Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

Մանրամասներ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով։ Նախագահի՝ Քովիդ-19-ի թեստը կրկին դրական է եղել։ Սպիտակ տունը հայտնում է, որ Բայդենն ինքնամեկուսացել է։

Հիշեցնենք, որ Ջո Բայդենը հուլիսի 21-ին էր վարակվել կորոնավիրուսով, նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ կային: Բայդենն աշխատում էր հեռավար։