ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հրապարակել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված 3 քաղաքացիներից 2-ի անունները։
ժամը 22։15-ի դրությամբ կա 3 զոհ․ երկու քաղաքացիների ինքնությունը պարզված է՝ Անահիտ Մխիթարյան և Միսակ Մարգարյան։
Հիշեցնենք, որ այսօր Երևանում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոտացած հուժկու պայթյունի հետևանքով զոհվել է 3, տուժել 61 քաղաքացի։ Եվս 20 քաղաքացու հետ կապ հաստատել չկարողանալու մասին ահազանգել են նրանց հարազատները։ Այս պահին որոնողափրկարարական և հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
0Comments