ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում մուրճով զինված տղամարդը հարձակում է գործել ռեստորաններից մեկում՝ սպանելով շեֆ-խոհարարին և լրջորեն վիրավորելով 2 մարդու, հաղորդում է NBC New Yorkհեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել Բրուքլին թաղամասի Seaport Buffet ռեստորանում: Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը նախ հարձակվել է ռեստորանի 60-ամյա տիրոջ վրա, որն այդ պահին մուտքի մոտ է եղել, ապա 34-ամյա շեֆ-խոհարարի և հաստատության 50-ամյա աշխատակցի վրա: Ոստիկանությունը ենթադրում է, որ հարձակում կատարած անձը թիրախներին պատահական սկզբունքով է ընտրել:
Երեք տուժածները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել, ավելի ուշ ռեստորանի շեֆ-խոհարարը մահացել է:
Տղամարդը փորձել է թաքնվել, սակայն ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է նրան: Արարքի դրդապատճառները պարզելու համար քննություն է տարվում:
Նյու Յորքի ռեստորաններից մեկում տղամարդը մուրճով հարձակվել է մարդկանց վրա
1 մարդ մահացել է, ևս 2-ը՝ ծանր վիրավորվել
0Comments