Տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները չպետք է թույլ տան միջամտել իրենց գործերին․ Իրանի նախագահ

Մանրամասներ

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին քննարկել է երկկողմ կապերն ու տարածաշրջանային խնդիրները Իրաքի քրդական տարածաշրջանային վարչակազմի ղեկավար Նեչիրվան Բարզանիի հետ, հաղորդում է Իրանի նախագահի վարչակազմի մամուլի ծառայությունը:

Ռաիսին նշել է հստակ մեխանիզմներով վճռական քայլեր ձեռնարկելու կարևորությունը ՝ օգտագործելով առկա ներուժը ՝ Իրաքի և  Քուրդիստանի ժողովուրդների բարգավաճումն ապահովելու համար:

Նախագահի խոսքերով, տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովեն իրենք` տարածաշրջանի բնակիչները:

«Տարածաշրջանում գերիշխանության ձգտող գերտերությունները տարածում են իրենց հայացքները՝ փորձելով իրենց ազդեցությունը հաստատել բազմաթիվ պետություններում: Այս ուժերը երբեք չեն ձգտել կայունության տարածաշրջանում, այլ միայն սրել են խնդիրները և պառակտումները: Տարածաշրջանի երկրներն ու ժողովուրդները չպետք է թույլ տան միջամտել իրենց գործերին», – ասել է Ռաիսին: