Նախապատրաստվում են լուրջ հակահարձակման. Ուկրաինան սկսել է Խերսոնի օպերացիան

Մանրամասներ
ա

CNN-ը, հղում անելով ԱՄՆ ՊՆ տեղեկատվությանը, հաղորդում է, որ ուկրաինական բանակը սկսել է ռազմաճակատի գծի «շոշափումը» հարավային (Խերսոնի) ուղղությամբ՝ նախքան խոշոր հակահարձակման նախապատրաստումը:

«Ուկրաինական ուժերը երկրի հարավում «շոշափելու» գործողություններ են սկսել, որպեսզի մարտի դաշտ նախապատրաստեն ուկրաինական լուրջ հակահարձակման համար։ Այդ մասին հայտնել են հետախուզությանը մոտ կանգնած 2 ամերիկացի պաշտոնյա։ ԱՄՆ-ն կարծում է, որ ապագան հակահարձակումը կներառի օդային և ցամաքային գործողությունները»,-ասված է հաղորդագրության մեջ։

Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Խլանի խոսքով՝ Խերսոնի ուղղությամբ ուկրաինական ստորաբաժանումները ճեղքել են թշնամու պաշտպանության առաջին գիծը: «Միայն այս գիշեր և օրվա առաջին կեսին Ուկրաինայի զինված ուժերից «ժամանումներ» են եղել Խերսոնի, Անտոնովկայի, Օլեշկայի, Նոր Կախովկայի, Լյուբիմովկայի, Բերիսլավայի տարածքներ»,-նշել է Խլանը։