Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես-առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան կլանելու վերջերս դրսեւորված ձգտումն «իրական է»՝ զգուշացնելով, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է ստանալ հյուսիսային հարեւանի կարեւոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը, գրել է The Guardian-ը։
Հրաժարականի պատրաստվող վարչապետը Տորոնտոյում էր՝ բիզնես-առաջնորդերի եւ լեյբորիստների հապճեպ հրավիրված գագաթաժողովում, որի նպատակն էր համակարգել գործողությունները՝ ի պատասխան կանադական ներմուծման վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու Թրամփի սպառնալիքի:
Ուրբաթ օրվա գագաթաժողովում քննարկվել են ֆենտանիլի շարժը զսպելու, սահմանային անվտանգության եւ միջնահանգային առեւտրի հարցերը, սակայն Թրյուդոն ավելի ուշ լսարանին ասել է, որ ԱՄՆ նախագահի անեքսիայի սպառնալիքները, որոնք հաճախ դիտվում են որպես բանակցային մարտավարություն, լուրջ են եւ պետք է ընկալվեն որպես այդպիսին: «Կարծում եմ, որ Թրամփի վարչակազմը ոչ միայն գիտի, թե որքան կարեւոր հանքային ռեսուրսներ ունենք, այլեւ գուցե դա է պատճառը, որ նրանք շարունակում են խոսել մեզ 51-րդ նահանգ դարձնելու մասին: Նրանք հիանալի տեղեկացված են մեր ռեսուրսների մասին, թե ինչ ունենք, եւ շատ են ցանկանում դրանից օգուտ քաղել: Սակայն պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է Կանադայի վարչապետը:
Դոնալդ Թրամփն այս շաբաթ հրաժարվել է մաքսատուրքերից, որոնք կարող էին վնասել Կանադայի տնտեսությանը՝ իր երկրի խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկին 30-օրյա հետաձգում տրամադրելով հետագա բանակցությունների համար:
Բայց նա շարունակել է ծաղրել Կանադայի ինքնիշխանությունը՝ սոցցանցերում երկիրը ներկայացնելով որպես «51-րդ նահանգ» եւ բազմիցս Թրյուդոյին անվանելով «նահանգապետ», այլ ոչ թե վարչապետ:
Ադրբեջանի համար կարեւոր է ցույց տալ Արեւմուտքին եւ Թուրքիային, թե որքան անզիջում է Ռուսաստանի հետ հարաբերություններում, RussianMirror-ի փոխանցմամբ՝ «Национальная служба новостей»-ին (НСН) ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» եւ ամերիկյան USAID գործակալության աշխատանքի դադարեցման մասին, քանի որ «նրանք մտադիր չեն հանդուրժել արտաքին միջամտությունը հանրապետության ներքին գործերին»։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իսկապես դադարեցրել է Բաքվում Ռուսական տան աշխատանքը՝ իր պահանջը բացատրելով որպես իրավաբանական անձ գրանցման բացակայությամբ։ Զատուլինը բացատրել է երկրի իշխանությունների նման պահվածքը։
«Արդեն շատ թանաք ու բառեր են ծախսվել, որպեսզի հարցն այնպես ներկայացվի, իբր Ադրբեջանը գործնականում մեր ամենահավատարիմ դաշնակիցն է։ Հատկապես այն ֆոնին, ինչ կատարվում է Հայաստանում։ Բայց մենք բախվեցինք իրականությանը, մեր հանդեպ նրանց վերաբերմունքին։ Այս ամենը՝ իբր այն ֆոնին, թե արդյոք մենք ինքնաթիռ ենք խփել, թե ոչ: ՌԴ նախագահը ներողություն է խնդրել, զոհվել են նաեւ ռուսներ։ Իսկ Ռուսաստանին դեմոնացնելու ցանկությունն առաջանում է այն ֆոնին, որ դա տեղի է ունեցել ուկրաինական անօդաչու սարքերի հարձակման պահին։ Բոլորը հասկանում են, որ ամեն դեպքում դա տեղի է ունեցել օդային սպառնալիքի պատճառով։ Վստահ եմ, որ մենք օգնում ենք զոհվածների ընտանիքներին, հետաքննությունը ցույց կտա, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց հիմա Ադրբեջանի համար կարեւոր է ցույց տալ Արեւմուտքի իր բարեկամներին, Թուրքիային, թե որքան անզիջում է նա։ Չեմ կարծում, թե սա ողջամիտ քաղաքականություն է, Ադրբեջանը չի կարող որեւէ տեղ կորչել Ռուսաստանից։ Վաղը դեռ մեզ մոտ կգան իրենց որոշ կարիքների համար»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվան պատրաստ է պատասխան քայլեր ձեռնարկել եւ պետք է եզրահանգումներ անի այն մասին, որ Ադրբեջանին չի կարելի դաշնակից համարել։
