ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում քննադատել է դեմակրատներին անպատասխանատու վարքագծի համար, որը նրանք դրսեւորում են երկրում ճգնաժամի թունդ պահին, հաղորդում է Life-ը:
«Ես Սպիտակ տանն եմ, սպասում եմ: Իսկ դեմոկրատներն ամենուր են, բացի Վաշինգտոնից, որտեղ մարդիկ սպասում են իրենց աշխատավարձերին: Նրանք զվարճանում են եւ նույնիսկ չեն ցանկանում վարել բանակցությունները»,-վրդովվել է Թրամփը:
Նախագահի մեղադրանքները հնչել են «շաթդաունի» ֆոնի վրա, որը տեւում է արդեն 23 օր եւ պատմական ռեկորդ է սահմանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դաշնային կառավարության աշխատանքը մասնակիորեն դադարեցվել էր 2018 թվականի դեկտեմբերի 22-ին: Դրա պատճառն էր ԱՄՆ-ի նախագահի ցանկությունը ստանալ 5.7 մլրդ դոլար ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու համար, որը դեմոկրատները չէին հաստատել:
0Comments