի կտորով: Ես կգերադասեի գործարք կնքել, որը չի վնասի նրանց: Կարծում եմ, որ նրանք նույնպես դա կցանկանային»,- համոզված է Թրամփը:
Թրամփը նաև պնդել է, որ Թեհրանը «անհանգստացած» և «վախեցած է», քանի որ նրա պաշտպանական կարողությունները «գրեթե ամբողջությամբ կորել են»։
ՀՀ նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյանին այսօր նոր մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացումը) հոդվածներով։
Մեղադրանքը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ 2006-2008թթ․ Արմեն Գևորգյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից լիազորություններն անցնելուն։
Ըստ մեղադրող դատախազի՝ Արմեն Գևորգյանը նաև առանձնապես խոշոր չափերով` 1 մլն դոլար կաշառք է ստացել Սիլվա Համբարձումյանից՝ նպաստելով նրա ընկերության օգտին գործողություններ կատարելուն։ Մեղադրանքի համաձայն՝ խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը` Գևորգյանն օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։ Ըստ մեղադրանքի՝ Սիլվա Համբարձումյանն Արմեն Գևորգյանին դիմել է իր մտերիմ՝ ՀՀ ԱԳ այն ժամանակվա նախարար Վարդան Օսկանյանի միջոցով։ Արմեն Գևորգյանն էլ հանձնարարել է բնապահպանության նախարարին (խմբ․ 2007-2014թթ․ Արամ Հարությունյան) աջակցել Համբարձումյանին։
Հիշեցնենք՝ գործարար Սիլվա Համբարձումյանը դեռ 2018թ․ հայտարարել էր, որ 2008թ․ խոշոր գումար է տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին: Համբարձումյանը նշել էր, որ որպես միջնորդ է հանդես եկել գործարար Սամվել Մայրապետյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեղադրվում էին ՀՀ ՔՕ 300․1 հոդվածով (սահմանադրական կարգը տապալելը)։ ՀՀ ՍԴ-ն 2021 թ. մարտի 26-ին անվավեր և հակասահմանադրական ճանաչեց ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը, և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց։
2021 թ. ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Մարտի 1-ի գործով պաշտպանական կողմի միջնորդությունը` ՍԴ–ի որոշմամբ հակասահմանադրական ճանաչված 300․1 հոդվածով քրեական հետապնդումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ու ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ դադարեցնելու մասին։
Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունը, թե Ուկրաինայի ժողովուրդը դեմ է երկրում ռազմական դրության պայմաններում ընտրությունների անցկացմանը, ծիծաղելի է։
Այս մասին X (նախկին Twitter) սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Փետրվարի 9-ին Զելենսկին ITV News-ին տված հարցազրույցում նշել է, որ չի վախենում Ուկրաինայում նախագահական ընտրություններից, սակայն, նրա կարծիքով, ուկրաինացիները դեմ են դրանց անցկացմանը ռազմական գործողությունների ժամանակ։
«Իհարկե»,- հեգնանքով մեկնաբանել է Մասկը Զելենսկու հայտարարությունը։
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի նախագահի լիազորությունների ժամկետն ավարտվել է 2024 թվականի մայիսին՝ հինգ տարի պաշտոնավարելուց հետո։ Սրանից հետո, ըստ սահմանադրության, պետք է նոր ընտրություններ նշանակվեին, սակայն դա չի արվել ռազմական դրության պատճառով։
Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social իր էջում հրապարակել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերը ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև հարաբերությունների մասին, փոխանցում են Լուրերը և ՏԱՍՍ-ը:
Փետրվարի 2-ին VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում Պուտինը վստահություն էր հայտնել, որ Թրամփը արագ կարգուկանոն կվերականգնի եվրոպական էլիտաների մեջ, և որ նրանք շուտով «կկանգնեն իրենց տիրոջ ոտքերի մոտ և նրբորեն կշարժեն իրենց պոչերը»։
Հենց այս խոսքերն են գրավել ամերիկյան նախագահի ուշադրությունը։
Ռուսական պետության ղեկավարը նաև ընդգծել է, որ եվրոպացիները ակտիվորեն պայքարել են Թրամփի դեմ, իսկապես միջամտել են ԱՄՆ քաղաքական կյանքին և ընտրական գործընթացին, քանի որ նրանք «մտավոր հավանել» են այն ժամանակվա նախագահ Ջո Բայդենին։