Նավթի համաշխարհային գներն ուրբաթ առավոտյան աճել են 2%-ով, այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Այսպիսով, Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսներն աճել են 1,84%-ով՝ հասնելով բարելի համար 53,7 դոլարի:
Թեթև տեսակի WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքներն էլ աճել են 2,33%-ով՝ կազմելով 45,65 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
Հինգշաբթի Brent ապրանքանիշի նավթի անկումը հասել է 5%-ի, WTI նավթինը՝ 4%:
0Comments