Live24
Մայիսի 08, 2025
Live24

Live24

Լուրեր

«Հարգելի հայրենակիցներ, ընդամենը վերջերս պարզվեց, որ հարևան Վրաստանում չհաջողված, բայց երկիրը զավթելու փորձի վրա ավելի քան 40 միլիոն էին ծախսել։ Իսկ որքա՞ն ծախսած կլինեն Հայաստանում պետական հեղաշրջման հաջողված փորձի վրա, կարծում եմ՝ կարող եք պատկերացնել»,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Պատգամավորի դիտարկմանբ՝ շատ է խոսվում այն մասին, որ իշխանազավթները հնարավոր ամեն ինչ արել են, աններելի ամեն քայլ․ դավաճանել են, ծախել, ահաբեկել, սպանել, կեղեքել են։

«Ինչո՞ւ չի ստացվում սրանց հեռացումը․․․ Իրենց տերերին դեռ պետք են, բա այդքան փող են ծախսել իրենց բերելու վրա։ 2018 թվականին Հայաստանում պետական հեղաշրջում կատարելու վրա այդքան ռեսուրս են ծախսել, հո հեշտ ու հանգիստ չե՞ն թողնելու ու հեռանան՝ առանց հայկականությունը վերջնականապես բնաջնջելու։ Հո ձեզ թույլ չե՞ն տալու հայրենիք պաշտպանել, երկրի շահ պաշտպանել։

Սրան զուգահեռ՝ մեկ այլ հարց կա, բա լավ, ո"նց եկան, ո՞վ բերեց։ Այս հարցի պատասխանն էլ շատ ակնհայտ է, եթե ցանկություն կա ուղիղ նայել կատարվածին։ Իրականում թուրք-ադրբեջանական ֆինանսավորմամբ, ընդ որում՝ իրենց իսկ խոստովանությամբ, տարբեր երկրներում հեղաշրջումներ կատարած ուժերի կողմից Հայաստանում ծվարել էին տարբեր կազմակերպություններ, որոնց նպատակը միայն քանդել, կեղծել, ստել, Հայաստանի տարբեր շերտերի միջև ատելություն սերմանելն էր։ Մենք, իհարկե, այստեղ բացառություն չենք, աշխարհի տարբեր պետություններում թաքնված հեղաշրջումները հենց այսպես է, որ տեղի են ունենում՝ շատ մեծ փողով պետք է գտնել մարդկանց, ովքեր պատրաստ են ծախվելու։ Եվ մեզ մոտ էլ են գտել մեկին, ով հայ ժողովրդի ցավը, հայ ժողովրդին ցավեցնելն իր համար հաճույքով դարձրեց փող աշխատելու միջոց, աթոռի պահպանության հենարան»,- նշեց Աննա Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության պահպանությունը տեսավ միայն Արցախը ծախելու, օրեցօր անկայունացող Հայաստանը դեպի բռնապետացում տանելու ճանապարհով, և հաճույքով ստանձնեց դերը՝ տրորելու հայոց պետականությունն ու արժեքները։

«Այ սրա համար են արվում բոլոր տեսակի գունավորները, վարդերը և թավիշները, որ թոկի պես, իսկ մեր դեպքում՝ Նիկոլով փաթաթել են մեր վզին, ու վստահեցնում եմ՝ խեղդամահ են անելու։ Իսկ խեղդամահ չլինելու համար պետք է այդ թոկը դեն շպրտել»,- ընդգծեց Մկրտչյանը՝ հավելելով՝ վստահ եմ՝ մենք այն դեն ենք շպրտելու։

Դատական համակարգին չեք ուզում անդրադառնալ, տնտեսությանը չեք ուզում անդրադառնալ, ոչ մի բանի չեք ուզում անդրադառնալ, բայց ուզում եք գնանք  Եվրոպա:

Ես էլ Մոնիկա Բելուչիի նկատմամբ անտարբեր չեմ: Ի՞նչ ա, նախաձեռնություն սկսենք, ստորագրահավաք անե՞նք»,- դիմելով Արտակ Զեյնալյանին՝ ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Հիշեցնենք՝ քննարկվում է քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված «ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծն ընդունելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանն է:

 

Ադրբեջանը կեղծ դատավարությամբ, Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով, 2 հիմնական խնդիր է լուծում: Այս մասին ԱԺ-ում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանը Բաքվի բանտերում գտնվող մեր 23 հայրենակիցների, այսպես կոչված, դատավարությունը վերածել է ոչ միայն քարոզչական արշավի, այլ ինչպես իրենք են տարբեր իշխանական լրատվամիջոցների ու խոսնակների շուրթերով ազդարարում՝ Հայաստանի դեմ պատերազմ նախաձեռնելու լեգիտիմ հիմքերի ձևավորմանը: Մինչ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ ու իշխանական գործիչներ շրջանցում կամ անլրջացնում էին ադրբեջանական ագրեսիայի տարբեր դրսևորումները, Ադրբեջանը մեր երկրի դեմ հետևողականորեն  նորանոր սպառնալիքներ է ստեղծում: Իրադրությունն այնպիսի ծայրահեղ վտանգավորություն է պարունակում, որ իշխող ուժի ղեկավարը ստիպված եղավ հոդվածով հանրությանը խոստովանել, որ չնայած իրենք շարունակում են պնդել խաղաղության օրակարգին իրեն հավատարմության և անվերջ պատրաստակամության մասին, Ադրբեջանը, կարծես, առանձնապես չի շտապում երկկողմ խնդիրները խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելուն:

Ժամանակին, երբ զգուշացնում էինք, որ միայն արտաքուստ է թեման Արցախին ու գերեվարության մեջ գտնվող մեր հայրենակիցներին ու նրանց ընտանիքների վերաբերվում, իսկ իրականում սա պատերազմի ձև է, որն Ադրբեջանն ուղիղ վարում է Հայաստանի դեմ, իշխանության դաշտում ինչ պատմություններ, արտահոսքեր, ներհայկական բախումներ ասես չհրահրեցին, փորձեցին թաղել այն ամենը, ինչը կապված էր Արցախի ու արցախցիների պաշտպանության հետ: Հիմա իրադրությունը սկսել է շատ դեպքերում ծայրահեղ դրսևորումներ ունենալ, իսկ իշխանության շարած ականները՝ կիրառվող քաղաքական բառամթերքի և դիրքորոշման առումով, Հայաստան պետության դեմ են աշխատում: Ինչևէ, եկեք հասկանանք, թե ինչ պրոցես են եփում Ադրբեջանում և ինչ խնդիրներ են դրանք Հայաստանի համար պարունակում: Ադրբեջանը Հայաստանին օկուպանտի, ագրեսորի և ֆաշիստի պիտակ կարելով, միաժամանակ Բաքվի կեղծ դատավարությամբ Հայաստանի դեմ նոր սադրանքներ հրահրելով 2 հիմնական խնդիր է լուծում:

Առաջին, փորձում է կեղծ պնդումներով և չակերտավոր հիմնավորումներով Հայաստանին նոր զիջումներ պարտադրել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում իր պահանջները կիրականացնի ուժի կիրառման միջոցով: Եվ երկրորդ, Ադրբեջանը քաղաքական որոշում ունի՝ անհրաժեշտ ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական բարենպաստ դաշտի ձևավորման կամ հիմնական դերակատարների լոյալության, ոչ կոշտ դիմադրության պայմաններում, գնալ պատերազմական ճանապարհով: Հետապնդվողի, գցվածի, կռացածի, պարտվողի, հանձնողի, հարմարվողականի կարգավիճակում հայտնված հայաստանյան իշխանությունը որոշ դեպքերում չի տիրապետում իրադրությանը, իսկ որոշ դեպքերում էլ՝ պարզապես համակերպվել է զոհի իր դերին  և սպասում է իր դատավճռին՝ հարվածի կամ ապտակի տեսքով»,-ասել է նա:

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը. «Էս պահին ԱԺ ամբիոնից Կարապետյան Մարիա անունով մի պատգամավոր լղոզում է ՀՀ վերջին 20 տարիների արտաքին քաղաքականության բոլոր դրույթերը, աղավաղում իրական փաստերն ու տիրաժավորում բացառապես թուրքական թեզեր, ավելին՝ բաց տեքստով, հերթական անգամ փաստում նիկոլիզմի ու պանթյուրքիզմի քիրվայության մասին:

Հիշյալ անձնավորությունը, ով իշխող թիմում աչքի է ընկնում թուրքական նարատիվների առաջնահերթությամբ, փորձում է իրավիճակի վերբերյալ «օբյեկտիվ» դատողություններ անել ու բոլորիս համոզել, որ թուրքերը մեր ախպերներն են:

Խոսքի վերջում մենակ մոռացավ ասի, որ Ադրբեջանն էլ ՀՀ անվտանգության միակ երաշխավորն է»:

Արմեն Հովասափյան

«Մի տեսանյութ կա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովն է, կարմիր գորգի վրայով քայլում են ՀՀ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Լուսանկարիչները կանգնած էին, գալիս է Իլհամ Ալիևը, մեկ էլ կարմիր գորգից դուրս է գալիս, մոտենում ՀՀ նախագահի լուսանկարչին՝ հանգուցյալ Մարտին Շահբազյանին, ձեռք սեղմում, երկու բառ փոխանակում, գնում»,- ԱԺ իր ելույթում պատմում է ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Շարունակելով՝ ասում է. «Ձյաձ Մարտինին հարցրեցի՝ ո՞նց ա եղել ծանոթությունը, ասաց՝ 2003-ին Քոչարյանը որ Հեյդար Ալիևի հետ հանդիպում էր Սադարակում, օգոստոսն էր, տղան էլ էր եկել, մտա թևը, ասի՝ արի կոֆե խմենք, մի քիչ պապայիցդ պատմեմ ու սկսեցի Հեյդար Ալիևի հին պատմություններից պատմել....

Այսինքն՝ Իլհամ Ալիևի համար ձյաձ Մարտինը հորը ճանաչող մարդ էր»:

 

Բաքվում «Ռուսական տունը» դադարեցրել է գործունեությունը, իսկ ռուսերեն գրության մասը հանվել է շենքի վրայից։

«Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պահանջի կապակցությամբ Բաքվում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի «Ռուսական տան» ներկայացուցչությունը դադարեցնում է գործունեությունը»,- նշված է կազմակերպության հաղորդագրությունում։

Բաքվում «Ռուսական տան» շենքի ճակատամասից ապամոնտաժվել է ռուսերեն անվանումը։ Մնացել է ադրբեջաներեն «Rus evi» մակագրությունը։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 11-ին, կազմել է 396.54 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.13 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.11 դրամ (նվազել է 0.34 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  490.12 դրամ (նվազել է 1.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.13 դրամ (աճել է 0.4 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 393-395.5 դրամով, վաճառվում է 398-400 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 401-406 դրամով, վաճառվում է 413-416 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.85-4.07 դրամով, վաճառվում է 4.15-4.35 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 395 դրամով, վաճառվում՝ 398.5 դրամով:

Եվրոն գնվում է 410 դրամով, վաճառվում է 414-414.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.03 դրամով, վաճառվում է 4.12 դրամով:

Ռուս օրենսդիրները, «ազգային անվտանգության պաշտպանության» պատրվակով, մտադիր են պարզեցնել քրեական պատասխանատվությունը «բանակը վարկաբեկելու» և Ռուսաստանի Դաշնության դեմ «պատժամիջոցներ կիրառելու կոչերի» համար։ «Եդինայա Ռոսիայի» անդամներ Իրինա Յարովայայի և Վասիլի Պիսկարևի հեղինակած Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունները օրենսդրական գործունեության կառավարական հանձնաժողովը հաստատել է նախօրեին, գրում է Russian Mirror-ը։

Պատգամավորներն առաջարկում են վերացնել այն սկզբունքը, ըստ որի հանցագործության համար քրեական պատասխանատվությունը տեղի է ունենում միայն վարչական պատժից հետո։ Ըստ օրենքի նախագծի՝ դա կանդրադառնա, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 284.2 հոդվածով նախատեսված պատժի վրա (պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի Դաշնության դեմ): Եթե ​​մեղադրյալը պաշտպանել է հակառուսական սահմանափակումները «եսասիրական նկատառումներով կամ աշխատանքի համար», ապա նա անմիջապես կտուգանվի 1 միլիոնից մինչև 3 միլիոն ռուբլի կամ կբանտարկվի մինչև հինգ տարի ժամկետով (ներկայումս պատիժը նախատեսում է մինչև 500 հազար ռուբլի տուգանք և մինչև երեք տարի ազատազրկում):

Նույն սկզբունքով (առանց նախապաշարումների) առաջարկվում է տուգանք սահմանել մինչև 1 մլն ռուբլի։ կամ ազատազրկում մինչև յոթ տարի ժամկետով ռուսական բանակը հրապարակայնորեն վարկաբեկելու համար (Քրեական օրենսգրքի 280.3 հոդված) «եսասիրական դրդումներով»: Նույն ժամկետն է սպասվում նրանց, ովքեր եսասիրական նկատառումներից ելնելով օգնում են միջազգային կազմակերպությունների «հակառուսական որոշումների» իրականացմանը (հոդված 284.3): Այս հոդվածներով առաջարկվում է բռնագրավել նման հանցագործությունների կատարման արդյունքում ձեռք բերված գույքը։

