Վաչե Գաբրիելյանը նոր պաշտոն կստանա

Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը 2019 թվականից գլխավորելու է Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջը:

Մեզ հետ զրույցում Վաչե Գաբրիելյանը հաստատեց այս լուրը։

«Այո, հետաքրքիր գործ է, մեծ ուրախությամբ զբաղվելու եմ դրանով, որովհետև կրթության ոլորտում և Ամերիկյան համալսարանում 20 տարի դասավանդում եմ»,- ասաց Վ. Գաբրիելյանը։

Քաղաքական ներկայիս զարգացումների վերաբերյալ նախկին փոխվարչապետը չցանկացավ մեկնաբանություններ տալ՝ նշելով, որ դա կրթության ոլորտին չի վերաբերում։