
Ամերիկացի ձեռնարկատեր, Tesla և Space X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը Twitter ըկերությունը ձեռք բերելու իր մտադրությունն իրականացնելու նպատակով դիտարկում է իր գործընկերներին ներգրավելու հավանականությունը։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 15-ին հայտնել է New York Post թերթը՝ աղբյուրներին հղումով։
Թերթի տեղեկություններով՝ ձեռնարկատերն արդեն բանակցություններ է վարում հնարավոր ներդրողների հետ ընկերությունը գնելու ցանկության մասին հայտարարելու ֆոնին տնօրենների խորհրդի կողմից ընդունված Բաժնետերերի իրավունքների պլանը շրջանցելու համար։
Մասկի գործընկերներից մեկը կարող է դառնալ Silver Lake Partners ընկերությունը։ Ինչպես նշել է պարբերականը, առայժմ պարզ չէ՝ կանի՞ արդյոք ձեռնարկատերն ավելի խոշոր առաջարկ, թե կփորձի ձեռք բերել ընկերությունը նոր գործընկերների հետ։
0Comments