Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

Կառավարության դիմաց հարկային բեռի ավելացման դեմ ակցիայի ժամանակ վիրաբույժը-ստոմատոլոգ, ռազմական բուժակ Հովհաննես Գևորգյանը ահազանգեց մի դեպքի մասին:

«Ես ուզում եմ այսօր մի կարևոր բան լուսաբանել, որը տեղի է ունեցել 2023 թվականին: մեր կլինիկա է մտնում մի երիտասարդ, ասում է՝ ատամս ցավում է, ռենգեն ենք անում, ասում ենք՝ խնդիր կա: Ասում է ատամնաբույժը այստեղ չի, հետո կանեմ, ի՞նչ պետք է վճարեմ ռենգենի համար: Ուղղորդում ենք, որ վճարի, մեր ադմինիստրատորը խփում է չեկը, սակայն չեկը դուրս է գալիս մերժված գործարք: Դա լինում է այն ժամանակ, երբ կապը լավ չի աշխատում և ցույց է տալիս մերժված գործարք:

Վերցնում է, գրում է, իր հետևից մի ուրիշ մարդ է մտնում, ասում է՝ հարկայինի տեսուչն եմ, ձեր մոտ քիչ առաջ պացիենտ է մտել, ՀԴՄ-ն չեք տվել: Ասենք, մենք նորմալ չենք կարողանո՞ւմ աշխատել հարկայինի հետ, որ այսպես կապիկություն պետք է անեն» Հիմա գինեկոլոգներին էլ այսպես պետք է գնանք ստուգելո՞ւ: Սա խայտառակություն է:

Դրանից հետո ասում ենք՝ եղբայր, մենք կտրոնը տվել ենք։ Ասում է՝ ճիշտ եք ասում, ուղղակի մեզ ուղղորդել են ստուգման, մենք պետք է մի բան ներկայացնենք, դուք հիմնավորում պահանջեք բանկից: Մի խոսքով, այնպես ենք խոսում, որ պիտի հիմնավորումը ցույց հիմնավորումը ցույց տամ ու  ակտ չլինի։ Մենք մինչև հիմնավորումը գնում ենք, որ վերցնենք բանկից, 200,000 դրամ փաստորեն մեզ տուգանած են լինում:

Մինչև հիմա մեր պարտք պահանջի վրա նստած է այդ 200,000-ը, չենք վճարել: Սա աննորմալություն է, տգիտություն է, թշնամություն է կամ դիլետանտություն է: Մենք ուրեմն օրենք ենք պահում, չեկ ենք խփում, որ դուք գաք տուգանե՞ք: Սե՞նց եք երկիր կառավարում»,-ասաց տնտեսվարողը:

Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է և պատկերացրեք՝ ինչ աստիճանի դրա կարիքը զգացվել է, որ ծայրեղ միջոցի են դիմել փաստաբանները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Այստեղ կառավարության գործառույթի երկու մասի բաժանենք, մեկը հարկային բեռի ավելացում, մյուսն էլ ուղղակի տոտալ քաղաքականություն, որով փաստաբանները, մասնավոր ընկերությունները չեն կարող անվճար ծառայություններ մատուցել։

Մեր գրասենյակը, լրագրողների մասով մոտ 300-ից ավելի գործեր ունի իր վարույթում, որտեղ ներկայացնում ենք լրագրողներին, այսինքն չորրորդ իշխանության շահերը և բացառապես դրանք կատարվում են անվճար եղանակով։ Կամ մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որ իրականում իրավապաշտպան գործունեություն է իրականացվում բացառապես անվճար հիմունքներով, մեր ընկերության միջոցների հաշվին: Դնել հարկային բեռի տակ, որ կապ չունի դու անվճար գործառույթ ես իրականացնում, պետք է մտնես հարկային դաշտ, դա ուղղակի անթույլատրելի է։ Եվ դա է պատճառը, որ ծայրահեղ միջոցի են դիմել փաստաբանները»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքով, կառավարությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ վերանայել այս օրենքը. «Ես կարծում եմ, որ այս դրույթը ենթակա է վերանայման։ Տեսեք, ես չխոսեցի ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու մասին, որը ևս ծանր բեռ է: Բայց կան որոշակի նյուանսներ, որտեղ միանշանակ պետական լիազոր մարմինները անելիք ունեն»:

