Մոսկվայի և Երևանի հարաբերություններում կան որոշակի տարաձայնություններ. դա չի կարելի հերքել. ՌԴ դեսպան

Մանրամասներ
դեսպան

Չի կարելի հերքել, որ ՌԴ-ի և Հայաստանի հարաբերություններում կան որոշակի տարաձայնություններ։

Ե՛վ ռուսական, և՛ հայկական կողմերը պատրաստ են ցանկացած վիճելի թեմա քննարկել անկեղծորեն և կառուցողական մթնոլորտում, ինչպես վայել է դաշնակիցներին։

Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Այս համատեքստում նա անդրադարձել է Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու որոշմանը:

«Ռուսաստանի դիրքորոշումը, ինչպես նախկինում, այն է, որ Հայաստանի միանալը Հռոմի ստատուտին, առաջին հերթին, չի տա այն առավելությունները, որոնց մասին այստեղ խոսում են որոշ քաղաքական գործիչներ։

Մեզ համար ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարանն իրեն լիովին վարկաբեկել է միջազգային իրավունքին հակասող իր քաղաքականացված որոշումներով։

Բացի այդ, այս քայլը, մեր կարծիքով, չի համապատասխանում մեր երկկողմ հարաբերությունների բարեկամական բնույթին, ինչի մասին մենք ասել ենք հայկական կողմին», - ասել է դեսպանը:

Կոպիրկինը հավելել է, որ «այս որոշումը չի նպաստում ռուս-հայկական փոխգործակցության ամրապնդմանը»։