Կառավարութունը մենամարտ է ուզո՞ւմ, ուրեմն կմենամարտենք. տնտեսվարող. Տեսանյութ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացիկ վիճակին։
«Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:
Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:
Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:
Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա
Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:
Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:
Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա:
Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը):
Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են»
Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
Ադրբեջանում Cop29-ի անցկացման օրերին բազմիցս անդրադարձել եմ թեմային, որ Բաքուն ծրագրում է շատ հետեւողական եւ մեթոդական գրոհ Հայաստանի տնտեսության, եւ մասնավորապես Սյունիքի դեմ:
Մենք կենտրոնացած ենք միայն հնարավոր ռազմական սադրանքների վրա, բայց Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ, ըստ էության գործում են շատ ավելի հասուն մարտավարությամբ եւ մեթոդաբանությամբ: Նրանք հիանալի յուրացրել են ժամանակակից աշխարհում դիմակայությունների հիբրիդային բնույթը եւ տիրապետում են դրանց:
Նրանք մի կողմից արդյունավետ պայմանավորվածությունների են գալիս գործնականում բոլոր ուղղություններով ներդրումային ներուժ պարունակող կապիտալի շրջանակների հետ, մյուս կողմից ըստ էության թիրախավորում են Հայաստանի ներդրումային վարկը՝ հնարավոր բոլոր միջոցներով:
Ժամանակակից աշխարհում տեխնիկայի եւ տեխնոլոգիայի հարց է այդ հիբրիդային պատերազմներում շարքային քաղաքացիներին իրենց խնդիրներով ու հույզերով օգտագործելը:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Զանգեզուրի կոմբինատի շուրջ, ավելի ու ավելի է թողնում Հայաստանի հանդեպ հիբրիդային գրոհի տպավորություն, որում օգտագործվում են գործարանի հարյուրավոր աշխատակիցների անկեղծ մղումներ ու հույզեր:
Հայաստանը պարապուրդի ամեն օրվա հետ կորցնում է հարյուր միլիոն դրամ, ձեռնարկությունը՝ մոտ 400 միլիոն: Սա հրապարակված թիվ է: Հիմա պատկերացնենք, Հայաստանն այս մեկ շաբաթվա ընթացքում կորցրած գրեթե 700 միլիոն դրամով որքա՞ն կարեւոր գործեր կարող էր անել հենց Սյունիքում: Գործարանն իր օրեկան 400 միլիոն դրամի պարագայում, եթե չկորցնի պարապուրդի ընթացքում, որքան ծրագրեր կարող էր օժանդակել նույն Սյունիքում:
Իսկ դրա համար պահանջվում է, որ պետությունը տվյալ պարագայում գնահատի իրավիճակի իիր ռազմավարական ամբողջ խորությամբ, եւ մնա ոչ թե դիտորդի դերում, այլ փորձիի ակտիվորեն միջամտել եւ այսպես ասած միջնորդություն իրականացնել գործատուի եւ աշխատակցի միջեւ: Որովհետեւ, այո, հիբրիդային պատերազմներում դիմակայուն լինելու համար պետք է նաեւ արդյունավետ լուծվեն այն պատճառները, որոնք կարող են թույլ տալ հեռահար խաղացողներին օգտագործել մարդկանց խնդիրներն ու հույզերը, անկեղծ ձգտումները:
Հայաստանի թիվ մեկ հարկատուն արդեն օրեր շարունակ պարապուրդի մեջ է, Հայաստանը՝ հարյուրավոր միլիոն դրամների կորստի մեջ, բայց այդ հարցը փաստորեն չի արժանացել որեւէ էական պետական ուշադրության: Եվ շատերը արդարացիորեն կասկած են հայտնում, որ գուցե հենց պետական «մասնակցություն» կա պարապուրդի հասցրած զարգացումներում:
Եթե ոչ, ապա պետության անհաղորդությունը իրապես տարակուսելի է, որովհետեւ տնտեսական կորուստներից բացի, առկա խատկերը բերում է նաեւ պետական իմիջի կորուստներ: Եթե պետությունն ի վիճակի չէ ապահովել իր թիվ մեկ հարկատու ձեռնարկության, արդյունաբերական հսկայի աշխատանքայյին կայուն միջավայր, իսկ գոյություն ունեցող խնդիրների հարցում էլ ապահովել ինստիտուցիոնալ լուծումների գործընթաց, որը չի խաթարի ընկերության աշխատանքը, ապա հարց է առաջանում, թե ինչի՞ է ընդունակ պետությունն ընդհանրապես: Միայն սոցիալական ցանցերում պարզունակ քարոզչական հոլովակների՞:
Եվ այդ հարցը առաջանում է ոչ միայն քաղաքացիների մոտ, հանրության մետ, այլ նաեւ արտաքին թե ներդրողների, թե նաեւ քաղաքական կենտրոնների: Ինչպես օրերս խոսել եմ Ստատուս-քվո հաղորդաշարի ընթացքում, արտաքին աշխարհում որեւէ պետության քաղաքական ղեկավարության հանդեպ կարծիք ձեւավորվում է ըստ այդ ղեկավարության ներքին կառավարման կարողությունների: Եթե որեւէ մեկն անկարող է կայուն կառավարում ապահովել օրինակ տնտեսական հսկայի, նաեւ վերտնտեսական ռազմավարական նշանակության ձեռնարկության, թիվ մեկ հարկատուի պայմաններում, ապա ցանկացած արտաքին դդերակատարի մոտ առաջանում է հարց՝ իսկ այդ ղեկավարությունն ինչպե՞ս կարող է կենսունակ եւ վստահելի գործընկեր լինել արտաքին առավել լուրջ տնտեսա-քաղաքական օրակարգերում:
Եվ սա է նաեւ հիբրիդային պատերազմի էություններից մեկը: Այսինքն, օրինակ ոչ միայն դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա, ինչպես հիմա խոսվում է շատ, Ադրբեջանի քաղաքականությունը համեմատելով օրինակ Ուկրաինայում Ռուսաստանի ագրեսիայի «նարատիվների» հետ, այլ նաեւ տվյալ պետության հանդեպ միջազգային որեւէ վստահության հեռանկարի «դեմոնտաժ»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթի պաշտոնական հրավեր է ստացել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետը նշել է, որ հիշարժան ամսաթիվը միավորում է Ռուսաստանին և նախկին խորհրդային հանրապետությունների ժողովուրդներին՝ ընդգծելով պատմական հիշողության պահպանման կարևորությունը։
Նրա խոսքով՝ մեծացող քննադատությունների և Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունները վերանայելու փորձերի համատեքստում այն առանձնահատուկ նշանակություն է ստանում։
Google-ին պատկանող բոտերից պաշտպանության հայտնի reCAPTCHA համակարգը փաստացի վերածվել է օգտատերերի գլոբալ հսկողության գործիքի՝ ընկերությանը բերելով հսկայական եկամուտներ: Ինչպես հաղորդում է Boing Boing հրատարակությունը՝ հղում կատարելով Chuppl-ի հետազոտությանը, միայն cookie-ֆայլերի միջոցով տվյալների հավաքման շնորհիվ Google-ը տարեկան վաստակում է մոտ 888 մլրդ դոլար:
Սկզբնապես համակարգը մշակվել է 2007 թվականին Լուիս ֆոն Անի կողմից հին գրքերի և թերթերի թվայնացման համար, իսկ 2009 թվականին Google-ը գնել է reCAPTCHA-ն և օգտագործել այն Google Books-ի և Street View-ի բարելավման համար: Սակայն 2025 թվականի դրությամբ փորձագետները նշում են, որ բոտերը հեշտությամբ շրջանցում են reCAPTCHA-ի պաշտպանությունը, բայց Google-ը շարունակում է այն ներդնել, քանի որ այն դարձել է օգտատերերի տվյալների հավաքման կարևորագույն գործիք:
Chuppl-ի հետազոտողները հայտարարում են, որ reCAPTCHA-ն ստեղծում է օգտատիրոջ բրաուզերի պիքսելային հետք և իրական ժամանակում հետևում է նրա գործողություններին ինտերնետում:
Կալիֆոռնիայի համալսարանի համակարգչային անվտանգության նախկին փորձագետ Էնդրյու Սերլզը հաստատում է, որ Google-ը ստանում է մուտք օգտատիրոջ յուրաքանչյուր փոխազդեցությանը վեբ էջում: «Dazed & Confused» իր հետազոտության մեջ նա եզրակացրել է, որ համակարգը ավելի շատ տվյալներ է հավաքում մարդկանց մասին, քան պաշտպանում է կայքերը բոտերից:
Հետազոտությունը բացահայտել է, որ reCAPTCHA-ն վերլուծում է.