Հարցին՝ որքա՞ն է տեւելու փաստաբանների գործադուլը, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Սա նախազգուշական քայլ է: ճիշտն ասած, ես այդ նախաձեռնող խմբի մեջ չկամ, բայց ես կարծում եմ՝ նախազգուշական է և ցանկալի կլինի, որպեսզի այս կարգի գործողությունները բացառապես կառավարության ֆորմատով լուծվեն, վերջանան:

Իհարկե, գործադուլի պատճառով կառաջանան խնդիրներ, բայց երբ նժարի վրա դնում ենք գլոբալ քաղաքականությունը լիազոր մարմնի և տվյալ դեպքում արդեն այս գործադրումը, կարծում եմ նժարը թեքվում է դեպի գործադուլը:

Նաև կարծում եմ՝ պետական անվտանգության հետ կապված լուրջ աղետ և խնդիր կառաջանա։ Դուք պատկերացրեք 300 լրատվական միջոցների լրագրողների շահերը այսօրվանից դադարեցնենք»,- ընդգծեց նա:

ԱՄՆ USAID-ի ջախջախումից հետո, որն, ի դեպ, ուղեկցվում է այդ կազմակերպության ֆինանսական փաստաթղթերի սենսացիոն գաղտնազերծմամբ (որտեղ, ինչպես պարզվեց, ամերիկյանը քիչ էր, հիմնականում դա ազգերի գաղափարախոսության ու գիտակցության լիբերալ  «բռնաբարություն էր» համաշխարհային մակարդակով), հերթը հասավ սառը պատերազմի ժամանակների ատավիզմին՝ «Ազատություն» ռադիոկայանին։ 

20-րդ դարի կեսերից «Ազատություն» ռադիոկայանը ամերիկյան քարոզչական մեքենայի առաջամարտիկն էր, որի գործառույթը ԽՍՀՄ-ի դեմ գաղափարական պայքարն էր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո «Ազատություն» ռադիոկայանը վերաորակավորվեց ամբողջ աշխարհում «լիբերալ Ամերիկայի» տեղեկատվական ազդեցության կարեւորագույն գործիքի: "Ազատություն" ռադիոկայանը դարձել Է ԱՄՆ-ի լիբերալ, ավելի ճիշտ՝ նեո-ազատական գաղափարախոսության մի տեսակ խորհրդանիշ, որն իր հիմնական գործառույթով տեսել է այն արժեքների ու սկզբունքների տարածումը, որոնք այս կամ այն պատմական ժամանակաշրջանում եղել են ամերիկյան գաղափարական մեքենայի մեյնսթրիմը ։ 

Սակայն այժմ ակտիվ «perestroika» է ընթանում ԱՄՆ-ում, և Իլոն Մասկը «ընկեր» Թրամփի ուղիղ ղեկավարության ներքո այլևս արդիական չի համարում նեո-լիբերալ գաղափարախոսության սերմանումն ամբողջ աշխարհում, քանի որ կարծում է, որ ԱՄՆ-ի գերիշխանությունը պետք է կառուցվի ոչ թե ԱՄՆ-ի այլ երկրների թուլացման և գաղափարական ենթակայության վրա, այլ ԱՄՆ-ի՝ որպես սուպեր տեխնոլոգիական տերության ենթակայության վրա՝ շեշտը դնելով կոշտ պրագմատիզմի վրա։ 

Չգիտեմ, թե տվյալ դեպքում որն է աշխարհի համար ավելի վատ՝ լիբերալ գաղափարական ճնշումը, թե ուղղակի պրագմատիկ ճնշումը համաձայն   թրամփյան Ամերիկայի նոր տեսլականի ներքո։  

Միևնույն ժամանակ վստահ եմ, որ ոչ «Ազատություն» ռադիոկայանը, ոչ USAID-ն մինչև վերջ չեն վերանալու, այլ ավելի շուտ վերակատուցվելու են Թրամփի վարչակազմի խնդիրների ներքո՝ թեքվելով դեպի նեո-պահպանողականություն և ներկայիս ամերիկյան էլիտայի աջ «մեսիականություն»:

