Ուկրաինայի նախագահական ընտրություններին արտասահմանցի դիտորդների թիվը կհասնի 850-ի:
Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ուկրաինայի ոստիկանության ղեկավար Սերգեյ Կնյազևի խոսքով՝ ընտրությունների ընթացքին հատկապես մեծ դիտորդներ կունենա Կանադան: Դիտորդներ կլինեն նաև եվրոպական մի շարք այլ երկրներից:
Ուկրաինայի նախագահական ընտրությունները կկայանան մարտի 31-ին: Թեկնածուների թիվը հասնում է երկու տասնյակի: Ըստ սոցհարցումների առաջատար դիրքերում Յուլյա Տիմոշենկոն է:
0Comments