Պատկերացրեք՝ ինչ ծայրաստիճան վիճակ է, որ գործադուլի կարիք է զգացվել. փաստաբանը՝ իրենց ակցիայի մասին
Հուլիսի 05, 2025

Պատկերացրեք՝ ինչ ծայրաստիճան վիճակ է, որ գործադուլի կարիք է զգացվել. փաստաբանը՝ իրենց ակցիայի մասին

Փաստաբանությունը իրավապաշտպան գործունեություն է և պատկերացրեք՝ ինչ աստիճանի դրա կարիքը զգացվել է, որ ծայրեղ միջոցի են դիմել փաստաբանները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Այստեղ կառավարության գործառույթի երկու մասի բաժանենք, մեկը հարկային բեռի ավելացում, մյուսն էլ ուղղակի տոտալ քաղաքականություն, որով փաստաբանները, մասնավոր ընկերությունները չեն կարող անվճար ծառայություններ մատուցել։

Մեր գրասենյակը, լրագրողների մասով մոտ 300-ից ավելի գործեր ունի իր վարույթում, որտեղ ներկայացնում ենք լրագրողներին, այսինքն չորրորդ իշխանության շահերը և բացառապես դրանք կատարվում են անվճար եղանակով։ Կամ մենք ունենք բազմաթիվ թոշակառուներ, որ իրականում իրավապաշտպան գործունեություն է իրականացվում բացառապես անվճար հիմունքներով, մեր ընկերության միջոցների հաշվին: Դնել հարկային բեռի տակ, որ կապ չունի դու անվճար գործառույթ ես իրականացնում, պետք է մտնես հարկային դաշտ, դա ուղղակի անթույլատրելի է։ Եվ դա է պատճառը, որ ծայրահեղ միջոցի են դիմել փաստաբանները»,- հայտարարեց փաստաբանը:

Նրա խոսքով, կառավարությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ վերանայել այս օրենքը. «Ես կարծում եմ, որ այս դրույթը ենթակա է վերանայման։ Տեսեք, ես չխոսեցի ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու մասին, որը ևս ծանր բեռ է: Բայց կան որոշակի նյուանսներ, որտեղ միանշանակ պետական լիազոր մարմինները անելիք ունեն»:

Հարցին՝ որքա՞ն է տեւելու փաստաբանների գործադուլը, Լեւոն Բաղդասարյանը պատասխանեց. «Սա նախազգուշական քայլ է: ճիշտն ասած, ես այդ նախաձեռնող խմբի մեջ չկամ, բայց ես կարծում եմ՝ նախազգուշական է և ցանկալի կլինի, որպեսզի այս կարգի գործողությունները բացառապես կառավարության ֆորմատով լուծվեն, վերջանան:

Իհարկե, գործադուլի պատճառով կառաջանան խնդիրներ, բայց երբ նժարի վրա դնում ենք գլոբալ քաղաքականությունը լիազոր մարմնի և տվյալ դեպքում արդեն այս գործադրումը, կարծում եմ նժարը թեքվում է դեպի գործադուլը:

Նաև կարծում եմ՝ պետական անվտանգության հետ կապված լուրջ աղետ և խնդիր կառաջանա։ Դուք պատկերացրեք 300 լրատվական միջոցների լրագրողների շահերը այսօրվանից դադարեցնենք»,- ընդգծեց նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վրաստանի նախագահը պատրաստ է ներում շնորհել բանտում գտնվող ընդդիմադիրներին, եթե նրանք մասնակցեն ՏԻՄ ընտրություններին

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է տարածվում

Թուրքիան ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները. Էրդողան

Հնդկաստանը սպառնում է մաքսատուրքերով՝ որպես պատասխան ԱՄՆ-ի ավտոմոբիլային սակագների բարձրացմանը

Հայաստանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին

Սրբուհի Գալյանը ելույթ է ունեցել «ՀԸԳՀ. հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդում» խորագրով աշխատաժողովին

Միքայել և Բագրատ սրբազանները հացադուլ են հայտարարել

Զելենսկին Թրամփի հետ քննարկել է ռազմաճակատում իրավիճակը և համատեղ պաշտպանական ծրագրերը

Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ

Մարդիկ այլևս սպառնալիքներից, բանտերից չեն վախենում. Դավիթ Համբարձումյան

Պուտինից հետո Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Մասկը հարցում է անցկացնում X-ի օգտատերերի շրջանում՝ ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցության ստեղծման վերաբերյալ

ԱԷՄԳ-ի տեսուչները լքել են Իրանը

#ՀԻՄԱ. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՄԵԾ ՀՈՍՔՈՎ ՄԻԱՆՈՒՄ ԵՆ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆՈՂ ԵՐԹԻՆ

Սիրիայի իշխանությունները փոխում են երկրի զինանշանը