Մենք փնտրում ենք կորած ոչխարը՝ Երկնքի Արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր. Օրվա խորհուրդը

Մանրամասներ
հավատ

Ապրիլի 28

Ամայի վայրերով, փոշոտ ճանապարհներով, անտառների միջով, լեռների վրայով, ձորերի միջով Ես առաջնորդում եմ հոգիներին: Առաջնորդությանը մշտապես ուղեկցում է նաև Օգնող ձեռքը:

Իրոք փառավոր բան է հետևել Սիրելի Վարդապետին: Բայց պիտի իմանաք նաև այս, որ տարբեր ճանապարհները բնավ էլ չեն նշանակում տարբեր ուսուցումներ: Մենք փնտրում ենք կորած ոչխարը՝ Երկնքի Արքայությունը բերելով բոլորովին անծանոթ վայրեր: Ուրեմն իմացեք, որ դուք ընկերանում եք Ինձ՝ Իմ որոնումների ընթացքում՝ հոգիների հետքերով գնալու՝ Իմ անվերջ փնտրտուքի ժամանակ:

Հոգիները առաջնորդելիս նպատակ չունենք բնավ ընտրել դժվարին ու հոգնեցուցիչ ճանապարհներ. մեր միակ նպատակը հոգիներ փրկելն է:

Գիտեմ նաև, որ դուք միշտ չէ, որ կարող եք նկատել այն հոգին, որ մենք ենք փնտրում: