Իտալիայի փոխվարչապետ և տնտեսական զարգացման, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի նկատմամբ Աֆրիկայի գաղութացման համար, հաղորդում է ANSA գործակալությունը:
Նա հայտարարել է, որ իր կուսակցությունը՝ «Հինգ աստղ» շարժումը, առաջարկելու է պատժամիջոցներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք չեն լքում Աֆրիկան և շարունակում են գաղութացնել այն:
Լուիջի Դի Մայոյի խոսքով՝ նման երկրների շարքին է դասվում Ֆրանսիան, որը շահագործում է աֆրիկյան տասնյակ պետություններ՝ այնտեղ իր մետաղադրամները կտրելով:
0Comments