Չեմ կարող չնկատել հետևյալ փաստը, ըստ էության, ներկայիս փաշինյանական իշխանությունը՝ Հայաստանի ազգային և քրիստոնեական գաղափարախոսությունը նվաստացնելու և ոչնչացնելու իր նեո-գլոբալիստական գաղափարախոսությամբ և իբր «ազատական» մոլագար ձգտումներով կառուցել լոկ «հարկ վճարողների»  հասարակություն, ըստ էության, ներկայիս Ամերիկայի վարչակազմի գաղափարական հակառակորդն է հանդիսանում։ 

Հըմմմ... շատ հետաքրքիր է ստացվում։

Արման Աբովյան

Կառավարությունը նախատեսում է խստացնել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման վերահսկողությունը և բացառել դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետի՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատվում են որոշ կատեգորիաների էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը։ Սա նպաստել է, որ նման տրանսպորտային միջոցների ներմուծումն ավելի շահավետ դառնա։ 

Սակայն, ըստ կառավարության գնահատման, որոշ ներկրողներ օգտվում են արտոնությունից ոչ թե մեքենաները շահագործելու, այլ դրանց ապամոնտաժմամբ և պահեստամասերի վաճառքով զբաղվելու համար՝ խուսափելով համապատասխան հարկերից։ Սա տնտեսվարողների համար ստեղծում է անարդար մրցակցային պայմաններ։ 

Նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ ավելացնելով խախտումների համար նոր տուգանքներ․ եթե ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չի գրանցվում, սեփականության իրավունքը չի ձևակերպվում, ապա նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ 

Եթե ներմուծված էլեկտրական մեքենան մեկ տարվա ընթացքում հանվում է հաշվառումից (բացառությամբ վթարի մասին ՆԳՆ տեղեկանքի առկայության), ապա ներմուծողին կտուգանեն նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով։ 

Նախագծի ընդունմամբ կառավարությունը նպատակ ունի կանխել մեքենաների ներմուծման կեղծ սխեմաները, երբ դրանք երկրում գրանցման չեն ենթարկվում և փոխարենը ապամոնտաժվում են պահեստամասերի համար, խթանել օրենքով սահմանված կարգով գործելու պարտավորությունը և ապահովել արդար մրցակցություն ավտոպահեստամասերի շուկայում, ապահովել պետական եկամուտների աճը`կանխելով հարկերից խուսափելու դեպքերը։

Փոփոխությունների նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ:

Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 407 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 412 դրամ:

Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.02 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ:

Կառավարութունը մենամարտ է ուզո՞ւմ, ուրեմն կմենամարտենք. տնտեսվարող. Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակին։

«Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի: 

Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում: 

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:  

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով: 

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք: 

Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա: 

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը): 

Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»

Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ:

Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց:

Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով:

Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը:

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր:

Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դրամի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում:

Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իիր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձիի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ: Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները:

Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում:

Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկա խատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես: Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞:

Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության մետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Ինչպես օրերս խոսել եմ Ստատուս-քվո հաղորդաշարի ընթացքում, արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների: Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դդերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում:

Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը: Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթի պաշտոնական հրավեր է ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետը նշել է, որ հիշարժան ամսաթիվը միավորում է Ռուսաստանին և նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին՝ ընդգծելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը։

Նրա խոսքով՝ մեծացող քննադատությունների և Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները վերանայելու փորձերի համատեքստում այն առանձնահատուկ նշանակություն է ստանում։

 

Google-ին պատկանող բոտերից պաշտպանության հայտնի reCAPTCHA համակարգը փաստացի վերածվել է օգտատերերի գլոբալ հսկողության գործիքի՝ ընկերությանը բերելով հսկայական եկամուտներ: Ինչպես հաղորդում է Boing Boing հրատարակությունը՝ հղում կատարելով Chuppl-ի հետազոտությանը, միայն cookie-ֆայլերի միջոցով տվյալների հավաքման շնորհիվ Google-ը տարեկան վաստակում է մոտ 888 մլրդ դոլար:

Ինչպե՞ս է աշխատում հսկողությունը reCAPTCHA-ի միջոցով

Սկզբնապես համակարգը մշակվել է 2007 թվականին Լուիս ֆոն Անի կողմից հին գրքերի և թերթերի թվայնացման համար, իսկ 2009 թվականին Google-ը գնել է reCAPTCHA-ն և օգտագործել այն Google Books-ի և Street View-ի բարելավման համար: Սակայն 2025 թվականի դրությամբ փորձագետները նշում են, որ բոտերը հեշտությամբ շրջանցում են reCAPTCHA-ի պաշտպանությունը, բայց Google-ը շարունակում է այն ներդնել, քանի որ այն դարձել է օգտատերերի տվյալների հավաքման կարևորագույն գործիք:

