Որքա՞ն սուրճ կարելի է խմել օրվա ընթացքում

Խորհուրդներ

ա

Օրական մինչեւ երկու բաժակ սուրճ է կարելի խմել, որը վնասակար հետեւանքներ չի ունենա օրգանիզմի վրա։ Այս մասին հայտարարել է ռուս բժիշկ-գաստրոէնետերոլոգը:

Նա նախազգուշացրել է, որ մշտապես մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը կարող է կախվածություն առաջացնել, որը ժամանակի ընթացքում կարող է բերել նյարդային համակարգի քայքայման։

Ընդ որում, սուրճ կարելի է խմել միայն սնունդ ընդունելու ժամանակ։ Բժիշկ Դիանովան նշել է, որ շատերը առավոտյան սուրճ են խմում նախաճաշի ժամանակ։ Նա համարել է սխալ այն դեպքը, երբ մարդիկ միայն սուրճ են խմում առանց նախաճաշելու։ Իսկ եթե սուրճ խմում են լիարժեք նախաճաշի հետ, ապա մարդու աղեստամոքսային համակարգի համար այն ոչ մի վտանգ չի պարունակում։

Մասնագետը նաեւ նշել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն այրոցներ, ցանկալի է որ օրվա մեջ երկրորդ անգամ սուրճ խմեն էլի ուտելու ընթացքում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա թույլատրելի է սուրճի երկրորդ (վերջին) բաժակը խմել քնելուց վեց ժամ առաջ։