Այս տվյալները թույլ են տալիս Google-ին ճշգրիտ հետևել օգտատերերի ակտիվությանը և օգտագործել հավաքված տեղեկատվությունը, գոնե գովազդի անհատականացման համար:
3600 օգտատերերի վարքագծի վերլուծությունը ցույց է տվել, որ reCAPTCHA-ում պատկերների հետ կապված առաջադրանքների լուծումը 557%-ով ավելի շատ ժամանակ է պահանջում, քան պարզ վանդակի նշումը: Արդյունքում՝ 2024 թվականին մարդիկ ծախսել են 819 միլիոն ժամ նման առաջադրանքներ լուծելու համար, ինչը համարժեք է 6,1 մլրդ դոլարի՝ կորցրած վաստակի տեսքով:
Միաժամանակ Google-ը շարունակում է ստանալ հսկայական շահույթ՝ հսկելով օգտատերերին և վաճառելով տվյալները գովազդատուներին, ինչը կասկածի տակ է դնում reCAPTCHA-ի գոյության սկզբնական նպատակը՝ որպես բոտերից պաշտպանություն:
Բաքվի զինվորական դատարանում այսօր կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կեղծ դատավարությունը:
Freearmenianprisoners.com կայքը յուրաքանչյուր դատական նիստից հետո հակիրճ տեղեկություն է հրապարակում նիստում կատարվածին մասին, որը Վարդանյանի ընտանիքին հասանելի է դառնում տեղի փաստաբանի միջոցով:
Նախորդ նիստում դատախազն ընթերցել է «մեղադրական եզրակացությունը», ըստ որի Վարդանյանին առաջադրված մեղադրանքներն սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:
Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են, դրանք մասնավորապես վերաբերել են մեղադրողի կողմից օգտագործվող բոլոր գրավոր փաստաթղթերի և նյութերի պատճենների տրամադրմանը, գրավոր փաստաթղթերի և նյութերի՝ ռուսերենով կամ անգլերենով տրամադրմանը, որպես «ապացույց» կցված տեսանյութերի հասանելիության ապահովմանը, ինտերնետ կապի ապահովմանը՝ պաշտպանության համար անհրաժեշտ նյութերին հասանելիություն ունենալու համար:
Նշվում է, որ մինչև հիմա Ռուբեն Վարդանյանի համար բանավոր թարգմանել է մեղադրական եզրակացության և «ապացույցների» հինգ տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ նրա տեղի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի միայն 20 տոկոսը:
Նախորդ նիստին Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու մասին, այն բանից հետո, երբ նրա թարգմանած փաստաթղթերում հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ, օրինակ՝ նախնական լսումների թարգմանված որոշման մեջ եղել են հղումներ Բելառուսի օրենսդրությանը: Չնայած միջնորդությունը մերժվել է, սակայն դատարանը կարգադրել է ապահովել ճշգրիտ թարգմանությամբ։
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը նաև միջնորդություն է ներկայացրել՝ դատական կոլեգիային բացարկ հայտնելու մասին։ Դատական կոլեգիան հայտարարել է, որ այս միջնորդությունը քննության կառնվի միայն այն ժամանակ, երբ պետական մեղադրողը կավարտի մեղադրանքների հրապարակումը։
Այսօրվա նիստում ևս կշարունակվի «մեղադրանքների» հրապարկումը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է:
Նիկոլը հայտնվել է ներքին ու արտաքին աննախադեպ մեկուսացման մեջ: Այս մասին իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նա այլևս մերժված ու ժամկետանց է ուժային բոլոր կենտրոններում: Ամեն օրն էլ ավելի է խորացնում նրա աշխարհաքաղաքական դևալվացիան:
Նա վաղուց ու անվերադարձ կորցրել է նաև ժողովրդական աջակցությունը, որպես իշխանությունը պահելու հնարավոր հենարան:
ՔՊ խմբակցության մասին, որպես իշխանությունը պահելու հենարան, խոսելը լրիվ անիմաստ է: Գրեթե բոլոր ՔՊ-ական պատգամավորները պատանդի կարգավիճակում են, Նիկոլից զզվել են ոչ պակաս, քան ժողովուրդը: Նրանք երազում են ճիշտ իրավիճակում ձերբազատվել իրենց այդ ամոթալի կարգավիճակից ու մշտական վախերից:
Որպես հնարավոր հենարան Նիկոլին մնում է միայն ոստիկանությունը: Բայց ես լավ չեմ պատկերացնում, թե համապատասխան իրավիճակում ինչու՞ պիտի ոստիկանությունը նախ շատ արագ ու ժողովրդի ծափերի ներքո չմիանա ընդդիմությանը: Կամ ինչպե՞ս կարող է կառավարման հարցերում հնարավոր ամեն բան ձախողած բեբաշարը ներքաղաքական լարված մթնոլորտում արդյունավետորեն կիրառել ոստիկանության ուժերը: Նույն ձևով գցելու է ոտքերին:
Մնում է գլխավորը՝ առաքելության զգացում ունեցող, առկա բարդագույն խնդիրների իրատեսական լուծումներն ունեցող, կամային ու վճռական ընդդիմություն:
Ընդդիմություն, որն առանց երկմտության ու խաբեության, խնդիր կդնի ու գործողությունների գրագետ կոմբինացիայով կհասնի իշխանափոխության: Փրկելու գոնե այն, ինչ դեռ հնարավոր է փրկել»։
ՀԱՊԿ-ի հանդեպ Երեւանում կուտակված հարցերի փոխզիջումային հանգուցալուծումները կարելի է գտնել բանակցությունների միջոցով դաշնակիցների շրջանում, ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք ի զորու ենք նստել բանակցությունների սեղանի շուրջ ՀԱՊԿ գծով դաշնակիցների շրջանակում եւ համատեղ, գործընկերաբար գտնել փոխզիջումային հանգուցալուծումներ կուտակված բոլոր հարցերի վերաբերյալ։ Ի դեպ, այդ հարցերում եւս ինքնիշխան ընտրությունը մեր հայ գործընկերներինն է»,- ասել է Կոպիրկինն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսին է այն բանի հավանականությունը, որ Երեւանը վերջնականապես դուրս կգա ՀԱՊԿ-ից, եւ ինչ հետեւանքների կարող է դա հանգեցնել։
2024թ. փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հանրապետությունը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Ինչ վերաբերում է Եվրամիության հետ Հայաստանի կոնկրետ մերձեցմանը, մենք և՛ հրապարակայնորեն, և՛ մեր հայ ընկերների հետ երկխոսության ընթացքում հստակ հայտարարել ենք, որ միաժամանակ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը և Եվրամիությանն անհնար է, քանի որ դրանք երկու անհամատեղելի կարգավորիչ համակարգեր են՝ տարբեր մոտեցումներով մաքսային ստանդարտների, տեխնիկական, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների, ապրանքների մակնշման և նույնիսկ ապրանքների պիտակավորման և նույնիսկ ապրանքների պիտակավորման հարցերի վերաբերյալ։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։
Ըստ Գալուզինի՝ դրանք բոլորովին այլ համակարգեր են, և դրանցում միաժամանակ լինելն ուղղակի անհնար է։
«Ինչ վերաբերում է Հայաստանի և Եվրամիության միջև բանակցություններ սկսելու հարցին՝ ի նպաստ մերձեցման տարբեր նախագծերի, և մասնավորապես՝ առանց վիզայի ռեժիմի, այո, նման բանակցությունները սկսվել են։ Մենք տեսնում ենք, որ Եվրամիությունն այստեղ նույնպես հավատարիմ է իրեն, քանի որ առանց վիզայի հարաբերությունների առումով որևէ խոստում տալու կամ որևէ լուրջ որոշում կայացնելու՝ Հայաստանից արդեն պահանջում է քաղաքական լոյալություն և հակառուսական պատժամիջոցների հավատարմություն։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը շոշափելի և զգալի երկարաժամկետ օգուտներ է բերում ԵԱՏՄ-ի հետ առևտրի ավելացման և ԵԱՏՄ-ից Հայաստան ներդրումների ավելացման տեսքով։
Եթե վերցնենք հայաստանյան վիճակագրության վերջին թվերը, ես մոտավորապես ներկայացնեմ, որպեսզի որոշ մանրամասներում չսխալվեմ, ապա Հայաստանի և ԵԱՏՄ գործընկերների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմում է մոտ 13 մլրդ դոլար, իսկ անցյալ տարի այն աճել է 53%-ով, մինչդեռ Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալը անցյալ տարի հազիվ գերազանցել է 2 մլրդ դոլարը և նվազել 24%-ով։ Այսինքն՝ նույնիսկ հայաստանյան վիճակագրության այս թվերից պարզ է դառնում, թե որտեղ են Հայաստանի և նրա ժողովրդի ներկայիս տնտեսական բարեկեցության աղբյուրները: Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանը և Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։ Հայ քաղաքական գործիչները երբեմն ասում են, որ հայ հասարակության մեջ տրամադրություն կա ԵՄ-ին անդամակցելու օգտին։ Նման տրամադրություններ, հավանաբար, կան, բայց, ինչպես կարծում ենք, նույնքան ուշադրության արժանի են Հայաստանի այն քաղաքացիների տրամադրությունները, որոնք մտածում են իրենց երկրի ապագայի մասին եվրասիական ընտանիքում և եվրասիական ինտեգրման շրջանակներում»,- նշել է Գալուզինը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:
Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: