Մանդարինն ունի շատ օգտակար հատկություններ և իր գույնի շնորհիվ առաջացնում է ուրախության և հոգեկան վերելքի զգացում:
Բացի այդ, միրգը մեր օրգանիզմը հարստացնում է վիտամիններով և օգնում է պայքարել վարակների դեմ: Բացի այդ, մանդարինը, ինչպես նաև մնացած ցիտրուսային մրգերը, չեն կորցնում վիտամինները նույնիսկ երկար պահպանության ժամանակ:
Հաճախ մանդարինն օգտագործում են նիհարեցնող դիետաներում: Ընդ որում, մանդարինային դիետան ոչ միայն արդյունավետ է, այլև շատ հաճելի:
Մանդարինը ունի քիչ կալորիաներ, քանի որ նրանում քիչ է շաքարի պարունակությունը: Նրա դիետիկ և օգտակար հատկություններից կարելի է թվարկել հետևյալները.
Մրգի մեջ շատ է բջջանյութը, որը նպաստում է մարսողական պրոցեսին:
Բարդ ածխաջրածինները, ինչպիսիք են պեկտինը, ակտիվության և էներգիայի զգացողություն են տալիս ամբողջ օրվա ընթացքում, ընդ որում կարելի է բացարձակապես չանհանգստանալ քաշ հավաքելու մասին:
Մի շարք ֆերմենտներ ակտիվորեն նպաստում են քաշի նվազեցմանը:
0Comments