Քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդներին օգտագործելու հնարավորությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների 18-րդ հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը, որպեսզի Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրականացման համար նպաստավոր պայմաններ ստեղծվեն հ, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար և, ընդհանրապես, քննարկվում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ համապատասխան համաձայնագրի ստորագրումը»,- ասել է նախարարը։
«Կարծում եմ, որ ԱՊՀ-ի աջակցությունը նույնպես պահանջված կլիներ»,- հավելել է Լավրովը։
0Comments