ԱՄՆ Հավայի նահանգում քննարկման է դրվել ծխախոտի վաճառքի տարիքային սահմանափակումն աստիճանաբար մինչև 100 տարեկանն ավելացնելու վերաբերյալ օրինագիծ, հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի փոխանցմամբ` նախագծում նշված է, որ տարիքային սահմանափակումը կավելանա ամեն տարի: Եվ այսպես, առաջին տարում ծխախոտի մատչելիությունն, ըստ օրինագծի, պետք է սահմանափակվի մինչև 30 տարեկան բնակիչների շրջանում, հաջորդ տարի`40, ապա 50, 60 և այդպես շարունակ: 2024 թվականից ծխախոտ կարող են գնել միայն 100 տարին լրացած մարդիկ, սակայն, ըստ օրինագծի հեղինակների, նրանք նույնպես չեն կարողանա գնել, քանի որ մինչև այդ արտադրողները կդադարեն ծխախոտ ներկրել կղզիներ:
Նախագիծը չի արգելում զբոսաշրջիկներին իրենց հետ սիգարետ բերել: Արգելքը չի տարածվում նաև էլեկտրոնային սիգարետների, սիգարների վրա:
Այժմ Հավայի նահանգում ծխախոտ կարող են ձեռքբերել միայն 21 տարին լրացած անձինք:
0Comments