Սնկով և բրոկոլիով ուտեստ

Համեղ և արագ

Բաղադրություն

Հավի կրծքամիս 300գ.

Ալյուր 1/4 բաժ.

Հավի արգանակ 1 բաժ.

Մեղր 1/4 բաժ.

Սոյայի սոուս 1/4 բաժ.

Սխտոր 1 պճեղ

Բրոկոլի 500գ.

Սոխ 1 հատ (փոքր)

Սունկ 300 գ.

Ձեթ

Աղ, պղպեղ

Պատրաստման եղանակ

1.Հավի կրծքամիսը լվանալ: Մեծ ամանի մեջ լցնել ալյուրը, դրա մեջ լցնել կրծքամիսը, հավասարաչափ ալյուրով պատելուց հետո տեղափոխել այլ ամանի մեջ:

2.Մնացած ալյուրը թողնել ամանի մեջ`սոուսի համար: Ալյուրի վրա ավելացնել հավի արգանակը, մեղրը, սոյայի սոուսը, մանրացրած սխտորը և 2ճ/գդ ձեթ, և խառնել:

3.1 ճ/գդ ձեթի մեջ տապակել հավի կրծքամիսը, տեղափոխել այլ ամանի մեջ: Տապակի մեջ մի քիչ ձեթ ավելացնել , մեջը լցնել մանրացրած սոխը, բրոկոլին. սունկը:

4.Տապակել այնքան, մինչև սունկը կփափկի: Այնուհետև ավելացնել սոուսը, անընդհատ խառնել, աղ, պղպեղ անել: Եռալուց հետո ավելացնել կրծքամիսը, ևս 3 ր. պահել , որից հետո վերցնել կրակից:

5. Բարի ախորժակ: