Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկն ազատ է արձակվել

Նա ձերբակալվել էր կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում

Եթովպական ծագում ունեցող սաուդյան շեյխ Մոհամմեդ Հուսեյն ալ Ամուդին ազատ է արձակվել: Նա ձերբակալվել էր 2017 թվականի նոյեմբերին կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում,- հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով եթովպական հեռուստատեսությանը: Ալ Ամուդին ազատ էր արձակվել ձերբակալվելուց 15 ամիս անց:

Նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում կասկածվել են մի շարք թագաժառանգներ, նախարարներ, շեյխեր ու գործարարներ:

Մուհամմեդ Հուսեյն Ալի ալ Ամուդին երկրորդն է Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանց ցուցակում եւ 78-րդն՝ աշխարհում: Եթովպական Գործարար նաեւ ամենահարուստ սեւամորթ մարդն է աշխարհում: