«Ստացվում է, որ Շուռնուխի հայտնի դեպքերի գործով ունենք իրավախախտում և իրավախախտներ, սակայն չունենք պատասխանատվություն կրող անձինք։ Գործը շատ հապճեպ կարճվեց։ Դրանից առաջ վարույթն իրականցնող մարմինը չէր պատասխանում զանգերին և գրավոր հարցումներին, թե ինչ գործողութուններ են կատարվում գործի շրջանակներում»,- Շուռնուխում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած բռնության քրեական գործի կարճման շուրջ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց փաստաբան Լուիզա Վարդանյանը։
Նրա խոսքով, սա թույլ է տալիս որոշակի ենթադրություններ կատարելու, որ վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր շատ արագ ավարտել գործը և թույլ չտալ դրա հետագա ընթացը։
Իրավաբան Վաղինակ Տեր-Հովհաննիսյանն իր հերթին նկատեց, որ իրենք առանձնացրել են Շուռնուխում ծեծի ենթարկված անձանց հասցեին սոցցանցերում արված վիրավորական արտահայտությունները և վերլուծել դրանք։ «Արդյունքում առանձնացվել են մի խումբ անձանց, այդ թվում՝ պետական պաշտոնյաների, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, ՀԿ-ների ատելության խոսքեր»,- ասաց նա՝ մատնանշելով հատկապես նախորդ գումարման ԱԺ պատգամավորներ Էդուարդ Շարմազանովին և Գևորգ Պետրոսյանին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ Աշակ եպիսկոպոս Խաչատրյանին, տեր Եսայի քահանա Արթենյանին և տեր Եփրեմ քահանա Հարությունյանին։
Ասուլիսին ներկա լրագրող Հովհաննես Իշխանյանն էլ նկատեց, որ ԶԼՄ-ները, ԼԳԲՏ համայնքի մասին նյութեր գրելով՝ երբեմն մոռանում են, որ մարդկանց մասին են գրում և թշնամանք են սերմանում հասարակական տվյալ խմբի նկատմամբ։
Վերջում բանախոսները կոչ արեցին զոերծ մնալ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ ատելություն, խտրականություն և թշնամականք տարածելուց։
Վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր շատ արագ ավարտել Շուռնուխի գործը. փաստաբան
Վարույթ իրականացնող մարմինը ցանկանում էր շատ արագ ավարտել գործը և թույլ չտալ դրա հետագա ընթացը
0Comments