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ։ Կա Ադրբեջանի նույնատիպ կառույց Մոսկվայում, մեր կողմից ճիշտ կլինի պատասխան քայլեր ձեռնարկել։ Երկրի իշխանությունները մեզ հետ հարաբերությունները դիտարկում են միայն իրենց շահի տեսակետից։ Նրանք երբեք չեն եղել մեր լիիրավ դաշնակիցը, նրանք եղել եւ մնում են Թուրքիայի դաշնակիցը տարածաշրջանում։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը կողմնորոշված է ոչ թե դեպի մեզ, այլ դեպի Թուրքիա, իսկ մեզ հետ դաշինքը պատեհապաշտական բնույթ ունի։
Երբ անհրաժեշտ էր, որ Ռուսաստանը աչք փակեր Ղարաբաղի պատերազմի, սադրանքների, հանցագործությունների, խոցված ուղղաթիռի վրա, այն ժամանակ եղան գործընկերային հարաբերություններ։ Երբ անհրաժեշտ են խողովակաշարային երթուղիներ անցկացնել, այդ ժամանակ մեզ շրջապատում են խնամքով եւ ուշադրությամբ: Երբ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտությունն ավարտվեց այնպես, ինչպես ավարտվեց, Ադրբեջանի ղեկավարությունը որոշեց օգտագործել ցանկացած պատրվակ՝ Ռուսաստանի նկատմամբ իր հատուկ վերաբերմունքը ցույց տալու համար»,- եզրափակել է Զատուլինը։
Մի քանի օր առաջ Վաշինգտոնում կայացած Նեթանյահու-Թրամփ հանդիպումը փաստեց իրանական կողմում առկա այն ռազմավարական ընկալումը, որ Իսրայելն առանց ԱՄՆ-ի լրջագույն աջակցության չի կարող դիտարկվել Իրանի ախոյան։ Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Եթե մի կողմ թողնենք լրատվական և քարոզչական աղմուկը, ապա վաշինգտոնյան հանդիպման մեխն Իրանի մասով այն էր, որ նախագահ Թրամփի վարչակազմը որևէ ցանկություն չունի Իրանի դեմ պատերազմական գործողություններ սանձազերծելու և այս առումով «կանաչ լույս» չի տալու Նեթանյահուին։
Առկա բոլոր խնդիրների վերաբերյալ զարգացումներն, ըստ ամերիկյան կողմի դիրքորոշման, ընթանալու են բացառապես երկկողմ՝ Իրան-ԱՄՆ, ձևաչափով։
Թե ինչպիսի ընթացք կունենան դրանք, այլ խնդիր է, սակայն մի բան պարզ է՝ տեսանելի ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք»,- գրել է նա։
«Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի մտահաղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը նշում է՝ հորեղբոր՝ Վազգեն Սարգսյանի մասին վաղուց էր ցանկանում խոսել ֆիլմի տեսքով։ Genetic Production-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նա խոսել է ֆիլմի գաղափարի ու ստեղծման մասին։
«Հորեղբորս՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմ նկարահանելը ինձ համար եղել է երկար տարիների երազանք ու փոքր քայլերով գնում էի իմ երազանքի հետևից: Երեւի ամեն ինչ իր ժամանակին պետք է լինի: Հիշում եմ, երբ ծնվեց իմ աղջիկը, ես հասկացա, որ ես երբեք ավելի ուժեղ ու վստահ չեմ եղել ու հիմա ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնեմ ինձ վրա»,- նշել է Նոնո Սարգսյանը:
Առաջին մարդը, ում հետ կիսվել է պրոդյուսերը, ֆիլմի ռեժիսոր Արամ Կարապետյանն էր։ «Նա հենց առաջին վայրկյանից ինձ հավատացել է ու ոգեւորել, դրա համար, երբ հարց առաջացավ, թե ով պետք է լինի ֆիլմի ռեժիսորն, ինձ համար այդ հարցը քննարկման ենթակա էլ չէր, որովհետեւ ինքը պիտի լիներ։ Ինձ համար շատ կարեւոր էր, որ ինքը կարողանում էր այդ ֆիլմին նայել իմ աչքերով»,-հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք, որ ֆիլմում Վազգեն Սարգսյանի կերպարը մարմնավորում է դերասան Խորեն Լեւոնյանը։ Ֆիլմի պրեմիերան Երեւանում կկայանա մարտի 6-ին։
Քանյե Ուեսթը հայտարարել է, որ նացիստ է․ ռեփերը հակասեմական, սեքսիստական եւ հոմոֆոբ բամբասանքներ է հրահրել՝ երկրպագուներին շփոթեցնելով։ Այնուհետեւ նա նախագահ Թրամփին խնդրել է ազատել Դիդին բանտից, գրում է Daily Mail-ը։
47-ամյա ռեփերին առաջին անգամ մեղադրել են հակասեմականության մեջ 2022 թվականին՝ մի շարք ռասիստական արտահայտություններից հետո։ Այնուամենայնիվ, նա ավելի ուշ ներողություն էր խնդրել՝ պնդելով, որ «միտքը չուներ վիրավորել կամ նսեմացնել» հրեական համայնքին:
Այնուամենայնիվ, Քանյեն մի շարք թվիթներ է գրել X-ում՝ պնդելով, որ այլեւս երբեք «չի վստահի կամ աշխատի հրեա ժողովրդի հետ» եւ նշելով, որ «ներողություն չի խնդրի» իր տեսակետների համար:
Այնուհետեւ Քանյեն հպարտորեն հայտարարել է. «Ես նացիդտ եմ»։
Սկանդալային ռեփերը նաեւ անդրադարձել է «Գրեմմի»-ից հետո կնոջ՝ Բիանկա Սենսորիի շուրջ ստեղծված աղմուկին՝ նշելով, որ «վերահսկում է» նրան:
Քանյեն շարունակել է՝ «եթե ես, նույնիսկ, այս գիշեր կորցնեմ ամեն ինչ, արժե, ես կարող եմ մեռնել այս ամենից հետո»՝ միաժամանակ պնդելով, որ ինքը «սթափ» է եղել թվիթերում գրելիս:
Իր աջակցությունը հայտնելով կալանավորված ռեփեր Դիդիին՝ Քանյեն հավելել է, որ «այլեւս երբեք չի խոսի» նրանց հետ, ովքեր համաձայն չեն իր հետ՝ միաժամանակ օգտագործելով հոմոֆոբ հայհոյանքներ քննադատելու նրանց, ովքեր աջակցում էին Կամալա Հարիսին:
Հանրապետության տարածքում` փետրվարի 8-ի ցերեկը, 9-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 8-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-13-ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։
Ինչպես տեղեկացնում են «Հայպետհիդրոմետում», Երեւանում փետրվարի 8-ի և 9-ի ցերեկը, 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 9-ի գիշերը քաղաքի բարձրադիր հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -5-7, վաղը ցերեկը՝ +3+5։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -1-4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -9-14, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +1+4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,
Լոռիում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -3+1,
Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -11-15, ցերեկը՝ -2-6,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-3-8, ցերեկը՝ +1+4,
Արարատում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +1+5,
Արմավիրում գիշերը՝ -5-8, ցերեկը՝ +3+6,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -2-5,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝-5-8, ցերեկը՝ +2+6,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+6,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -8-13, ցերեկը՝ -2+2։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման խոսնակը Hürriyet-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ թույլ չեն տա ամերիկյան ուժերին մուտք գործել Գազա։
«Հուսով ենք՝ ԱՄՆ նախագահի խոսքերը լուրջ չեն:
Մենք երկար տարիներ պայքարում ենք իսրայելական օկուպացիայի դեմ և, բնականաբար, թույլ չենք տա նոր օկուպացիա:
Թրամփի հայտարարությունները համարում ենք անարդար ու ոչ մի դեպքում թույլ չենք տա, որ ամերիկյան ուժերը մտնեն Գազա»,- նշել է շարժման խոսնակը։
Ըստ պատգամավոր Հակոբ Ասլանյանի՝ առաջիկա ընտրություններին 4-5 ուժ է կարողանալու անցնել խորհրդարան։ Հարցին՝ եթե ՄԱՍԿ-ը հայտնվի ԱԺ-ում, կոալիցիա կկազմի՞ ՔՊ-ի հետ, պատասխանել է․ «Ժամանակը ցույց կտա։
Կարող է և բացառենք»։ Նա ասել է նաև, թե որ ուժերի հետ չեն համագործակցելու․ «Չենք համագործակցելու Քոչարյան-Սարգսյան առանցքում պտտվող ուժերի հետ»։
Հիշեցնենք՝ տեղի է ունեցել Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» (ՄԱՍԿ) հիմնադիր համագումարը։
Փետրվարի 8-ին ժ. 05.16-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ անհայտ քաղաքացին մեքենայով սպանված քաղաքացի է տեղափոխել իրենց մոտ:
Մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խումբը արձանագրել է, որ մեքենայով տեղափոխվել է 36-ամյա Աղասի Աբգարյանի դիակը՝ կրծքավանդակի հատվածում սուր կտրող-ծակող գործիքով հասցված վնասվածքով:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 36-ամյա տղամարդուն դանակահարել և սպանել է Հրազդանի 44-ամյա մի բնակիչը, որը հայտնաբերվել և սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում 44-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել Աղասի Աբգարյանին, որը մահացել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) գործունեության պարալիզացիան մեծ ուրախություն կպատճառի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։
«Եթե ՄՔԴ-ն այժմ չկարողանա շարունակել իր աշխատանքը, դա կլինի Պուտինի համար ամենամեծ ուրախություններից մեկը»,- ասել է Բերբոքը,- նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա քննադատել է Վաշինգտոնի պատժամիջոցները գործակալության դեմ՝ ընդգծելով, որ միջազգային իրավունքի պահպանումը անվտանգության առաջնահերթություն է։