The Rolling Stones-ն իր անունով ժայռ կունենա Մարսի վրա

Հայտարարությունն արել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչությունը (NASA) Մարսի մակերևույթի վրա գտնվող ժայռաբեկորը կոչել է The Rolling Stones ամերիկյան ռոք-խմբի պատվին: Այդ մասին հայտնել է Billboard-ը:

Հայտարարությունն արել է դերասան Ռոբերտ Դաունի-կրտսերը Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) «Ռոուզ Բոուլ» մարզադաշտում խմբի համերգից առաջ:

Երգերի ընդմիջմանը Միք Ջագերը ժամանակ է գտել ասելու. «NASA-ն մեզ տվեց այն, ինչի մասին մենք միշտ երազում էինք՝ մեր «ռոքը» (rock անգլերենից թարգմանած նշանակում է ժայռ) Մարսի վրա: Ես չեմ կարողանում դրան հավատալ»:

«Տասնամյակներ շարունակ The Rolling Stones-ի երաժշտությունը հսկայական ազդեցություն է ունեցել Երկրի վրա: Այժմ խմբի մասին կիմանան Մարսի վրա»,- գրել են NASA-ի կայքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

NASA JPL@NASAJPL

The most ambitious crossover announcement in space?@NASAInSight just named "@RollingStones Rock" on Mars in honor of the band. Watch @RobertDowneyJr announce the @NASA news live on stage at the Rose Bowl ahead of tonight's concert. http://go.nasa.gov/marsrocks 

Embedded video

11.8K

Twitter Ads info and privacy

2,836 people are talking about this