Հունվարի 14-ին Իտալիայում բացվել է մորմոնների առաջին տաճարը: Այն տեղակայված է մայրաքաղաք Հռոմում՝ Վատիկանից ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա, գրում է CNN-ը:
Էլդեր Ռոնալդ Ռասբանդը՝ մորմոնական եկեղեցին կառավարող 12 առաքյալներից մեկը, պարզաբանել է, որ Հռոմի՝ որպես տաճարի կառուցման վայրի ընտրությունը կապված է քաղաքի պատմությամբ. այն քրիստոնեության կենտրոնն է համարվում:
Ռասբանդը նաև հայտնել է, որ մորմոնների առաջնորդներն իրենց ծրագրերը քննարկում են Վատիկանի հետ, և երկու եկեղեցիները հաճախ են աշխատում միասին սոցիալական խնդիրների ուղղությամբ:
Մոտ 3700 քմ տարածքով տաճարը կառուցվել է իտալական մարմարից և գրանիտից, սենյակները զարդարող ջահերը պատրաստված են «Սվարովսկի» բյուրեղիկներից, «Մուրանո» ապակուց և 24 կարատանոց ոսկուց:
Մորմոնական տաճարները հիմնականում հարսանիքների և մկրտությունների համար են, և դրա ներքին սենյակներ կարող են մուտք գործել միայն այդ հավատքի հետևորդները:
Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցին, որը մորմոնների եկեղեցու պաշտոնական անվանումն է, հինադրվել է 1830թ.-ին՝ Ժոզեֆ Սմիթի կողմից՝ Միացյալ Նահանգներում: Դրա հետևորդների թիվն աշխարհում շուրջ 16 մլն է: Իտալիայում բացված տաճարն աշխարհում 162-րդն է:
Իտալիայում բացվել է երկրում առաջին մորմոնական տաճարը
Դրանք հիմնականում հարսանիքների և մկրտությունների համար են
0Comments