Լոս Անջելեսում տեղակայված հրատարակչատան աշխատանքում խափանում է տեղի ունեցել կիբերհարձակման հետևանքով։ Ամերիկյան մի շարք խոշոր թերթերի թողարկումը դադարեցվել կամ սահմանափակվել է փոքր տպաքանակով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Ցանցահենների միջամտության պատճառով տուժել են այնպիսի պարբերականներ, ինչպիսիք են Los Angeles Times-ը, The San Diego Union-Tribune-ը, The Wall Street Journal-ը և The New York Times-ը։
Թերթերի տպագիր տարբերակները ստացել են պարբերականների ոչ բոլոր բաժանորդները։ Դեկտեմբերի 30-ին նույնպես սպասվում է փոքր տպաքանակով թողարկում։
Նշվում է, որ հրատարակչատունը պատկանում է Los Angeles Times-ին։ Թերթի կայքում նշվում է, որ խափանումը հավանաբար տեղի է ունեցել վնասակար ծրագրային ապահովման օգնությամբ։ Խնդիրը հայտնաբերվել է ուրբաթ, սակայն մասնագետներին դեռևս չի հաջողվել վերացնել հետևանքները։
0Comments