
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը իր խորը վշտակցությունն է հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Տխրության ու հիշատակի այս պահին մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրված է դեսպանատան թվիթերյան էջում։
0Comments