Թուրքական Շանլըուրֆա նահանգի Բիրեջիք շրջանում քրդական ուժերը կրակ են բացել թուրքական ոստիկանության պարեկապահակային կետի ուղղությամբ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:
Տեղեկության համաձայն՝ թուրքական ուժերի վրա կրակն արձակվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) և քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) զինյալների կողմից:
Կրակի հետևանքով 1 թուրք զինվոր սպանվել է, 4-ը՝ վիրավորվել:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ թուրքական կողմի պատասխան կրակի հետևանքով 13 զինյալ էլ սպանվել է քրդական կողմից:
0Comments