Փաստաբան Ալեքսանդր Կարավաևի խոսքով, փոփոխությունները նպատակ ունեն առանձնացնել սովորական ռուսներին, ովքեր մեկնաբանություններ են թողնում ինտերնետում մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչներից, ովքեր վարձատրվում են իրենց աշխատանքի համար (որը կարող է համարվել «եսասիրական դրդապատճառներ»): «Սրանք լրագրողներ են, իրավապաշտպաններ, իրավաբաններ, սոցիոլոգներ, քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և մասամբ գիտական ​​աշխարհի ներկայացուցիչներ։ Շահադիտական ​​դրդումներով հանցագործություն կատարելը նշանակում է, որ այն կատարվում է նյութական օգուտ ստանալու կամ նյութական ծախսերից խուսափելու նպատակով։ Դրանք կարող են լինել աշխատավարձեր կամ դրամաշնորհներ»,- ասել է նա «Russian Mirror»-ին:

Թրամփը կարգադրել է չեղարկել նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինկենի անվտանգության վկայականը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը, այս մասին լրագրողները տեղեկացել են անձամբ Սպիտակ տան ղեկավարից, ով պետքարտուղարության նախկին ղեկավարին անվանել է «վատ տղա»։

«Վերցրե՛ք նրա անվտանգության վկայականը»,- պահանջել է Թրամփը։

Նախագահն ասել է, որ նախատեսում է նաև չեղարկել ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանի անվտանգության թույլտվությունը: Նախկին նախագահ Ջո Բայդենը փետրվարի 7-ին արդեն զրկվել էր նման անվտանգության թույլտվությունից:

Նոր վարչակազմը մտադիր է նմանատիպ պատժամիջոցներ կիրառել Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի և Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Լ. Բրեգի նկատմամբ, ովքեր անցյալ տարի քրեական մեղադրանք են ներկայացրել Թրամփի դեմ։

Նախագահը նաև նախատեսում է հետ կանչել նախկին գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի և փաստաբաններ Էնդրյու Վայսմանի, Մարկ Զեյդի և Նորմ Էյզենի անվտանգության թույլտվությունները, որոնք կապված են նրա առաջին վարչակազմի կողմից իրականացվող հետաքննության հետ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մարդասիրական օգնություն է հայտնաբերվել «Հեզբոլլահին» պատկանող զենքի մեջ, հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի նախկին զինծառայող Աշեր Ֆրեդմանը։

«Լիբանանի գյուղերից մեկում, որտեղ գտնվել է «Հեզբոլլահի» հենակետը, USAID-ի պիտակով փաթեթների կողքին հայտնաբերել են դիպուկահար հրացաններ, հակատանկային հրթիռներ և պայթուցիկ նյութեր»,- ասվում է հրապարակման մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նշանակվել է USAID-ի ղեկավար, ավելի վաղ ասել է, որ կառավարությունը կվերանայի գործակալությունը «վերևից ներքև»՝ որոշելու, թե արդյոք ծրագրերի ֆինանսավորումը համապատասխանում է ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքականությանը, քանի որ ԱՄՆ USAID-ն գումար է ծախսել՝ «ի վնաս Միացյալ Նահանգների»: Նրա խոսքով, վերագնահատումից հետո որոշ դեպքերում օգնությունը կսառեցվի կամ կավելացվի։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ավելի վաղ հայտարարել էր, որ ամբողջ աշխարհում ուղղակի վարձով աշխատող իր անձնակազմը, մի քանի բացառություններով, կտեղափոխվի վարչական արձակուրդի: CBS-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ USAID-ի բոլոր առաքելությունները արտերկրում հրամայվել են փակել, և նրանց ողջ անձնակազմը հետ կկանչվի:

Ֆոտո

Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա

«Արթուն ենք» շարժման անդամները հանդիպել են ՀՀԿ ղեկավար կազմի հետ

Թուրքիայում բացվել է արհեստական ինտելեկտով աշխատող 1-ին բանկը

Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին

Կարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին

Հունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Պուտին-Սի Ծինփին պաշտոնական բանակցությունները տևել են 3,5 ժամ

Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի հետագա քայլերը կախված կլինեն նրանից՝ ինչպես կընթանա 3-օրյա հրադադարը. Ուշակով

Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Ադրբեջանը կրակել է Խնածախի ուղղությամբ

Ուկրաինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալիևին

Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

Քրեական վարույթներ կլինեն. Վարդապետյանը՝ ԱՆԻՖ-ում միլիարդավոր դրամների կոռուպցիայի մասին