Դիմահարդարումն առաջին հերթին պետք է գեղեցկացնի կնոջը՝ փոխանցելով նրան ինքնավստահություն եւ հավատ սեփական գեղեցկության հանդեպ: Յուրաքանչյուր կին պետք է դիմահարդարվի այնպես, ինչպես իրեն է առաջնահերթ դուր գալիս, այնուամենայնիվ, կան դիմահարդարման փոքրիկ հնարքներ, որոնք կօգնեն ձեզ ունենալ այնպիսի արդյունք, որը կգոհացնի ոչ միայն ձեզ, այլեւ ձեր շրջապատին: Մենք հաճախ չենք նկատում, թե ինչ սխալներ ենք անում դիմահարդարման մեջ:
NEWS.am STYLE-ը որոշել է օգնել ձեզ այդ հարցում՝ ներկայացնելով դիմահարդար Քրիստեն Դոմինիկի տեսանյութը, որտեղ նա ներկայացնում է ստվերաներկի կիրառման ճիշտ եւ սխալ կողմերը:
Տեսանյութում կբացահայտեք, թե ինչու է պետք նախքան ստվերաներկի կիրառումն օգտագործել կոնսիլեր, ինչու չի կարելի որպես առաջին երանգ ընտրել մուգ գույներ, մուգ ստվերաներկով ընդգծել աչքերի ներքեւի հատվածը եւ այլն:
0Comments