ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր անունով բացված կեղծ էլեկտրոնային հասցեից նամակներ են ուղարկվում․ «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ անտեսել իմ անունով բացված կեղծ shushanstepanyan88@gmail.com էլեկտրոնային հասցեից ուղարկված նամակներն ու հաղորդագրությունները։
Պաշտպանության նախարարությունը պաշտոնական գրություններն ուղարկում է միմիայն գերատեսչության էլեկտրոնային հասցեից։ Հետևեք միայն իմ ֆեյսբուքյան էջի գրություններին և մի բացեք տվյալ նամակները»,-գրել է նա։
ՊՆ խոսնակը նաև հայտնել է այն մասին, որ այդ նույն էլեկտրոնային հասցեից տարածվել է իբրև թե ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կոչը․ «Զգոն լինենք»,-գրել է Ստեփանյանը։
0Comments