Live24
Մայիսի 07, 2025
Live24

Live24

Լուրեր

Մեկ տարի առաջ՝ այս օրերին, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց մունիցիպալ, այսինքն` մայրաքաղաքային ոստիկանություն ստեղծելու մասին։ Բայց մինչ օրս ոչ մի նման բան չի ստեղծվել, անգամ նախապատրաստական աշխատանքներ չեն տարվել։ Իշխանությունը հերթական «բարեփոխումն» է ձախողել։ 
Պարզվում է՝ մեկ տարվա ընթացքում քաղաքային իշխանությունները հանդիպումներ են ունեցել տարբեր երկրների դեսպանների հետ, նախարարություններ են ուղարկել մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու նախագիծը, որը, սակայն, խելքին մոտ չի համարվել, եւ նախագիծը մնացել է թղթի վրա։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ մունիցիպալ ոստիկանություն ունենալու գաղափարին դեմ է եղել հատկապես ներքին գործերի նախարարությունը, այն հիմնավորմամբ, որ ոստիկանությունը մեկն է, եւ այն պետք է կառավարվի մեկ կենտրոնից։ Մեղմ ասած՝ ՆԳՆ-ն հավանության չի արժանացրել քաղաքային իշխանությունների այդ «փայլուն» գաղափարը, եւ գործը գլուխ չի եկել։ Տիգրան Ավինյանի խոստման հոբելյանական մեկ տարին լրացավ, բայց, ինչպես տեսնում եք, Երեւանը չունի մունիցիպալ ոստիկանություն, թերեւս` չի էլ ունենա։ 

Ավելին՝ Երեւանի քաղաքապետարանի շենքը հանվել է պետական պահպանության ենթակա կարեւորագույն օբյեկտների ցանկից, իսկ դա նշանակում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության աշխատակիցները քաղաքապետարանում այլեւս ծառայություն չեն իրականացնելու։ Տիգրան Ավինյանը ստիպված է լինելու քաղաքապետարանի անվտանգության համար կա՛մ առանձին պայմանագիր կնքել մասնավոր պահնորդական ընկերության հետ, կա՛մ իր աշխատակազմից «պահակներ» կարգել։ 

Մունիցիպալ ոստիկանության սառեցված գաղափարի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Երեւանի քաղաքապետարանից։ Քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի հետ զրույցից հասկացանք, որ «ոստիկանություն» բառն առհասարակ դուրս է եկել ծառայության անվանումից, այսինքն՝ այն կոչվելու է ոչ թե մունիցիպալ ոստիկանություն, այլ՝ հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայություն։ Սա արդեն այլ բան է, այստեղ այլեւս չի շոշափվում «ոստիկանություն» բառը: Բայց այս ստորաբաժանումն էլ չի ստեղծվել։ 
«ՏԻՄ մեր օրենքը եւ հարակից 30 օրենք փոփոխության ենք ենթարկում, որի մեջ ի թիվս ներառված է այդ ծառայության հարցը։ Անվանումը ոստիկանություն չի լինելու, մենք այն անվանել ենք հասարակական կարգի պահպանման մունիցիպալ ծառայություն։ 2024-ի մարտից նախագիծն արդեն շրջանառության մեջ է, ուղարկվել է նախարարություններ՝ կարծիքների»,- ասաց Մարգարյանը։ Հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստորաբաժանումը ստեղծվելու, քննությո՞ւն է լինելու՝ ծառայողներին ընդունելու համար, ովքե՞ր կարող են մասնակցել, ի՞նչ հանդերձանք են կրելու այդ աշխատակիցները։ «Երեւանի քաղաքապետարանի հասարակական պահպանության ծառայություն ունենք, դրա հիման վրա է լինելու»,- նշեց նա։ 

Այսինքն՝ ընդամենը տվյալ ծառայության անվանումն է փոխվելու, եթե հիմա կոչվում է հասարակական կարգի պահպանության բաժին, հետո կոչվելու է հասարակական կարգի պահպանության մունիցիպալ ծառայություն։

Հիշեցնենք․ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ, ի շարունակություն պարեկային ոստիկանության ռեֆորմների, Երեւանի քաղաքապետարանն ունենալու է մունիցիպալ ոստիկանություն։ 

«Մենք ունենք հայեցակարգ՝ մունիցիպալ ոստիկանության ստեղծման՝ ի շարունակություն պարեկային ոստիկանության ռեֆորմների։ Արդեն միջազգային գործընկերների հետ էլ այս թեմայով քննարկումներ ունենք։ Պրն Գրիգորյան, խնդրում եմ, որ Դուք ստանձնեք այս ընթացքում այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը։ Երկու ամսվա ընթացքում արդյունքների մասին արդեն կսկսեք զեկուցել։ Պիտի սկսել քաղաքապետարանի ներսից, հետագայում արդեն Ձեզ կօգնեն թե՛ պրն Արեյանը, թե՛ մեր մյուս գործընկերները։ Նախարարության գործընկերների հետ նույնպես պիտի աշխատել, որովհետեւ օրենսդրական փոփոխության կարիք է լինելու։ Այն, ինչ ասացի, եկեք արձանագրենք ու արդեն մոտ երկու ամսից մենք նորից կանդրադառնանք հարցին»,- գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ՝ մեկ տարի առաջ հայտարարել էր Տիգրան Ավինյանը։

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Որքան էլ առաջին հայացքից հասարակության որոշ խմբերի համար տարօրինակ հնչի, սակայն գործող իշխանության տրամաբանությամբ, որքան շատ պարտություններ լինեն, այնքան մեծ է հավանականությունը, որ Հայաստանը «ճիշտ ճանապարհ» կընտրի:

ԱՄՆ-ում Հայաստանի պարտությամբ հպարտացող Փաշինյանը նշել է, թե «մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության (44-օրյա պատերազմի) միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն:

Փաստորեն, ըստ Փաշինյանի «երկաթյա» տրամաբանության, որքան շատ պարտվենք այնքան մեր անկախությունն ու ինքնիշխանությունը կամրապնդվի:
Չշտապեք զվարճանալ, առավել ևս` սրան գիժ կամ մոլագար անվանեք:

Փաշինյանը ներկայացնում է Հայաստանի հեռանկարը` գուժելով ոչ միայն նոր պարտությունների մասին, այլ ավանսով փորձում է արդարացնել դրանում իր մեծ «ջանքերը»»:

ԱՄՆ-ի անցումը «Ամերիկան ամենից առաջ» հայեցակարգը համահունչ է հիտլերյան ժամանակաշրջանի «Գերմանիան ամեն ինչից վեր» կարգախոսին։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի համար գրած իր հոդվածում։

«Իսկ «ուժի միջոցով խաղաղություն հաստատելու» վրա խաղադրույք անելը կարող է վերջնականապես թաղել դիվանագիտությունը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովն ընդգծել է, որ նման արտահայտություններում և գաղափարական կառույցներում նույնիսկ հարգանքի ստվեր չի նշմարվում ՄԱԿ-ի կանոնադրությամբ Վաշինգտոնի ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների նկատմամբ:

Ռուսաստանի արտգործնախարարը համաձայն է այն փորձագետների հետ, որոնք կարծում են, որ չի լինելու վերադարձ նախկին իրադրությանը, որը մինչև հիմա պաշտպանում էին ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, քանի որ ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական պայմաններն անդառնալիորեն փոխվել են:

Սերգեյ Լավրովը ճիշտ է համարում այն կանխատեսումը, ըստ որի` ԱՄՆ-ն մի օր կհասկանա, որ պետք չէ չափազանցնել միջազգային գործերի համար պատասխանատվության գոտին, և միանգամայն ներդաշնակ կզգա իրեն որպես առաջատար պետություններից մեկը, բայց արդեն ոչ հեգեմոն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ ցանկանում է բանակցել Ուկրաինայի հետ հազվագյուտ հողերց արդյունահանվող՝ էլեկտրոնիկայի և այլ նոր տեխնոլոգիաների կարևոր բաղադրիչ մետաղների մատակարարման շուրջ՝ ամերիկյան օգնության դիմաց, հայտնում է BBC-ն։

Ֆրանսպրես գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ում մտածում են Ուկրաինայի հետ գործարքի մասին, ըստ որտի Ուկրաինան ԱՄՆ-ին կապահովվի նրանով, ինչ ամերիկացիները նրանց կտան՝ ուկրաինական հազվագյուտ հողերի մետաղների և այլնի դիմաց:

Ուկրաինան, ըստ ԱՄՆ նախագահի, պատրաստ է նման գործարքի։

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախցիների շրջանում խոսակցություններ կան, որ Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Բաբայանի ստվերային համագործակցությունը կրկին նոր թափ է հավաքել: Ըստ լուրերի, Բաբայանին շինարարական տենդերների որոշակի քվոտա են տրամադրել, եւ նա արցախցի գործարարներին հուշում է, թե որտեղ ինչ մրցույթ կա, ինչպես մասնակցել եւ իր աջակցությամբ շահել տենդերը:

Ոչ այնքան փող աշխատելու, որքան հնարավորինս լայն շրջանակներ իր կողմը գրավելու համար է անում։ Դրանով Բաբայանն առաջիկա ընտրություններին ընդառաջ մի ստվար ընդդիմադիր ընտրազանգված կունենա:

Բանն այն է, որ «կամանդույուշչին» մտադիր է մասնակցել խորհրդարանի գալիք ընտրություններին․ նա ՀՀ քաղաքացիություն ունի, եւ պահանջվող՝ ՀՀ-ում բնակվելու տարիները բավարար են»:

44-օրյա պատերազմում անցնելով պարտության միջով` ձեռք ենք բերել ինքնիշխան, անկախ պետություն ունենալու հնարավորություն. Փաշինյանի ելույթը` ԱՄՆ-ում

Տեսանյութ

 

Հայաստանում վերջին մի քանի տարիներին առաջին անգամ ֆիզիկական անձանց արտարժույթով ավանդների աճ չի նկատվել։ Այս մասին վկայում է Կենտրոնական բանկի 2024 թվականի վիճակագրությունը։

10-15 տարի առաջ արտարժույթով ավանդների մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգում հասնում էր 60%-ի, սակայն այնուհետև դրամով և արտարժույթով ավանդները աստիճանաբար հավասարվեցին։ Այսպես, 2020 թվականին դրամային ավանդները կազմել են ընդհանուր պորտֆելի 49,8%-ը (բացարձակ թվերով՝ 827 մլրդ դրամ կամ ընթացիկ փոխարժեքով՝ 2 մլրդ 78 մլն դոլար)։

Հետագա երեք տարիներին՝ 2021-23 թթ, դրամով և արտարժույթով ավանդների ծավալներն աճել են մոտավորապես նույն կերպ, ուստի և տոկոսային հարաբերությամբ նրանց միջև պահպանվել է մոտավոր հավասարությունը։ Սակայն 2024 թվականին հայկական դրամով ավանդների պորտֆելն աճել է 17,3%-ով, իսկ արտարժույթով՝ ընդամենը 1,5%-ով։ Այժմ հարաբերակցությունը կազմում է 55.8%/44.2%՝ հօգուտ դրամային ավանդների:

Բացարձակ թվերով՝ հայկական դրամով ավանդների ծավալը 2024 թվականի վերջին կազմել է 1 տրլն 618,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 4 մլրդ 65,5 մլրդ դոլար), իսկ արտարժույթով՝ 1 տրլն 282,1 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝3 մլրդ 221,4 մլն դոլար)։

Հատկանշական է, որ դրամով ժամկետային ավանդներն աճել են շատ ավելի մեծ չափով (20,2%), քան ցպահանջ ավանդները (11,9%): Հարկ է հաշվի առնել, որ Հայաստանում ժամկետային ավանդները կարելի է հետ վերցնել ժամկետից շուտ, թեև ավելի փոքր տոկոսով։

Հավելենք, որ վերջին երկու տարիներին Հայաստանի Կենտրոնական բանկը բազմիցս մատնանշել է ավանդատուների վարքագծային փոփոխությունները։ Նախորդ տարիներին, արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների ժամանակ, քաղաքացիները բանկերից զանգվածաբար հետ էին վերցնում դրամային ավանդները կամ դրանք փոխում դոլարային ավանդներով։

Արտարժութային տատանումների առաջին դեպքը, որը չի ուղեկցվել ավանդների նման արտահոսքով, տեղի է ունեցել 2022 թվականի գարնանը, երբ դրամի փոխարժեքը նվազեց, իսկ հետո, ընդհակառակը, դոլարի նկատմամբ սկսեց ամրապնդվել (ռելոկանտների ներհոսքի պատճառով)։ Այս և հետագա տատանումների ժամանակ բանկային ավանդների զանգվածային արտահոսք տեղի չի ունեցել։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաք՝

10։00-16:00 Ներքին Շենգավիթ 11 փողոց 39 շենք, Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Խաղաղ Դոնի փ. 1, 1/1, 1/2 շենքեր, Խաղաղ Դոնի փ. 1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սգո սրահներ և գազալցակայան, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Գյուրջյան փողոցին հարող տարածքների առանձնատներ, «Հին Թաղեր», «Մանուկ-63» ՍՊԸ-ներ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ, «Ֆանտի Պլաստ» ՍՊԸ, «Աուտիզմ» Ազգային Հիմնադրամի շենք, թիվ 163 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի թաղ, Գլինկայի փողոց,

11։00-15:00 Խաղաղ Դոնի փ. 1 շենք 7-12 մուտքեր և Խաղաղ Դոնի փ 1/1, 1/2 շենքեր,

11։00-17:00 Նորաշեն թաղ. 23, 34 շենքեր, Շերամի փ. 11, 13, 19, 21 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 11, 12, 13, 14, 15 շենքեր, Դավթաշեն 1-ին թաղ. 3, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արագածոտնի մարզ`

11։00-17:00 Սաղմոսավան, Արտաշավան գյուղեր մասնակի և Օհանավան, Ուշի գյուղեր,

Արարատի մարզ՝

10։00-11։30 Նորաշեն և Վերին Արտաշատ գյուղեր մասնակի,

10։00-13։00 Վեդի քաղաք՝ Արարատյան, Ա. Խաչատրյան, Արմեն Բազոյան, Արտակ Բարսեղյան և Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք՝ Շահումյան, Կոմիտասի, Աբովյան և Գրիբոյեդովի փողոցներ մասնակի,

10։00-16։00 Զանգակատուն, Լանջանիստ, Լուսաշող գյուղեր,Վարդաշատ, Ուրցալանջ գյուղեր մասնակի, «Տելեկոմ Արմենիա», «Վիվա-Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ, զորամաս, «Հայէրոնավիգացիա» օդային երթևեկության կառավարման կենտրոն, Զովաշենի հեռուստակայան, «Հիդրոմետ կայան» ոչ բնակիչ-բաժանորդ,

Վայոց Ձորի մարզ՝

11։00-13։00 Ելփին, Չիվա, Ռինդ, Արենի, Խաչիկ, Աղավնաձոր գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-14։00 Արտաբույնք գյուղ մասնակի,

Կոտայքի մարզ՝

11:00-17:00 Ծաղկաձոր քաղաք մասնակի, դպրոց, «Սուսամբար» հանգստյան տուն և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժ գյուղ` Մելքոնյան փողոց, Զովք և Գեղաշեն գյուղեր,

Գեղարքունիքի մարզ՝

11:00-16:00 Երանոս, Վարդաձոր բնակավայրերն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Տավուշի մարզ՝

11:00-14:00 Բերդի տարածաշրջան՝ Արծվաբերդ գյուղ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,

Լոռու մարզ՝

10:00-17:30 Գյուլագարակ գյուղ մասնակի,

Սյունիքի մարզ՝

09:30-11:00 Քաջարան քաղաք՝ Շահումյան փ. 3, 4, 5, 6 շենքեր:

Երևանում կառավարական առանձնատների սպասարկման արժեքը կրկին ավելացել է։ Sputnik Արմենիան պարզել է, որ ընթացիկ տարում այդ նպատակով հատկացվել է ավելի քան 621 մլն դրամ (1,56 մլն դոլար)։

Սպասարկման ծախսերը 2024 թվականի համեմատ ավելացել են մոտավորապես 18 մլն դրամով (2024թ. այդ ծախսերը կազմել են շուրջ 603 մլն դրամ)։

2023 թվականին սպասարկման համար հատկացվել էր 542 մլն դրամ, 2022 թվականին՝ շուրջ 470 մլն դրամ։

Ավելի վաղ «Կառավարական ամառանոցների տնտեսություն» ՊՈԱԿ-ից Sputnik Արմենիային հայտնել էին, թե ինչու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը վատ ջեռուցվում։

Ֆոտո

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է ուկրաինական Սումի քաղաքին. կան զոհեր

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Աշխարհում երբեք այսքան շատ հարուստ մարդ չի եղել

Ռադայի կոմիտեն վավերացման է ներկայացրել ԱՄՆ-ի հետ հանածոների մասին համաձայնագիրը

Սովետական անսարք տիեզերանավը կարող է ընկնել Թուրքիայի վրա

Մխիթարյանը հայտնվել է Բարսելոնայի հրապարակած խաղային պաստառին

Արտյոմ Կանևսկոյը և նրա հետ գտնվող 4 անձինք տեղափոխվել են ոստիկանություն. Shamshyan.com

ԱՄՆ-ն դադարեցնում է հութիներին հարվածելը. Թրամփ

ԱՄՆ ԶՈւ-ում կկրճատվի գեներալների թիվը

Կադիրովը ցանկանում է հեռանալ

Ներկայացվել է հիմնավորված առաջարկ՝ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը ցուցադրել Կապանի «Սյունիք» կինոթատրոնում. Կապանի համայնքապետարան

Լևոն Տեր-Պետրոսյանը վիրահատության է ենթարկվել

ՀՀ տնտեսությունը 2025 թ. առաջին եռամսյակում աճել է 4.1 %–ով. վիճակագրական կոմիտե

Նարեն և Դավիթ անունները, Սարգսյան և Գրիգորյան ազգանունները կրկին ամենատարածվածն են ՀՀ–ում

Դուրս գանք փողոց` «մի բան կլինի»-ով չէ. Արմեն Ռուստամյանը` իմպիչմենտի գործընթացի մասին