Հոկտեմբերի 2
Հեշտ է առաջնորդել ձեզ, երբ դուք հլու-հնազանդ ենթարկվում եք Իմ Կամքին:
Կյանքի ցավերն ու դժվարությունները գալիս են միայն այն ժամանակ, երբ դուք կամ նրանք, ում համար դուք հոգ եք տանում, կամենում եք ընթանալ ձեր ընտրած ճանապարհով և չեք անսում մեղմ սեղմումին Իմ ձեռքի:
Բայց մեծ ուրախություն կա Իմ Կամքը կամենալու մեջ: Հաճույքով կատարեք՝ Կամեցումը Այդ Կամքի:
Ես ասացի. «Հեզերը պիտի ժառանգեն երկիրը»: Այդ նշանակում է՝ հեզերը պիտի կառավարեն ուրիշներին և այս աշխարհի հզորներին:
Բայց այս առանձնաշնորհ վիճակը արդյունքն է համակերպվող կամքի: Հեզ լինել՝ արդեն իսկ նշանակում է համակերպվել Աստծո Կամքին:
Ուստի ապրիր, համակերպվիր ու հաղթիր:
0Comments