Ռուսաստանի Բելգորոդի մարզում տարհանում է սկսվում։
Բելգորոդի մարզի նահանգապետը Ժուրավլևկա և Նեխոտեևկա գյուղերի բնակիչներին հորդորել է տարհանվել։
«Հանդիպեցի բնակիչների հետ։ Համայնքի ղեկավար Անժելիկա Վասիլևնայի հետ մենք շարունակում ենք համոզել մարդկանց, ովքեր դեռ Ժուրավլևկայում և Նեխոտեևկայում են, որ ժամանակավորապես լքեն իրենց տները»,-հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նշենք, որ ավելի վաղ ուկրաինական զինուժը գնդակոծել էր Բելգորոդի շրջանի Լոգաչևկա սահմանային անցակետը, որի ժամանակ մի կին է զոհվել, չորս տուժածներ տեղափոխվել են հիվանդանոց։
Բելգորոդի մարզը սահմանակից է ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետությանը, ինչպես նաև Ուկրաինայի Սումիի և Խարկովի մարզերին։ Մարզային իշխանությունները պարբերաբար հաղորդում են ուկրաինական հրետակոծության մասին։
0Comments