Chuppl-ի հետազոտողները հայտարարում են, որ reCAPTCHA-ն ստեղծում է օգտատիրոջ բրաուզերի պիքսելային հետք և իրական ժամանակում հետևում է նրա գործողություններին ինտերնետում:

Կալիֆոռնիայի համալսարանի համակարգչային անվտանգության նախկին փորձագետ Էնդրյու Սերլզը հաստատում է, որ Google-ը ստանում է մուտք օգտատիրոջ յուրաքանչյուր փոխազդեցությանը վեբ էջում: «Dazed & Confused» իր հետազոտության մեջ նա եզրակացրել է, որ համակարգը ավելի շատ տվյալներ է հավաքում մարդկանց մասին, քան պաշտպանում է կայքերը բոտերից:

Ի՞նչ տվյալներ է հավաքում Google-ը

Հետազոտությունը բացահայտել է, որ reCAPTCHA-ն վերլուծում է.

  • cookie-ֆայլերը,
  • դիտարկման պատմությունը,
  • բրաուզերի պարամետրերը, ներառյալ canvas rendering-ը,
  • էկրանի թույլատրությունը,
  • մկնիկի շարժումները,
  • user-agent տվյալները (օգտատիրոջ սարքի և համակարգի մասին տեղեկատվությունը):

Այս տվյալները թույլ են տալիս Google-ին ճշգրիտ հետևել օգտատերերի ակտիվությանը և օգտագործել հավաքված տեղեկատվությունը, գոնե գովազդի անհատականացման համար:

Որքա՞ն ժամանակ են մարդիկ կորցնում reCAPTCHA-ի պատճառով

3600 օգտատերերի վարքագծի վերլուծությունը ցույց է տվել, որ reCAPTCHA-ում պատկերների հետ կապված առաջադրանքների լուծումը 557%-ով ավելի շատ ժամանակ է պահանջում, քան պարզ վանդակի նշումը: Արդյունքում՝ 2024 թվականին մարդիկ ծախսել են 819 միլիոն ժամ նման առաջադրանքներ լուծելու համար, ինչը համարժեք է 6,1 մլրդ դոլարի՝ կորցրած վաստակի տեսքով:

Միաժամանակ Google-ը շարունակում է ստանալ հսկայական շահույթ՝ հսկելով օգտատերերին և վաճառելով տվյալները գովազդատուներին, ինչը կասկածի տակ է դնում reCAPTCHA-ի գոյության սկզբնական նպատակը՝ որպես բոտերից պաշտպանություն:

Ֆոտո

Ի գիտություն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Չաղը ո՞նց է վազելու, վնասազերծելու հանցագործին. Նիկոլ Փաշինյան

Առանձին հատվածներում հորդառատ անձրև և կարկուտ կտեղա. եղանակի տեսություն

Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող մարդկանցմեջ. տեսանյութ

ԱՄՆ դեսպանատունը նախազգուշացրել է Թբիլիսիի առևտրի կենտրոններում պայթյnւնների nպառնալիքի մասին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Պուտինի հայտարարած hրադադարն ուժի մեջ է մտել

Այն, ինչ արեցինք «Հեզբոլլահ»-ի, ՀԱՄԱՍ-ի, Ասադի և հութիների հետ, նույնը կանենք ձեզ հետ` Թեհրանում. Իսրայելի ՊՆ ղեկավարը սպառնացել է Իրանին

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մոսկվա-Երեւան չվերթի ժամանակ ուղեւորի ինքնազգացողությունը վատացել է, ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սարատովում

Սև ծուխ՝ Սիքստինյան կապելլայից

ԱՄՆ-ն և Չինաստանը կանցկացնեն առևտրային առաջին բանակցությունները

Տարադրամի փոխարժեքները մայիսի 8-ին

«Ժողովուրդ». Համբարձումյանը, Հովհաննիսյանն ու Կոնջորյանը ակտիվանում են կռվի ժամանակ

Երևանում մայրն ահազանգել է, որ դուստրը մահացել է բժիշկների նշանակած սխալ դեղորյաքով բուժման հետևանքով